Դու այսօր իմ արևն ես

Նարէ Աթոյան
 Դու այսօր իմ արևն ես…Այնքան կրքոտ ես, այնքան լուսավոր… Այնպես եմ ուզում փաթաթվել քո ջերմ մարմնին… այսօր քո շուրթերից այգաբացն է կաթում իմ աչքերի մեջ, ու ապաքինվում է հոգնատանջ հոգիս… ես քո Երկիրն եմ այսօր … անվերջանալի են պտույտներս` խենթացել է քո Երկիրը… Ավիրված աշխարհս ձգվում է դեպ իր արևը… Դեպի քեզ եմ գալիս աննահանջ, անտրտունջ… թեկուզ այրվեմ, թեկուզ հալվի ողջ մարմինս, թեկուզ մոխրանամ… տարերքն է ահռելի ներսս բեկում` գալիս եմ քո գիրկը` զգալու բոլոր գունավոր ու խենթ հույզերը… շուրջս սավառնում են մարդիկ` աստղերը… ամեն մեկն ունի իր գեղեցկությունը, իր հմայքը, բայց ես նետվում եմ դեպի քեզ. գերբնական է այս ուժը… լիովին ենթարկվում եմ նրան` ինչպես Տիեզերքում ամեն մի երևույթ… Ֆիզիկայի օրենքը խոհեմաբար հաստատում է մագնիսական ձգողականության առկայությունը քո Երկրի ու իմ  արևի միջև… ես հասնում եմ քո ափերին, ու լողում եմ քո գանգրահեր հայացքի մեջ… զգում եմ քո գույների տաք շունչը, քո մատների խենթ հևոցը`վարսերիս…  

Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59