Դեպի Արագածի գագաթ


Գումար վաստակելու այս դժվարին պայմաններում, հաճախ  չենք հասցնում ժամանակի հետ համընթաց քայլել: Նայում ենք մե՜կ հետ, մե՜կ առաջ, ու օրացույցի վրա զարմանքով նկատում ենք, թե ինչպես են աշնանային տերևները կարոտով գրկում խոնավ գետինը…
   Այս ամենի հետ հաշտվում ենք` ժամանակի հետ քայլելով նույն ուղղությամբ…. Հաշտվում ենք, բայց ուզում ենք ապրել կյանքը նաև գեղեցկության ու վայելքի մեջ…
      Արթնանում եմ ջրի ձայնից, վազում եմ խոհանոց, ամբողջ գետինը ջուր է. աստված իմ, ժա՜մը, ժա՜մը քանի՞սն է. յոթնանց, իսկ ե՞ս, ես ախր  ուշանում եմ… Բայց ստիպված եմ հավաքել այդ ամենը. ա՛խ, այս անիծված ծորակը…ինչու՞, ախր ինչու՞, միայն ո՜չ այսօր… ախր ես ուշանում եմ… ուշանում եմ, չէ՞…
իսկ ու՞ր եմ գնում ես …
գնում եմ այնտեղ, որտեղ ազատությունն է դառնալու իմ ընկերը… որտեղ ես եմ լինելու այն թռչունը ճերմակաթև, որ կերտելու է իմ կյանքի գույները… ես կյանքն եմ նկարելու այն գեղեցիկ, որտեղից  սկսվում է իմ կապույտ հայրենիքը… գնում եմ նոր հիշողությունների հետ մերձենալու…. գնում եմ` սրտիս մեջ տանելով արևներ, ու արևների հետ համբուրվելու…  
     ՙՊատմական Հայաստան՚ խմբից ծանոթ է միայն մեկ անուն` Հայկ, նա էլ, հուր աչքերով մի երիտասարդի հետ, կազմակերպել են այս աննկարագրելի, բայց ինձ համար տարվա այս եղանակին չնախատեսված արշավը…
իսկ ես շա՛տ եմ ուզում միանալ նրանց… ի՞նչն է խանգարում ինձ` ցու՞րտը, անկողին ընկնելու տանջալի օրե՞րը, թե՞ չնախատեսված ծախսերը…
ուզում եմ ո՜չ միայն ես, այլ նաև սի՜րտս ու մարմի՜նս են ուզում… ուրեմն` չկա՜ հատուկ եղանակ և չի՜ կարող լինել ՙչնախատեսված ծախսեր՚ հասկացությունը….
Ես գնում եմ` վերջակետ…
  Քարի լճից հոսում է սառը օդն, ու ուղեղիս վրա ամրանում է սառույցը կյանքի ջերմության… չեմ կենտրոնանում` մազանոթներիս մեջ սառում է Արագածին կարոտ արյունս… վազում եմ հայացքիս հետևից,  ու նրա հիացական հևոցն ինձ նետում է աներևակայական  աշխարհը` ներդաշնակության ու սիրո, աշխարհը` գեղեցիկի ու ջերմության. աչքերս չեն կարող լռել, շուրթերս սպասել չգիտեն, ոտքերս այլայլված են ուղեղիս հրամանից` վազի՜ր, վազի՜ր…
Ու պայքարի մեջ եմ մտնում հոգնածության հետ… Ո՜չ, ո՜չ միայն ես. բոլորս ենք պայքարում, մենք հասել ենք այստեղ, գրկել ենք Արագածի աննահանջ ու առինքնող լանջերը, ուրեմն` պետք է գրկենք վեհ գագաթը` մեր ջերմությամբ, և ջերմանանք նրանով…
սկսվում է պայքար` դարեր ապրող և ոտքերիդ տակ անհանգիստ շարժվող քարերի հետ, պայքար` արևի համբույրներից հալվող  ճերմակ փաթիլների հետ, պայքար` ոլորապտույտ քամիների ու ձյան հետ գրկախառնված ավազահատիկների հետ…  
ու դեպի վեր, դեպի գագաթը անմահության…  
լռության մեջ լսվում են շշուկներ հիացմունքի… յուրաքանչյուր պայքարից հետո ուզում ես շրջվել ու որսալ պահը` օբյեկտիվի մեջ, և սեփական հիշողության ծալքերում…
մի քիչ, քիչ մնաց …. մի քանի քայլ ևս, ու հայացքդ անթաթանում է Արագածի արևմտյան գագաթի վրա…
զգեստափոխվել է Արագածս… թագուհուն վայել նրա հագուստը զարդարված է տարատեսակ քարերով, ու դիմավորում է մեզ իր ձյունաճերմակ մուշտակը հագին…  
ՎԵՐՋԱՊԵՍ… չափազանց մոտ… այնքան մոտ, որ թվում է թե  ձեռքս մեկնեմ ու կարող եմ դիպչել մեր չքնաղագեղ դիցուհու սրտին…  բայց պայքարը շարունակվում է դեպի հարավային գագաթ …
Հրաչյան գնում է առջևից, ու ձյան մեջ ճանապարհ է բացում… գնում ենք շարք կազմած` սպասելով վերջում եկողներին… մի փոքր անզգուշություն, և թագուհու զգեստի ավազահատիները կարող են հասցնել մինչև ծննդավայր…
բարձրության հետ ուժգնանում է քամին. ամեն մեկս ուժ ենք որոնում պայքարի` հաղթահարելու վերջին դժվարությունը, և…
չկան խոսքեր…
լռություն` մի ակթնթարթ… Արագածը լսում է մեր սրտերի անհարատև բաբախյունը, մենք` նրանը` ընթացքը  հազարավոր դարերի …
ակնթարթը հարատևում է. սրտերում մեր Արագածն է` իր փառքով ու հմայքով… մենք` նրա սրտում`  ականատեսն ենք դառնում հազարավոր դարերի …
ուզում եմ գոռալ, ուզում եմ բղավել…
ե՜ս եմ… Հայաստա՜նս… ու Արագա՜ծս`  չորս գագաթներով…. մեկի վրա կանգնած եմ, ու զմայլված նայում եմ, չե՜մ նայում, կու՜լ եմ տալիս շուրջս տարածված գեղեցկությունը. սրտիս կողմում արևմտյան գագաթն է, դիմացս` աչքերս հայում են հյուսիսային ու արևելյան գագաթներին … չեմ հագենում, աստված իմ, չե՜մ հագենում, այս ի՞նչ գեղեցկություն է…
ուզում եմ գոռալ, և գոռում եմ… չկա՜, չկա՜ նման հրաշք…
ի՜մ Արագած, սիրելի իմ քույր, քամու ոռնոցի և ձյան սառնության մեջ ես փարվում եմ քեզ, ու վերագտնում եմ ինձ` քո տաքության մեջ…

թոքերիս մեջ եմ ներծծում օդը քո ` դարերի և հավերժության…
վերածնվում եմ` վեհաշուք ու փառահեղ քո գրկում, ի՜մ ԱՐԱԳԱԾ… 





Կարդացեք նաև`

Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59