Սեր և պոեզիա










  




Շանթ Մկրտչյան

ԱՆԱԿՐԵՈՆՅԱՆ ՊԱՏԱՌԻԿ

Քե¯զ եմ հիշել - նորից
Կարոտել եմ, հոգի¯ս,
Կոնքիդ նուրբ սափորին
Ու խմորին - փորիդ:
Քո ձեռքերի¯ն մեռնող,
Աչքերի¯ն քո երկբոց
Շրթնախաղի°դ հառնող
Եվ ճիչերին վերձիգ:

Կարոտել եմ  - բարձի¯ն,
Շնչաբույրի¯դ հրձիգ,
Մուժում գի°ժ, պայթուցիկ
Հաստատումի¯ն որձիս:
Հրեղեն ի¯նչ օձեր,
Ի¯նչ տանջանքներ ոսկե,-
Քո° արևով օծվեց
Սեռս, դեմքս, խոսքս:
Սոնա Վան

 Հիշու՞մ ես ձմեռվա
գիշերները կարճ
ու համբույրներդ
գիշերներից երկար

մարմինս... հիշու՞մ ես
հախճապակե տարա
լցված դեղնակարմիր
քաղցր հյութով
և քո լեզուն արագ
մաշկիս վրա –
ինչպես կոլիբրի՝
թռչունը էկզոտիկ

փոշին երազներիս մաշկիս վրա
և թավշեթելերը թարթիչներիդ
կարճատև գիշերները ձմռան
հիշու՞մ ես
և ձեռքերը քո գիշերներից երկար
 
Ներսես Աթաբեկյան

ՍԵՐԵՆԱԴԻ ՊԵՍ

...
շուշաններին՝ դաշտում,-
երբ լուսինն աղոտ է դեռ ու վախվորած,-
աղջիկն իր կարոտն է հագցնում,
որ չմրսեն,…
տղան քամին կախում է
մարտակառքի քեղուց,
որ չընկնի անվի տակ,
մահը ճերմակ է
ագուցում սգի անվերջությունը,
որ չկուրանան
առավոտները յուղաբեր կանանց,
կյանքը կանգնում է ճամփաբաժանին...
կյանքը պառկում է ճամփաբաժանին,
ու կրծքին- կարմի՜ր,
կրկնաղուր կարմիր շրջանակից ներս՝
շուշանաճերմակ դաշտում պառկած են
երկու սպասում,-
ու դաշտի վրա
կեսգիշերը սև թիկնոց է հյուսում...


Շառլ Ազնավուր



ՄՆԱ

Մնա՜,

Էլի՜ մնա,

Մնա ինձ հետ,

Մարմնիս վրա,

Ձեռքերիս մեջ,

Թևատարա՜ծ,

Բավարարվա՜ծ,

Խենթ ու խելա՜ռ,

Ու հևասպառ:

Մնա սիրով

Ու նվաղած,

Եվ գիշերով

Ցանկապատված,

Սրտիս վրա,

Առանց ամոթ,

Մնա կրքոտ,

Մե՜րկ համարյա:

Այդպե՜ս մնա,

Չհագեցած,

Կյանքիս վրա,

Ձեռքս սեղմած,

Գիսախռիվ,

Մարմնակործա՜ն,

Հե՜զ, անխռո՜վ,

Ու ինքնիշխան:

Այսետղ մնա,

Բառ մի ասա,

Հրճվիր, ցնծա,

Մաշկիս վրա,

Հույսի գրկում

Ու գիշերվա,

Մինչև դրսում,

Լույսը բացվեր,

Իմ սե՜ր, իմ սե՜ր...

ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆ


 

Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59