Բորիս Թամոյան. "ՍԻՐՈ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ /Լիլիթի հետ/

 by Boro Tamoyan


Մոլորվել ենք մենք կյանքի խաչմերուկում, մոլորվել ենք ու կորցրել իրար, կորցրել` ինքներս մեզ գտնելու հույսով: Տխուր է կյանքը, տխուր ու միապաղաղ, սառն ու դատարինչպես աշնանային անձրևոտ երեկոն:

-Լսու՞մ ես, ես քեզ սիրում եմ, ես քեզ սիրում եմ ամբողջ էությամբ ու հոգով, ես քեզ սիրում եմ այնպես, ինչպես հավատացյալն է սիրում իր Աստծուն: Ես քեզ սիրահարված եմ և սպասում եմ ամեն վայրկյան` քնած, թե արթուն: Երբ հոգնած եմ լինում այս գորշ աշխարհից, այս հողեղեն մարդկանցից, երբ հոգիս լի է թախիծով` նստում եմ պատուհանի մոտ և որոնում եմ քեզ` որոնելով յուաքանչյուր անցորդի մեջ: Հավատացած եմ, որ դու էլ ես ինձ նման սիրահարված: Երջանկություն է քեզ սիրելը:
Ամենուր տեսնում եմ քեզ, ամենուր` քո սիրած երգի մեջ, քո սիրած գույնի մեջ, քո սիրած խոսքերիմի խոսքով` ապրում եմ քեզանով: Ուզում եմ գրկել քեզ, սեղմել կրծքիս, շոյել մազերդ, բայց դատարկություն է, դառը դատարկություն, դատարկ արձագանք: Հասկանում եմ, որ քեզ սիրելը կործանում է ինձ, բայց չեմ կարող քեզ մոռանալ, ոչ թե չեմ կարող, այլ` չեմ ուզում: Իմ սերն այնքան մեծ է ու թե անգամ չսիրես ինձ` իմ սրտում ատելության նշույլ անգամ չի առաջանա:
Մթության մեջ շոշափում եմ քո նկարը` զգալու քո շուրթերի ջերմությունը, քո աչքերի ցայտուն լույսը, որ իմաստավորում են կյանքս, թեկուզ և սառը նկարի միջոցով: Հույսի արևը մայր է մտնում, բայց ես կառչում եմ նրա շողերից, կառչում եմ ամուր` անհնարին դարձնելով նրա մայրամուտը: Երազում եմ քո մասին, երազում եմ քեզ հասնել: Ինքնամոռացության պահը քաղցր է, սակայն, բացելով աչքերս, իրականության ծանր հարվածը կործանում է ինձ: Սիրտս խլացած լսում է միայն քո ձայնը, կուրացած տեսնում է միայն քեզ, որոնց  սիրտս տեսագրել և ձայնագրել է անջնջելի ժապավենի հիշողության վրա: Ինչու՞ սիրահարվեցի հենց քեզ, ինչու՞ հանդիպեցի քեզհենց սկզբից բացեցի սրտիս երկաթապատ դարպասները, որ մինչ այդ փակ էին բոլորի համարչգիտեմ ինչու քեզ միանգամից ներս թողեցի` չիմանալով, որ մշտական բնակիչ ես դառնալու այնտեղ: Եվ ի՞նչ կատարվեց` կատարվեց անսպասելին, քո մասին երազելը դարձավ անհնրաժեշտություն և անսահման հաճույք, մի խոսքով, ինքս էլ չհասկացա թե ինչպես, դարձար իմ արևը` ամառային վառ արևը: Սիրտս երկար խորհրդածելու կարիք չունի, զգալու համար, որ հաճույքներից ամենաքաղցրը սիրահարվելն է, բայց դրան երբեմն հաջորդում են տանջանքները, որոնք անբուժելի են թվում: Քեզ սիրեցի առաջին իսկ հայացքից: Եվ դու ինձ համար դարձար մի լույս աշխարհ, մի լույս, որը փայլեց խավարի միջից:
-Հե՛յ աշխարհ, անկեղծ եմ ասում, ես սիրահարված եմ, լոկ սիրահարված………………..
               

Կարդացեք նաև`

Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59