'ՄԷԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ'- ՕՐԱԳԻՐ (11.11.2011)

by Nare Atoyan  
Փառատոնի "Մէկ Մետր" պեչենիկները












Նախ հիշեցնեմ, որ բացումը երեկ էր` նոյեմբերի 10-ին, իսկ այսօր
Սուրեն Առաքելյան
քառակուսու բեմում ներկայացված էին մասնակիցներ Սաթենիկ Օհանյանի և Սիլվա Չոբանյանի` “Մահ”,  Նարեի և Արա Հովսեփյանի` “Մեկ քառակուսի Մետր” և Օնիկ Ֆահրադյանի` “Փոքրիկ Կյանք” բեմադրությունները:
Գագիկ Ղազարէ
Եվ ինչպես ամեն տարի, ներկայացումներից հետո սկսվեց ավանդական քննարկումը, որի ընթացքում էլ թե հանդիսատեսը, թե ժյուրին փորձում էր հասկանալ մասնակից հեղինակներին ու նրանց ներկայացրած աշխատանքները:
Չնայած քննարկմանը քչերը մնացին, բայց այն շատ ակտիվ անցավ, ես նույնիսկ կասեի չափազանց թեժ: Եվ սա ուրախալի փաստ է, քանի որ հենց այս քննարկումների ընթացքում է մի կողմ դրվում հարևան-բարեկամ հարաբերություններն ու լրջորեն, առանց ավելորդ գովեստների ու փառաբանության, խոսվում հեղինակների աշխատանքներից:
Մեր այսօրվա մասնակիցները առողջ դատողությամբ լսեցին բոլոր քննադատությունները, և իհարկե տարբեր կարծիքներից, հակասական մտքերից քաղեցին կարևորն ու օգտակարը, ինչը իրենց հաստատ պետք է գալու հետագա գործունեության ընթացքում:
Անշուշտ, ողջ քննարկումը չեմ կարող մեկնաբանել, բայց սիրով հիշեցնեմ բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են. վաղը փառատոնի երրորդ օրն է, կարող եք գալ, դիտել ներկայացումները, մասնակցել քննարկումներին:


Սա էլ վաղվա ծրագիրը :)))
12.11 / ՇԱԲԱԹ
ԿՅԱՆՔՆ ԻՆՉՊԵՍ ՈՐ Է 18:00 - 18:20
Հեղինակ և բեմադրիչ` Նարե Աթոյան
ՎԻՐՈՒՍ 18:25 - 18:40
Հեղինակ և բեմադրիչ` Ինգա Հովհաննիսյան
ԵՂԻԱ ՉՈՒԲԱՐ 18:45 - 19:10
Ըստ Լեռ Կամսարի վիպակների /
Բեմադրիչ` Սիլվա Չոբանյան
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 19:15 - 19:45
Հեղինակ` Արթուր Էլդար
Բեմադրիչ` Վանուհի Արզաքանցյան
ՔՆՆԱՐԿՈՒՄ ԲԵՄԱԴՐԻՉՆԵՐԻ ՀԵՏ 20:00 - 21:00

Բեմը պատրաստվում է Նարեի և Արա Հովսեփյանի "Մեկ քառակուսի Մետր " ներկայացման համար

Օնիկ Ֆահրադյանի "Փոքրիկ կյանք" ներկայացման ժամանակ

Սաթենիկ Օհանյանի և Սիլվա Չոբանյանի "Մահ" բեմադրությունը

Այո, անմիջական ու շատ կարևոր քննարկում

Հեղինակ- բեմադրիչները 

  

Այստեղ էլ առանձին քննարկում է




Կարդացեք նաև` 
 "Ես պետք է զգամ, ինչպես է ծնվում աղջիկը, թարթում աչքերը, նայում ինձ ու մենք սկսում ենք խոսել" Ավետիս Խաչատրյան
Քանդակագործ Ալբերտ Հովհաննիսյանի կերտած հերոսներն "ապրում են" օտարի հողում
"Նամուսը" Լոնդոնից եկավ Հայաստան

Մեր Սուրբ գեղեցկուհին` Թադեի հոյակերտ վանքը 
Չզարմացա, երբ հարցիս ի պատասխան լսեցի` "Իսկ էդ ով է էդ Փարաջանովը որ" 
Աննայի փախուստն ադաթներից և իրականությունից Ինչքան կարելի է կուրորեն նայել այս փաստին ու փախչել, և մինչև ուր փախչենք...:((

Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59