Շնորհավորեցինք միմյանց ու ասացինք`մինչ “ՄԷԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ” 2012 :)))


Ընդամենը 4 օր… ու եկավ փառատոնի փակման օրը:

Չորս օր շարունակ հավաքվեցինք ՆՓԱԿ- ում. մեկը եկավ դասից, մեկն` աշխատանքից, մեկը` ջերմության մեջ, մեկը` հարսանիքից… եկանք մեր սիրելի ՆՓԱԿ թատրոն ու էլ ավելի մտերմացանք, մտերմացանք այնքան, որ մեկմեկու “ջերմացրինք” թե սուր դատողություններով, թե քննադատությամբ, թե գովեստներով… էլ չեմ ասում` քաղցրավենիք, պաչիկներ, անուշաբույր սուրճի ու տաք թեյի հասկանալի հերթեր … մի խոսքով, խոր աշնանային ցուրտը շրջանցեց մեզ, քանի որ ՆՓԱԿ-ում, այն էլ` “ՄԷԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐթատերական փառատոնի բազմաերփներանգ ու անմիօրինակ օրերին, միշտ էլ արև կա… :)))
Այո, չշեղվել չի լինում…
Ընդամենը չորս օր ու բոլոր նրանք, ովքեր ինչ որ չափով առնչություն ունեին 'ՄԷԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ' թատերական փառատոնի հետ`կամ որպես մասնակից, կամ որպես  հանդիսատես, կամ` ժյուրիի անդամ և այլն, մեկ մարդու նման հայտնվեցինք Բուզանդի 1/3 հասցեում` ՆՓԱԿ-ի թատրոնում:
Եկանք, շնորհավորեցինք միմյանց ու…
 
ՄԷԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ VI ՓԱՌԱՏՈՆ
թատրոն առանց թատրոնի
10-13.11. 2011 /
ԵՐԵՎԱՆ / ՆՓԱԿ

ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ

Գլխավոր մրցանակ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՁԱՅՆ

ՓՈՔՐԻԿ ԿՅԱՆՔ
Հեղինակ և բեմադրիչ` Օնիկ Ֆահրադյան

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԵՄԱԴՐԻՉ

ԵՂԻԱ ՉՈՒԲԱՐ
Ըստ Լեռ Կամսարի վիպակների
Բեմադրիչ`Սիլվա Չոբանյան
Ժյուրի` ՎԱՀԱՆ ԲԱԴԱԼՅԱՆ /Ռեժիսոր, ԳԱԿ. ՓՈՔՐ ԹԱՏՐՈՆԻ գեղարվեստական ղեկավար/

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՐԱՍԱՆ

ՄԱՀ
Ըստ` Վ. Սարոյանի
Կատարող` Սաթենիկ Օհանյան
Ժյուրի` ԲԵԼԱ ՍՈԼՈՄՈՆՅԱՆ /Թատերագետ, խմբագիր/

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՐԱԿԱՆ ՀԻՄՔ

ՄԵԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ "
Հեղինակ` Նարե
Բեմադրիչներ` Նարե, Արա Հովսեփյան
Ժյուրի` ՄԻՍԱՔ ԽՈՍՏԻԿԱՅՆ
Ճարտարապետ, արձակագիր, փիլիսոփայական էսսեների հեղինակ

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԷԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ

ՄԵԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ
Բեմադրիչներ` Նարե, Արա Հովսեփյան
ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐԷ
Փառատոնի հիմնադիր նախագահ

... ու ասացինք`մինչ  “ՄԷԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ” 2012 :)))

Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59