… որ քուչեն չմնա առանց Սետո

        by Razmik Grigoryan 
Սև վերնաշապիկ, սև շալվար, սև կոշիկներ, սա է նրա հագ ու կապը։ Դեռ ոչ ոք չի տեսել որ Սետոն հագնի ուրիշ գույնի հագուստ կամ կոշիկ։ Նրան թաղում լավ են ճանաչում, շրջապատում ինչ վեճ լինում է, վերջը դիմում են նրան այն հարթելու համար։ Բակում, ծառի տակ պպզած է Սետոն, ծխախոտը ձեռքին։
            -Բարի լույս Սետո ջան,-մոտեցավ Արամը։
            -Բարի լույս,-իրար ձեռք սեղմեցին, ամեն օրվա պես համբուրվեցին։
            -Սետ, էսօր իրիգունը թեմա կա, կգա՞ս, կողքի քուչից են գալու։
            -Ի՞նչ կա որ։
            -Ախպեր, ընգերուհուս վրով ա, ախպերն ա գալու։
            -Հա, հասկացա, բայց թեման ո՞րն ա, ի՞նչ ա ասելու։
            -Ախպեր, կռվել էինք իրար հետ, հետո էլի զանգեցի չէր ուզում խոսար։ Մի քանի անգամ զանգեցի ախպորը ասեց, տենց էլի։
            -Ո՞վ ա որ դրա ախպերը, ճանաչո՞ւմ ես, ի՞նչ ապրած ունի քուչում։
            -Չէ, տենց շփում չեմ ունեցել Սետո ջան։
            -Ե՞րբ են գալու։
            -Իրիգունը յոթին:
            -Դե կվեկալես դրանց կիջնես շենքի հետև, կզանգես կգամ, գործ ունեմ, հելնեմ էդ անեմ շուտ իջնեմ քուչա,-Սետոն դրեց արևային ակնոցը։ Գրպանից հանեց թաբեհը և մատերի արանքում պտտեցնելով հեռացավ։
            Արամն անհանգիստ էր, տեղը չեր գտնում։ Սետոյի համաձայնությունը ոգևորեց նրան։ՙՍետոն որ գալիս ա, դրանք հաստատ տակ կտան՚,- ,մտածեց Արամը և քայլեց տուն։ Ձեռքի տետրը դրեց սեղանին, ծնողների մոտ հավատ հաստատելու համար թե իբր դասից է գալիս։ Հաց կերավ, սուրճ խմեց։ Մեկ ամիս էր, ինչ Արամը համալսարան չէր գնում, և այնտեղ արդեն քննարկվում էր նրան հեռացնելու հարցը, իսկ այդ ամենից անտեղյակ ծնողները մտածում էին ուսման վարձը վճարելու մասին։ Արամը մտավ իր սենյակ, վերցրեց փոքրիկ դանակը, դրեց գրպանը։ Արդեն ժամանակն է ուր որ է կգան։ Դուրս եկավ տնից։
            Թաղում Արամին մոտեցավ սպիտակ ՙՆիվա՚ մակնիշի ավտոմեքենան։ Կիսաբաց պատուհանից դուրս հորդող բարձր երաժշտությունը ողողեց ողջ թաղը։
            -Ապե, եկեք շենքի հետև,-Արամը ցույց տվեց ճանապարհը։
            Մեքենայից իջան չորս երիտասարդ։ Մոտեցան Արամին, Ձեռքով բարևեցին։ Եկավ նաև Սետոն։
            -Բարի իրիգուն ապե, մեր ախպոր հետ ի՞նչ թեմա կա որ,-Սետոն ծխախոտի մնացորդը նետեց գետնին։
            -Քրոջս պահով ես հարց ունեմ իրա հետ, ապեր։
            -Դու ո՞վ ես։
            -Զուբն եմ, Անիի ախպերը։
            -Կողքի քուչո՞ւմ ես մնում։
            -Հա։
            -Ծամոնին գիտե՞ս, ձեր քուչից ա։
            -Հա, մեր մոտիկն ա։
            -Իմ էլ լավ ախպերն ա,-Սետոն նորից ծխախոտ վառեց։
            -Արա քեզ չէ՞ի ասել էլ չզանգես,-Զուբը գոռաց Արամի վրա։
            -Հո՜պ, ապերիկ, տեղը չբերիր հա՞, արան դու ես, խի՞ ես գոռում տղի վրա,-Սետոն բրդեց նրան։
            -Տո քո վրա էլ կգոռամ, որ քեզ լավ չպահես, արա,-առաջ եկավ Զուբը։
            -Գժվե՞լ ես արա, կկորցնեմ, կգնաս,-Սետոն բռունցքով հարվածեց, Զուբը ընկավ։
            Զուբի ընկերները նետվեցին Սետոյի վրա։ Սկսվեց կռիվը։ Տեսնելով, որ նրանք շատ են, Արամը հանեց դանակը, բայց տղաներից մեկը խլեց նրա ձեռքից դանակը և ոտքի ուժգին հարվածով Արամին տապալեց գետնին։ Արամը վերցրեց քարը և հարվածեց երիտասարդի դեմքին։ Տղան մի ձեռքով բռնեց դեմքը, իսկ մյուսով ամուր պահած դանակով հարվածեց Արամին։
            Ոստիկանության մեքենայի ձայնը լսելով բոլորը փորձեցին փախչել, բայց դա հաջողվեց միայն երկու հոգու: Արամին տարավ շտապօգնությունը, իսկ մնացածին ոստիկանությունը։
            Բժիշկներին հաջողվեց փրկել Արամի կյանքը, իսկ Սետոյին ոստիկանությունից դուրս հանելու համար, նրա հայրը վաճառեց մեքենան, որ քուչեն չմնա առանց Սետո։

 Կարդացեք նաև` 

Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59