Իմպոտենտ տնօրենի կյանքից..

“Բոլոր մարդիկ ի բնե միատեսակ են, և միայն կյանքի պայմանները նրանց դարձնում են տարբեր”:
Արթուր Շոպենհաուեր (1788-1860), գերմանացի փիլիսոփա
ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
  
Դուռը չէր բացվում:
Բանալին անարդյունք այնքան էր պտտվել փականի մեջ, որ հիմա էլ դուրս չէր գալիս: Աղջիկը լուռ կանգնած հետևում էր Արայիկի շարժումներին: Ուզում էր մի բան ասել, բայց մտածում էր, որ իր գործը չի, լավ է չխառնվի:
   Արայիկը քրտինքի մեջ դողում էր, ու ինքն էլ չէր հասկանում պատճառը. ուզում էր մի ուժգին հարվածով բացել դուռը, բայց մտածում էր, որ աղմուկ կլինի ու հարևանները դուրս կգան... իրեն էլ մենակ դա էր պակաս...
   Հետո մի պահ կանգնեց, անուշադիր հայացքով աղջկան ցույց տվեց մեքենան, իսկ ինքն արագ հեռացավ` բաց պատուհան գտնելու: Աղջիկն առանց խոսք ասելու մոտեցավ ու նստեց մեքենայի առաջնամասում:
Արայիկը հեռու էր, բայց մեքենայում առկա էր նրա սառը ներկայությունը: Աղջիկը փորձեց ազատվել այդ ճնշող մթնոլորտից, ու միացրեց երաժշտություն: Հետո հանեց վերարկուն, ու փակեց աչքերը: Տեղն այնքան տաք էր, ինքն էլ այնքան հոգնած, որ  քիչ էր մնում քներ, բայց մի ձայն անընդհատ ասում էր նրան . ՙՎեր կաց, նա հիմա կգա...՚, ու աղջիկը շտապով բացում էր աչքերը:
   10-15 րոպե չէր անցել, որ աղջիկն արդեն առանց խուսափելու հանգիստ փակել էր աչքերը, երբ Արայիկը բացեց մեքենայի դուռն ու հուսահատ փռվեց նստարանին.
- Չբացվեց...
Աղջիկը ոչ մի ձևով չարձագանքեց, որից էլ զարմացած` Արայիկն ավելացրեց.
-Իսկ քո հեչ պետքն էլ չի, որ էսքան ժամանակ չարչարվում էի:
-Ես ի՞նչ անեմ, դու` քո տան դուռը... Մարդ կանչիր` բացեն:
-Հա... մարդ կանչիր... հեշտ ես ասում, մինչև այդ մարդը գա, էլ ցանկություն էլ չի լինի...
-Ի՞նչ է, խնդիրներ ունե՞ս...,- ժպտաց աղջիկը,- չլինի՞ թե սեռական անկարողի ձեռն եմ ընկել...
-Հիմար - հիմար դուրս մի տուր,- ափերից դուրս եկավ Արայիկը,- քեզ ինչի՞ համար են վճարում, որ լուռ քո գործն անես ու ավել- պակաս չխոսես:
-Լավ էլ շուտ ես բորբոքվում,- չհամբերեց աղջիկը,- դե սկսենք, որ ես էլ լռեմ...
Արայիկը պատասխանելու փոխարեն ամրացրեց ամրագոտին, ու շարժիչն անկնթարթորեն ենթարկվեց տիրոջ հրահանգներին:
-Ամրացրու՜, դա էլ չպետք է ասեմ:
-Հեռու՞ ենք գնալու,- քմծիծաղեց աղջիկն, ասես ուրախացած, որ շուտով ազատվելու է “կյանքից դժգոհ” երիտասարդ ծերուկից:
-Քաղաք ենք գնում,- անմխիթար ու դժգունած, հայացքն առանց ճանապարհից շեղելու ասաց Արայիկը:
-Քաղաք էլ ինչի՞ ենք հասնում, մեքենան էլ վատը չի. փափուկ է, հարմար... Հը, ի՞նչ կասես,- առաջարկեց աղջիկն ու սկսեց հանվել:
-Հագնվի՜ր, ի՞նչ ես անում:- բարկացավ Արայիկը, ինչն աղջկա համար և՜ անսպասելի էր, և՜ զարմանալի:
-Մեքենան պակաս հետաքրքիր չէ,- աղջիկը փորձեց ավելի կրքոտ երևալ,- հեչ չե՞ս փորձել, ինչ է... ու՞մ ես սպասում... դե կանգնեցրու մեքենան...
Ու աղջիկը, որ գրեթե մերկացրել էր իրեն, սկսեց մերկացնել նաև այդ օրն իրեն վճարող տղամարդուն
-Ի՞նչ ես անում,- գոռաց Արայիկն` իրենից հետ հրելով աղջկան, ու նրա վրա շպրտեց հագուստը,-  շորերդ հագիր...  մի մտածիր, գումարդ կտամ:
-Բարի ես երևում, հա,- դանդաղ հագնվելով փորձեց զրուցել աղջիկը,- առանց սեքս անելու էլ փող ես տալիս...
-Դու մեղավոր չես, որ դուռը չբացվեց,- նույն սառնությամբ ասաց Արայիկը,- հետո չասես թե` ժամանակդ վատնեցիր... Բացի այդ գուցե լավն էլ սա էր...
-Սեքսից հետո է լավ լինում... քեզ մոտ ի՞նչ է, առանց սեքս էլ լա՞վ է...,- հետաքրքրվեց աղջիկն ու վառեց սիգարետը:
-Պայմանավորվել էինք, չէ՞, որ մեքենայում չծխես... հանգցրու՜...- շպրտեց Արայիկը,- հետո էլ հարցեր մի՜ տուր... Չե՞ս կարող չխոսել...
-Ի՞նչ ձանձրալի մարդ ես..,- ծխախոտի ծուխն ուղիղ Արայիկի դեմքին փչեց աղջիկը:
-Շատ մի խոսի՜ր,- բարկացավ Արայիկն ու սիգարետը վերցրեց աղջկա ձեռքից,- մեքենան էլ չի սիրում, որ ներսում ծխում են...
-Տասը տարով ծերացա,- դժգոհեց աղջիկն ու շտապ ավելացրեց,- գնա՜ բժշկի, գուցե քեզ օգնեն...
-Դու ի՞նչ գիտես է,- մեքենան կանգնեցրեց Արայիկն ու անսպասելի գոռաց,- կարո՞ղ ես կես ժամ փակել բերանդ... փողի՞դ կռիվն ես անում, վախենու՞մ ես չտամ, ա՜ռ, վերցրո՜ւ...
Ու նա, դողացող ձեռքերով բացեց դրամապանակը, գտավ հանեց մի 100 դոլարանոց ու շպրտեց աղջկա վրա:
-Վերցրո՜ւ, վերցրո՜ւ... լավ գիտեմքո նմանաններին փողն է հետաքրքրում...եզրակացություններիդ էլ վերջ տո՜ւր... , հա... քո հավեսը չունեմ...- բղավեց Արայիկը:
Աղջիկը, վիրավորված հայացքով վերցրեց թղթադրամը, դրեց Արայիկի պիջակի գրպանն ու դուրս եկավ մեքենայից.
-Դու ի՞նչ մարդ ես, հիմա՜ր, գի՞ժ ես, թե՞ անկարող ես` գնա բուժվիր...
Արայիկի համար “հիմար” բառը, և ընդհանրապես այդ վարմունքը  չափազանց թվաց: Ոչ ոք իրավունք չուներ նրան արհամարհել, ուր մնաց ասեին` “հիմար”, ախր ոտնատակ կտար բոլորին, կգտներ ասողին ու դուրս կշպրտեր գործարանից: Ո՞նց կարող է ինչ- որ մի աղջիկ, ով մարմինն է վաճառում ամեն պատահածի, կարող է նման բան ասել իրեն, ախր նա չգիտի էլ ո՞վ է ինքը...
   Արայիկն այս մտքին` դուրս թռավ մեքենայից ու գնաց աղջկա հետևից: Աղջիկն զգաց նրա մոտեցող քայլերն, ու տագնապով սկսեց վազել: Չիմանալով, թե ինչպես և ինչու, Արայիկն ինքն էլ սկսեց վազել:
Աղջկան չգիտես ինչու սկսեց թվալ, թե ուր որ է այդ անհասկանալի ու անծանոթ տղամարդը կբռնի իրեն ու կսպանի: Նա ուժերը կրկնապատկեց, փորձեց ավելի արագ վազել, բայց շունչը հետզհետե դավաճանեց, ու օդը չհերիքեց նրան:
-Կանգնի՜ր,- գոռաց Արայիկը, որ գրեթե հասել էր աղջկան,- այս մութ գիշերով ու՞ր ես վազում:
-Դու հիվանդ ես, դու մարդասպան ես... դու պետք է բուժվես,- հետ նայելով` շնչակտուր ասաց աղջիկն ու հևոցի մեջ հազիվ թախանձեց,- խնդրում եմ խնայիր ինձ, փոքրիկս առանց մայր կմնա...
-Ես մարդասպան չեմ, ինչե՞ր ես խոսում,- վերջին հինգ օրվա ընթացքում առաջին անգամ լիաթոք ժպտաց Արայիկը,- ուղղակի դու երևի սարսափ ֆիլմեր շատ ես նայում:
-Մոտ չգա՜ս, խնդրում եմ,- դողացող ձայնով աղաչեց աղջիկը,- բոլոր մարդասպաններն էլ նույնն են ասում...
-Մի վախեցիր, ես այն չեմ, ինչ կարծում ես... Ինչ անելու լինեի` կանեի...,- համոզիչ ու որքան հնարավոր էր հանգիստ ասաց Արայիկն, ու դանդաղ մոտեցավ աղջկան:
-Խնդրում եմ, մի՜ սպանիր ինձ... ,- կրկին աղաչեց աղջիկն ու ընկավ գետնին: Նրա մարմինը վախից այնպես էր դողում գիշերվա ցրտի մեջ, որ մոտեցող տղամարդուն թվաց, թե աղջիկը հոգևարքի մեջ է:
-Վե՜ր կաց, կմրսես,- հանգիստ ասաց տղամարդն, ու թեթև հրեց աղջկա մեջքը,- քեզ տուն կտանեմ, փոքրիկդ հիմա քեզ է սպասում
Աղջիկը բարձրացրեց գլուխը, կասկածով նայեց վեր, ասես համոզվելու, որ տղամարդը պատրաստ չէ հարվածելու, ու կամաց փորձեց ոտքի կանգնել: Օդը սակայն չէր հերիքում աղջկան ու գետինը պտտվում էր շուրջը:
-Եթե վախենում ես, այդ ո՞նց ես ամեն անծանոթի հետ գնում,- հարցրեց տղամարդն ու  մեկնեց ձեռքը: Աղջիկը չօգտվեց մեկնած ձեռքի օգնությունից ու ոտքի կանգնեց ինքնուրույն: Նրա նիհար մարմինն արդեն երգում էր դողից, ու նա մտքում դեռևս կասկածի տակ էր պահում տղամարդու բարությունը:
-Չգիտեմ... բայց հենց այնպես վճարում են նրանք, որ ուրիշ մտքեր ունեն...
-Ի՞նչ անեմ, որ չվախենաս,- անհարմար զգալով իր մարմնում ծնունդ առած դողից` հազիվ հարցրեց տղամարդը, բայց հանեց պիջակն ու գցեց աղջկա ուսերին:
    Երիտասարդության տված բերկրանքի ու կյանքի տարբեր ալիքներում տառապանքից փոշոտված աղջկա հոգին պատասխանի փոխարեն մի տխուր ձայն հանեց, երակներում սառեց արյունը, և հոգնած մարմինն անզգույշ սահեց գետնին: Արայիկը սկզբում չհասկացավ եղածը, փորձեց նրան բարձրացնել, բայց իզուր:
Աղջիկը միայն ցածրաձայն զառանցում էր ինչ որ անհասկանալի խոսքեր, ու ոչ մի փորձ` ոտքի կանգնելու: Դա այնքան վախեցրեց քաղաքի ամենահայտնի գործարանի խիստ ու պահանջկոտ տնօրենին, որ երեսունինամյա հաջողակ գործարարը կյանքում առաջին անգամ չհիշեց իր պաշտոնի ու դիրքի մասին, հեղինակության ու հարստության մասին, մոռացավ թե՜ իր ով լինելը, թե՜ աղջկա` իրեն ասված  “հիմար” բառը, թե՜ իր դողը, ողջ ուժով գրկեց աղջկա տկար ու թափանցիկ մարմինն ու քայլեց մեքենայի կողմը:
    Մեքենայում տաք էր, բայց ո՜չ սեռական կյանքում անհաջող տղամարդու դողն էր անցնում, ո՜չ բոլորին ու ամեն տեղ կրքերին տրվող աղջկա, ում անունը բիզնեսում մեծ հաջողությունների հասած տղամարդը չգիտեր կամ չէր ջանում վերհիշել:
   Առաջին անգամ անծանոթ աղջկան իր տուն տանելու համար Արայիկը չերկմտեց, որքան էլ գիտեր, որ ճանապարհը երկար է, իսկ պատահող հետաքրքրասերները` անհերթ, ամենուր:
   Տեղ հասնելուն պես` նա պառկեցրեց աղջկան տաք անկողնու մեջ ու զանգահարեց իր բժշկին:
Ինքն էլ չէր հասկանում իրեն անծանոթ այդ անհանգստության պատճառն ու սենյակում այս ու այն կողմ էր քայլում` անվերջ սպասելով բժշկի խոսքին, ում աշխատանքը նրան դանդաղ էր թվում:
-Ո՞վ է այս աղջիկը,- վերջապես, զննումներն ավարտելով, Արայիկի կողմը նայեց բժիշկը, որ վաթսունին մոտ, պայծառ աչքերով մի բարի անձնավորություն էր,- նախկինում չեմ տեսել քեզ հետ:
-Դու այն ասա` ի՞նչ է պատահել,-շտապեց հարցնել տղամարդը,- կառողջանա՞...
-Աղջկա մարմինն այնքան հյուծված է,- դանդաղ, ասես չցանկանալով վիրավորել իր վաղեմի բարեկամին, փորձեց հասկացնել բժիշկը,- նա բուժման կարիք ունի:
Ու նա հոգատարությամբ իր տաք ափերի մեջ վերցրեց դեռատի կյանքին նոր-նոր հրաժեշտ տված աղջկա ձեռքն ու նայեց Արայիկի աչքերին.
-Մի՜ մտածիր, կապրի, բայց նրան խնամք ու հոգատարություն է պետք...
-Շնորհակալ եմ, բժիշկ ջան, դու իմ փրկիչն ես,- շտապեց ասել  Արայիկը, որ կարողանա կանխել բժշկի հարցերը, բայց իզուր: Հին մտերիմը չէր ուզում կարծես հեռանալ` առանց իմանալու հիվանդի ով լինելը:
-Չե՞ս ուզում ընկերոջդ ասել, ով է այդ աղջիկը,- կրկնեց նա հարցն ուԱրայիկի համառ հայացքին հանդիպելով` չսպասեց պատասխանի և ավելացրեց,- ով էլ լինի` շատ տկար է, հոգատար ձեռքեր են պետք, որ նա առողջ ոտքի կանգնի:
    Այս խոսքերից հետո բժիշկը լռեց, թղթի վրա ինչ- որ գրառումներ արեց, մեկնեց ընկերոջը, բացատրեց, ժամանակ շահելու հույսով նույնը կրկնեց ու, տեսնելով, որ տանտերն անհամբերությամբ սպասում է իր մեկնելուն` հրաժեշտ տվեց ու գնաց: Արայիկը ճանապարհեց բժիշկ ընկերոջն ու անհապաղ վերադարձավ աղջկա մոտ: Կյանքում առաջին անգամ իրեն չխնայելով` որոշեց խնամել մեկ ուրիշի` անկողին բացեց նույն սենյակում գտնվող փափուկ, բայց իր աչքին քնելու համար միշտ փոքր ու անհարմար թվացող բազմոցի վրա, ու փակեց աչքերը:
   Գիշերն Արայիկն աչք չփակեց. հիշում էր իր անցած կյանքն ու սերերը... Ավելի ճիշտ կլիներ ասել` սեքսերը, քանի որ նա առանց որևէ զգացմունքի էր սիրով զբաղվում բոլոր պատահած գեղեցկուհիների հետ, ու երջանիկ էր, որ հոգում էր իր կարիքները և բավարարում զույգին:
 Աղջիկներն անկողնում նրանից միշտ գոհ էին մնում, քանի որ Արայիկն ամենուր և ամենժամ պատրաստ էր սիրով զբաղվելու, և ուներ սիրելու իր ոճը, անվերջանալի ուժ, որ բավականացնում էր անգամ ամենաքմահաճ կնոջը` հասցնել վայելելքի գագաթնակետին
   Ու այդքան կրքոտ ու ցանկալի տղամարդն ինքն իրեն հիմա խուսափում էր խոստովանել, որ սիրով զբաղվելն արդեն իր համար չէ: Սեքսի մասին Արայիկը սկսում էր պատկերացնել, ինչպես պատանի տարիներին: Ու ինչպես առաջին անգամ էր հուզվել, նա հուզվում էր նաև հիմա, բայց ցավալին ու ամոթալին այն էր Արայիկի համար, որ առաջին անգամը նա կարողացել էր այնպես տարվել ու բարեհաջող ավարտին հասցնել, որ կնոջ ոտքերի արանքում էր թողել իրեն առաջին ու, մինչև այդ անկանխատեսելի պահը, վերջին անգամ տանջող հուզմունքը:
   Արայիկն զգում էր, որ օր օրի սեռական կյանքն սկսում էր հեռանալ իրենից: Ցանկությունը դառնում էր անհաջող փորձ, չհամտեսած հաճույքի փոխարեն էլ ավելանում էր ագրեսիան ու հոգեկան խռովքը` մարդկանցից:
   Արայիկի մտքերը հերթ չէին տալիս միմյանց: Նա մեղադրում էր իրեն, որ վիրավորեց նույնիսկ այս մանկամիտ աղջկան, ու վիրավորվեց նրա գրեթե տեղին ասված խոսքերից:
 Հետո զգայուն դարձած սիրտը որտեղից որտեղ հիշեցրեց բոլոր ձախորդ փորձերը` ամենագեղեցիկ ու կրքոտ աղջիկների հետ, իր անկարողունակությունը, նրանց խղճահարությունն... ու անհանգստությունը փոխվեց բարկության: Խմելու ցանկություն ունեցավ, բայց մարմնի անհարմար թուլությունը կանխեց այդ ցանկությանն, ու նա շարունակեց մտահոգվել սեռական կյանքում իրեն այդքան վաղ այցելած մայրամուտի մասին` անկողնում պառկած` գրեթե կիսաքուն, բայց և աշխարհից խռով: Ախ թե կարողանար հետ բերել իր երջանիկ անցյալի կիրքն, ու ցույց տար այդ խղճուկ աղջիկներին, որ ինքն իրոք ասպետ է կանանց սիրելու, հեշտանք պարգևելու մեջ, որ կարող է անմոռանալի հաճույք պատճառել... Ու հասկացավ, որ պատրաստ է տալ ամեն ինչ, միայն  թե նորից զգա այդ հաճույքը: Վերջին մտքից նա կիսով չափ նստեց բազմոցին բացված իր անկողնում, որի անհարմարության մասին արդեն իսկ մոռացել էր, նայեց խորը քնած աղջկա կողմն ումտածեց. “Եթե պապից ժառանգություն ստացած այդ տան չարաբաստիկ դուռը բացվեր, գուցե այս աղջկա հետ ինչ- որ մի բան ստացվեր... “
Այս մտքից կրկին հուզվեց այնքան, որ արդեն առանց վարանելու արագ վեր թռավ տեղից ու գնաց մի բան խմելու
Գիշերվա անքնությունը, իր խռովքը, այդ փոքրամարմին աղջկա անսովոր ներկայությունն իր տանը, Արայիկին այնքան ծաղրող թվացին, որ նա կիսբարձր ձայնով ինչ-որ անհասկանալի խոսքեր մրմնջաց ու դատարկեց բաժակ` բաժակի հետևից:
  Թե ե՞րբ առաջին անգամ չստացվեց, այդ պահին էլ չէր հիշում, մտքով անցնում էին միայն այն ստորացուցիչ պահերը, երբ կողքի աղջիկները կամ հեռանում էին, կամ ինչ որ անմիտ խորհուրդներ տալիս, ու խղճում... խղճում, խղճում իրեն, իրեն, որ անկողնում միշտ ասպետ է եղել:
  Հիմա ո՞վ է ինքը. կյանքի հաճույքներից հեռու մի հաջողակ բիզնեսմեն, ով չկարողացավ սպանել այդ անտանելի վախը` ցույց տալու իր կարողությունները... չկարողացավ  բավարարել անգամ այս մանկամիտ աղջկան, ով նույնպես պատրաստ է ծաղրելու իր արժանապատվությունը
    Շիշն արդեն դատարկ էր, երբ Արայիկը մոտեցավ քնած աղջկան ու բարձրաձայն ասաց.
-Դու էլ չէի՞ր ուզում ինձ հետ հա՞...
Աղջիկն անկողնու մեջ շուռ ու մուռ եկավ:
-Տեղդ լա՞վն է, հա՛, փափուկ, էլ ի՞նչ է պետք մի փողոցային պոռնիկի, որ հանգիստ ու անդարդ քնի...,-ու նա փորձեց արթնացնել աղջկան:
-Ի՞նչ է եղել,- հազիվ հարցրեց աղջիկը` չիմանալով անգամ իր գտնվելու վայրը,- թող քնեմ:
-Վե՛ր կաց, հերիք է քնես,- մի անամոթ նախանձով հրամայեց Արայիկը,- թող հիմա էլ ես քնեմ...
Աղջկան անհասկանալի թվացին այս խոսքերն ու նա բացեց աչքերը: Առաջինը նա նայեց Արայիկի ձեռքի շշին, հետո նրա հարբած դեմքին ու, վերհիշելով ճանապարհի կատարվածը, չիմացավ իր անելիքը:
-Ի՞նչ որ բան է պատահել, որ... որ…,-  փորձեց պարզել աղջիկն ու թույլ մարմինը հազիվ բարձրացնելովնստեց անկողնում,- ես ինչ որ բան այն չե՞մ արել...
-Ամեն ինչ հիանալի է,- անկողնու վրա ընկավ տղամարդն ու բարձր ծիծաղեց,- մենք ուղղակի “փայլունսեքս արեցինք... հասկանու՞մ ես, “փայլուն սեքս”, չե՞ս լսել դրա մասին... ասեմ, ասեմ իմանաս, ես վճարում եմ, բայց չենք հասցնում սեքս անել, որովհետև... գիտես ինչու՞... չգիտե՞ս... ո-րով-հե-տև ես սեքս անել չե՛մ կարող... կյանքը  ծաղրում է ինձ... այո, սիրուն ջան... ես մենակ եմ, իսկ դու քնած ես... Գիշերն էլ չի վերջանում...
-Վաղու՞ց ենք այստեղ,- աղջիկը նայեց ուղիղ Արայիկի աչքերի մեջ,- ես ոչինչ չեմ հիշում:
-Ի՞նչ պետք է հիշես, եթե ես չեմ կարող քեզ հետ սեքս անել...,- ասաց Արայիկն ու հարվածեց գլխին,- էլ ու՞մ եմ ես պետք առանց…
-Այնքաններն են բուժվել, դու էլ կբուժվես,- հույս տալու համար ասաց աղջիկն ու մի կողմ գնաց` տեղ տալով վերջին քսան տարում առաջին անգամ անկեղծորեն արտասվող գործարարին:
-Կարծու՞մ ես չեմ դիմել... միայն դեղորայք, ու ոչ մի օգուտ,- աղջկա կողքին հարմարվեց տղամարդը,- դու էլ ես այդ մտքին, չէ՞...
-Ինչի՞ց եզրակացրիր,- վտիտ ու քնքուշ ծիծաղը շողաց աղջկա դժգույն դեմքին:
-Դու չէի՞ր ասում բժշկի գնա, հազար ու մի բան էլ հետը,- Արայիկն ավելի մոտեցավ աղջկան,- ճի՞շտ եմ, չէ՞ :
-Ասում էի բուժվիր, որովհետև գոռում էիր, ու մի այնպիսի ձևով շպրտեցիր շորերս ու հետո` փողը, որ համբերությունս չհերիքեց,- հանգիստ խոստովանեց աղջիկը,-  ի՞նչ է, կարծում ես, փող եք տալիս, որ հայհոյեք, գոռաք, բղավեք, ստորացնեք... ու այս տեսակ հազար ու մի բա՞ն...
-Այնքան ուրախ եմ, որ կողքիս ես,- շշնջաց Արայիկն ու ամուր գրկեց աղջկան,- չե՞ս ուզում փորձենք...
-Վճարողը դու ես,- անթաքույց տխրությամբ ժպտաց աղջիկն, ու Արայիկի ձեռքի շիշը դրեց գետնին:
-Չէ՜, չէ՜, դու ոնց որ լավ չես, թողնենք մի ուրիշ անգամ,- Արայիկը հիշեց բժշկի խորհուրդներն ու շոյեց աղջկա գլուխը,- հանգիստ քնիր:
-Իմ մասին մի՜ մտածիր, ես միշտ էլ լավ եմ,- փորձեց առույգ ձևանալ աղջիկն ու ձեռքն առավ տղամարդու արժանապատվությունը,- կարևորը քեզ մոտ ցանկություն լինի:
-Ի՞նչ ես անում... ,- աղջկա ձեռքն ափերի մեջ առավ Արայիկը,-- ասացի` մի ուրիշ օր:
-Ուրիշ օր` չկա՜,- աղջիկը տաք ձեռքերը շոյելով սահեցրեց այդ օրն իր ֆինանսական ու նաև` բնական կարիքները հոգացող տղամարդու մերկ մարմնի վրայով` փորձելով տղամարդու հետ կիսել իր մեջ ծնունդ առած ցանկությունները,- հենց հիմա և այստեղ, այլապես քեզ մոտ ցանկություն չի մնա:
-Թո՜ղ,-գոռաց Արայիկը,-  եթե չկարողանանք, ես էլ չեմ դիմանա այդ ստորությանը...
-Մտածում ես ո՞նց կլինի,- աղջիկը փորձեց ավելի մեղմ լինել,- դրա համար էլ չի լինումիսկ սեքսի ժամանակ պետք չէ մտածել: Փորձե՞նք...
-Քնիր, հանգստացիր, մոռացիր ինչ ասացի,- ու նա ակամայից համբուրեց աղջկա ճակատը,- դու այնքան երիտասարդ ես, իսկ քեզ առողջանալ է պետք:
-Մի՞թե ես հիվանդի տեսք ունեմ,- հարցրեց աղջիկն իրեն փաթաթված տղամարդուն` նրա հոգատարության հիմքն ընդունելով չափից շատ  ալկոհոլը:
-Երբ տղամարդը մի բան ասում է, պետք չէ հազար հարց տալ` այդ մի բանը պարզելու համար,- Արայիկն այս անգամ համբուրեց աղջկա բաց կուրծքը,- Հասկանա՞լի  է... Դե հիմա քնիր, նորից չեմ կրկնլու...
-Լավ, ոնց քեզ հարմար է, բարի գիշեր,- ասաց աղջիկն ու շատ չանցած, երբ հեռվում մարեցին գիշերային քաղաքը լուսավորող լույսերը, նրանք հանգիստ քնեցին` իրարից անխռով ու...  գրեթե հարազատ

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

Երբ Արայիկն արթնացավ, քաոսի ու հուշերի բանտարկյալ դարձած իր սրտում կյանքում առաջին անգամ սիրվելու ու սիրելու ցանկության նման մի պահանջ զգաց, ու նայեց մայրական բերկրանքով լեցուն ու դեռևս երազների գրկում թափառող երիտասարդ աղջկան: Արայիկի հայացքում երևաց մի բարի ժպիտ. նա զգաց, որ կյանքում առաջին անգամ ուրախ է` արթնանալով իր կողքին տեսնել մեկին, ով շունչ է, մարդ է, ու ինքը միայնակ չէ: Նա ամուր գրկեց ու համբուրեց հոգեպես ու մարմնապես փշրված էակին:
    Հետո նրանք ավելի մոտեցան, այնքան, որ տեսան միմյանց աչքերի գույնը, դեմքին առկա, բայց միշտ թաքցնելու ենթակա թերությունները...
    Աղջկա մերկ մարմինն այնքան գեղեցիկ թվաց տղամարդուն, որ նա չցանկացավ մեկ րոպե անգամ հետաձգել իր ու աղջկա մերձեցումը, ում անունը կյանքում առաջին անգամ նրան հետաքրքրեց այնպես, որ անմիջապես էլ սուզվեց նրա սրտի խորքում կյանքում առաջին անգամ ծնունդ առած սիրո պտղի մեջ ու մնաց այնտեղ:
   Մանե,-  համբույրի տաքությամ մեջ հալվող  փափուկ շուրթերի արանքից հազիվ լսվեց աղջկա մեղմ շշուկը:
   Մանեն այնքան արագ էր շնչում տղամարդկային ուժը, որ այլևս անկարող էր ղեկավարել իր անկողմնակալ ձեռքերի շփումը... նա փորձում էր շոյանքներից ծնվող սանձարձակ կրքերին որքան հնարավոր է շուտ հասցնել այն սահմանին, որտեղից տղամարդն այլևս ի վիճակի չէր լինի հետ վերադառնալ` առանց  հասցնելու և հասնելու կատարյալ հաճույքի:
  Երբ զույգերը ծանոթացան մարմնի բոլոր մասերով հանդերձ, Արայիկի մտքերում վերջնականապես մարեցին նախորդ օրվա տհաճ հիշողությունները: Նրա ձեռքերն այնքան արագ սկսեցին հալեցնել իր ներքին տաքության ցանկությունները Մանեի` հեշտանքի ձգտող մարմնի ծալքերում, որ մերձեցումը հաղթեց բոլոր անհարմարություններն, ու լռության մեջ հնչեցին Արայիկին վաղուց լքած կրքի ու ցանկության  վերադարձի  ելևէջները:
   Կես խոսքը դարձավ բավական` հասկացնելու և հասկանալու համար: Արայիկը վայելում էր հաճույքի անսահման խորությունն, ու նրա սիրո ծարավ ուղեղը կորցնում էր կյանքի ընթացքի ու ժամանակի ղեկը: Նրա ուժի կայուն արտահոսքը խառնվում էր Մանեի մարմնին, և ամեն մեկը յուրովի էր սավառնում կատարելության իր բարձունքներում, բայց ամենավսեմ հաճույքի բարևին ձգտում էին արձագանքել միաժամանակ...
   Արյան հոսքն ընթացավ իր մշտական ճանապարհի` բնական արագությամբ: Արայիկը զգաց կյանքի ընթացքի ու ժամանակի վերադարձը, բայց փոխված էր ղեկը` կյանքի ընթացքի ու ժամանակի ընկալումների:
   Ձեռքերի մեջ զգալով այդ նույն կյանքի և ժամանակի ընթացքից հյուծված փոքրամարմին աղջկան, Արայիկը հետզհետե համոզվում էր, որ կյանքում առաջին անգամ է մերձենում մի կնոջ հետ, ում ներկայությունը հաճելի էր իրեն` նախքան նրա հետ սիրով զբաղվելը:
   Նա երջանիկ էր ոչ միայնոր կրկին կարողացավ իր տղամարդկային կարողություններով ընկղմվել կանացի փափկության ու նրբության մեջ` հաճույք ստանալով, այլև` որ վերջապես զգաց պահանջն այն կնոջ սիրո, պահանջն այն կնոջը սիրելու, ով տրվեց իրեն այնպիսի  կանացիությամբ, այնպիսի հմայիչ ցանկությամբ, որ անկողնում ոչ միայն հալվեց հաճույքակարոտ իր մարմինը, այլև այդ մարմնում ինքը զգաց սրտի առկայությունը... Ու այդ սիրտը հասկացնել էր տալիս պահանջն այն կնոջ ներկայության, ում Արայիկը սիրելով կարողացավ հաճույք պատճառել ու երջանկացնել առաջին և ոչ վերջին անգամ:

Կարդացեք նաև 

Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59