ԱՆԱԻ ԻՄԱՅԱ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Թարգմ. Ա. ԲախչինյանըԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ 



     

Կոլումբացի բանաստեղծուհի Անաի Իմայան բնակվում է Անդերի լեռնաշղթայի բնակավայրերից մեկում: Նա ծնվել է 1941-ին, Բարանքուիլայում (Կոլումբիա), ունի աֆրիկյան, հնդկացիական և եվրոպական ծագում: 18 տարի ապրել է Լոնդոնում:  Ներկայացվող բանաստեղծությունները վերցված են նրա առաջին անգլիալեզու՝ () ժողովածուից (1984, Լոնդոն): Ժողովածուն բանաստեղծուհին նվիրել է : Գրքի վերջաբանը գրել է բեմադրիչ, գրող, մշակութաբան պրոֆեսոր Հովհաննես Փիլիկյանը:
 

***
Քո հայկական բնաշխարհում

Ես ցանկանում եմ հետազոտել Երևանի ամեն մի ճեղքը

Դանդաղ բարձրանալ բարձրաբերձ Արարատ
լեռը

Եվ իմ պապակ բերանը կխմի
սրընթաց Արաքսի դյուրասահ
ջրերը


***
Սեյսմիկ էքստազի ձգված պահին
դու, անտիկ պոետ, օհ, խժռեցիր իմ միսը:

Կրքի մռնչոցով
մի վիթխարի երկրային ուժ տիրեց ինձ
և մոլեգնության մեջ լափեց իմ մարմինն ու հոգին:


***
Դու ինձ ասացիր, որ ուզում ես զվարճանալ և որ դու փնտրում ես այն
կինոթատրոններում, տեսաֆիլմերի, ալկոհոլի մեջ
և կինոարդյունաբերության մեծ նախագծերում

Ես ասացի, որ ուզում եմ բերկրանք ապրել և որ ես փնտրում եմ այն
հողի նրբին տրոփյունի մեջ,
աստղերի կիսաթափանցիկության,
իմ մեջ գտնվող տերևների պայծառ պիգմենտի մեջ:


***
Օհ, իմ թշնամություն
ես երազում եմ քեզ, հորինում եմ քեզ, կերտում եմ քեզ
և դու հառնում ես որպես խաչակիր
իմ մտքի խրթին տարածքներից

Օհ իմ սիրելի

Ես վանեցի քեզ հեռու՝ անտեսելով քեզ,
մտածելով գոյություն ունենալ առանց քեզ,
բայց դու վերադարձար անողոքաբար և հարվածեցիր

Իմ մարմնի իրական արմատին:


***
Ո՞վ ես դու,
հարցրեց ինձ մտավորականը:

Ես Անաին եմ

Ի՞նչ ես անում դու
Ապրում եմ կատարելապես

Որտեղի՞ց ես դու
Լեռան գագաթից

Ի՞նչ է քո ծագումը
Աստղափոշի, պատասխանեցի:


***
Ես ունեմ մի քոչվոր հոգի
մի թափառական,
որ դեգերում է իմ նախնիների
անսահման տարածքներում:

Արմատախիլ եղած Աֆրիկա, հայրը գիտի
հնչականությունը
ծակող ռիթմերը
վիրավոր ճիչը ենթարկված աքսորի

Մայրական Ամերինդիան
հպատակ ցեղի հավաքական ողբը
վիրավորված հողի իսպանական սաղմը:

Ես փորփրում եմ քեզ անվերջ
և քո մեջ
ես լուռ սարսափում եմ մարդու փակուղային անհուսությունից:


***
Զավակներս
Փոքրիկ կայծեր անհունության մեջ
Մի ողջ տիեզերք ինձ համար


***
Մնաք բարով, դուստրեր իմ:
Ամբողջովին մեծացած ցողունները բաժանվեցին:
Ամփոփված ցավը, վիշտը:

Ուրախությունը խորհում է
պայթող բողբոջները կրում են իրենց մեջ
վաղը ծլարձակող նոր կյանքը:


***
Ես տեսել եմ մեկ մարդու ամբողջությունը:

Ապրելով մի ան-մարդ աշխարհում
տեսիլքը, ես չհավատացի:

Իմ երազների հոգեկիցը
երկրի անորսալի տղամարդը:

Նա եկավ դեպ ինձ և իր հպումով
ես առաջ մղվեցի իմ ճամփորդության մեջ

դեպի արնավառ արևը:


***
Ես թռա քեզնից:
Միայն երազների մեջ քեզ կթողնեմ մուտք գործես իմ կյանք:

Դու թափանցել ես հերմետիկ տարածքներ:
Ես չեմ կարող արձակվել քնքուշ սիրուց:

Ես ինքս հիմա պետք է թռչեմ
մի անծանոթ տարածություն:


***
Ես բախվել եմ ինքնահռչակ արվեստագետների
և զգացել կործանիչների շնչակտուր ուժը:
Ես լսել եմ իմաստունի բարդ բառախաղերը
և դողացել մարգարեի հայտնություններից:

Ավաղ, մենակ ես տեսել եմ նրանց լքված,
նրանց հոգիները գերի
հաշվարկված գործողությունների կուրացուցիչ գորգերի
և նրանց կյանքերի նմանությունների մեջ
քողարկած
կեցության չնչին ծլարձակումը:

Չխնդրված ժպիտ, չծրագրված բարիք,
մոռացված:
Սրտի չլսված
երաժշտություն:
Սերը
նետված վաճառունակության ցեխի մեջ:


***
Ես չեմ կարող քեզ տեսնել
շաբաթը մեկ անգամից ավելի:

Ամենօրյա մոլեգին քեֆից հետո
ես պետք է վերականգնեմ իմ ջարդոտված մարմինը:

Ես հին եմ, մի կին՝ սրբազան անցյալով,
ֆալլոսի պաշտամունքի կրքոտ երկրպագու:

Բայց բարբարոս աստծո քո անդրդվելի ցանկությունները
չափազանց հրաշալի են՝ դիմանալու համար:


***
Ներս թող ինձ
քո ներքին օրգանների մռայլ խավարի մեջ

Օգնի՛ր ինձ
բացահայտել ամբողջության թաքնված սերմը:


***
Ես գիտեմ երկրային դրախտը:
Աստվածների թագավորությունն անծանոթ է ինձ:

Այն հայտնվեց մի ակնթարթում
կրքոտ սիրով:

Շարժվել անծայրածիր տիեզերքում
զգալու համար անպատմելի ուրախություններ

Տեսնել կայծեր, որ բռնկվում են և լուսավորում
մտքի պղտոր ջրերը

Ընդարձակել ժամանակի հետ
բռնել մեկի ձեռքով սրբազան աղբյուրը

Եվ հետո, անշտապ
ազատել նյութը եթերային մարմնից…


***
Մի՛ թող քո սիրտը տխրի իմ հեռանալու պատճառով:

Դա կլինի միայն հին մարմինը,
որ կպատվաստի իրեն ուրիշ տեղեր:

Ես կթողնեմ ծաղիկների բույրը
և մրգերի բույրը, որոնք օգնեցիր դու հավաքել

Քեզ համար,
ողջ պահելու համար դրանք՝
քո ցանկության ամեն մի շնչով:


***
Ես սիրում եմ քո մարմնի բույրը,
զգալ քո մաշկը իմ մաշկին,
քո բերանի ուժը և քո ձեռքերը
իմ դողացող մարմնի վրա:

Եվ հափշտակված սիրո երաժշտությամբ,
այս անկշռելիության վիճակում
ես սիրում եմ զգալ
մարդու,
նրա մտքերի,
նրա ձայնի
տարրալուծումը
նախնադարյան ավազի:

Գազանը,
մինչև որ բառը բյուրեղացավ նրա ճիչի մեջ:


***
Ես չեմ կարող քեզ չսիրել իմ կրքի ողջ ուժով:
Վաղ սերերը սև խոռոչներ են թողել իմ զգացմունքի վրա:

Ես սրբազան ձեռքի և երաժշտության կարիք ունեմ՝
ծնունդ տալու համար նոր որսեր դատարկ տունդրայում:

Եվ միգուցե մի օր,
սիրո հրաշքը
ետ բերի մի նոր ծաղկող անտառ:


***
Խանդը քո կործանումն է:

Դու ցանկանում ես պահպանել իմ հոգին
այս աշխարհի այլասերումից:

Այո՛:
Մի ժամանակ հոգիս փչացած, վիրավորված էր
և մերձիմահ գնում էր աննպատակ շարժումներով:

Ես նրան հետո խնամեցի և նա վերակենդանացավ
և հիմա աճում է աննահանջ:

Դու չես կարող իմ հոգին հետ քշել, դեպի միայնակ մի անկյուն:

Հանգի՛ստ թող նրան, ես եմ նրա միակ պահապանը:


***
Հոգու ձևափոխումը աբստրակտ հավասարման:
Սա է կյանքի մասին քո պատկերացումը, ողբալի մտավորական:
Մտքի սոսկ ուրվագծեր. քո ուղևորությունները հոգու:

Կատարյալ միակերպությունների բազմություն,
պարզ աքսիոմներ՝ զգացմունքների համար:


***
Այս կինը մի ժամանակ ունեցել է մի գեղեցիկ երեխա
և սիրել մի տղամարդու, որը երեխա չուներ:

Տղամարդու հոգը չէր երեխան,
որ նա չէր ստեղծված ի պատկերի յուրում և նմանության:

Կինը և երեխան թողեցին նրան
Մենակ
Ստեղծելու իր իսկ անօրինությունը:


***
Ես այլևս ծակոտկեն չեմ՝ քո սերն ամբողջությամբ կլանելող:

Հոգատարությամբ
ես փակեցի բոլոր նուրբ թաղանթները, որոնք պատռվել էին

Ցավի պատճառով:


***
Ես հափշտակեցի իմ հոգին
մոլեռանդ սիրո կործանիչ իշխանությունից:

Տենդագին
ես շնչում եմ միայնության կրքոտ բույրը:


***
Քեզ վրդովում է իմ անցյալը, քանի որ այն թողել է ինձ վիրավոր,
սպիավոր և չափազանց կասկածամիտ սիրո հանդեպ:

Բայց ես չեմ հետազոտում անցյալը, որ ճանաչել է
մահվան ստորերկրյա սառնությունը

Մի անցյալ, որից ես աճել եմ, նվաճել և գտել է
մի տարածք:

Մի անցյալ, որն ինձ այսօր
լիասիրտ է դարձրել:

Մտորելով շփոթության մեջ
Աստղային լույսն աղջամուղջի ստվերների մեջ:

Աղբյուրը` narcis-handes.am


Կարդացեք նաև` 
 

Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59