Ինչքա՞ն կարելի է կուրորեն նայել այս փաստին ու փախչել, և մինչև ու՞ր փախչենք… :(((

Հեղինակ` Նարէ Աթոյան
Երբեմն լսում ենք, թե շուտով ավելի շատ ուշադրություն պետք է դարձնեն հեռուստատեսությանը, և մաքրեն եթերի աղբը: Հավատա՞նք, թ՞ե հավատանք սեփական աչքերինՑավոք, դրանք փուչ խոստումներ են:
Մեր վաղվա սերունդն այսօր ի՞նչ է սովորում հեռուստացույց դիտելով: Երբ սին հույսեր խոստացողին տաս այս հարցը, համոզված եմ կասի հնամաշ այս միտքը` երեխաներն այսօր գիրք չեն կարդում

Հասկացանք, որ մեր օրերում գրքի հանդեպ չկա այնքան սեր, որքան օրինակ 20-30 տարի առաջ էր: Բայց ասողները հաշվի չեն առնում, որ 20-րդ դարում միայն հայտնագործվեց հեռուստացույցը, և բոլորը չէ, որ հնարավորություն ունեին այն ձեռք բերելու, սրանից էլ հետևություն` գիրքն այն ժամանակ դեռևս ուշադրության էր արժանանում:
Մի շտապեք մտածել, թե ես արդարացնում եմ գրքի հանդեպ մեր երիտասարդների անտարբերությունը, ոչ, որքան էլ բոլորիս համար այսօր հասանելի է հեռուստացույցն ու ինտերնետը, գիրքը յուրովի է կրթում մարդուն: Ինքս էլ միշտ ժամանակ եմ գտնում գիրք կարդալու,. երկարատև ճանապարհ գնալիս էլ միշտ ինձ հետ որևէ հետաքրքիր գիրք եմ վերցնում: Ինձ համար գիրքը մնում է գիրք, և ոչինչ նրա տեղը չի կարող զբաղեցնել: Ինչ էի ուզում ասել, երբեմն ինձ զարմացնում է այն, որ  շատերը, ովքեր մեղադրում են երիտասարդներին, իրենք էլ ժամանակին չեն սիրել գիրք կարդալ ու այդ անտարբերությունը նկատվում է մինչև հիմա: Այո, ժպիտ ու քամահրանք առաջացնող փաստ, որն իրականության մեջ շատ հաճախ է հանդիպում:
Սակայն գրքի հանդեպ ունեցած անտարբերության մասին չէ բողոքս, այլ մեր մեծերի, մտավորականների, սերունդների ճակատագրով հետաքրքրվողների, ովքեր նկատում են, թե ինչի են վերածում հեռուստատեսությունները մեր երեխաներին, երիտասարդներին և չեն միավորվում ու ոչ միայն խոսքով, այլև գործով որևէ պայքար չեն ձեռնարկում:
Անընդմեջ ինչ որ նոր հաղորդումներ են սկսվում, հեռուտաընկերությունները նոր անուններ են ձեռք բերում, նորերն են բացվումԻսկ ի՞նչ է փոխվում դրանիցԵրկու օր առաջ որոշեցի որևէ հաղորդում կամ ֆիլմ դիտել ՏԵԼԵՈՎ ու ի՞նչ պարզեցի ևս մեկ անգամ, պարզեցի, որ ես չունեմ հեռուստացույց դիտելու համբերություն, քանի որ դեռևս ստիպված եմ լինելուԳովազդ” դիտել, որն ընդմիջվում է ֆիլմով, կամ մի ՏԱՓԱԿ հաղորդում, որի ինքնասիրահարված հաղորդավարուհին իրենից այն կողմ էլաստղչի տեսնում, ու դա դուրս է հոսում նրադատարկհայացքից կամ ստիպված եմ լինելու լսել ճանաչում ձեռք բերած հյուր- “աստղիարտահայտած անիմաստ բառաշարը կամ նրա հորինած քերականական կանոններով կազմած անկիրթ նախադասություններն ու ՄԵՐ ՄԱՅՐԵՆԻՆ ԱՂԱՎԱՂԵԼԸ
Այս ամենից հետո ուղղակի ուզում ես վերցնել այդ բոլորին ու դուրս նետել լուսամուտից
Բայց չեմ անում դա, քանի որ եթերում դեռևս կան որոշ լուսավոր կետեր` “Երջանկության մեխանիկա” (Հ1), “Ով է ուզում դառնալ միլիոնատեր” (“Շանթ”), “Վիտամին ակումբ” (“Շանթ”), “Երգ Երգոց”(Հ1) և այլն:
Չկարծեք, թե ես շրջանցում եմ եթերի ամենամեծ աղբ հանդիսացող սերիալները. պարզապես ամեն անգամ, երբ փորձում եմ դիտել, հենց այդ պահին կադրում հայտնվում է մի անտաղանդ դերասան կոչեցյալ, ու այնպիսի առոգանությամբ է կարդում իր խոսքերն ու այնքան կեղծ ներկայացնում իր կերպարըչէ, ես ինձ խղճում եմ ու փոխում եմ ալիքը` գտնելու  հայկական գոնե մեկ սերիալ, որտեղ ես կտեսնեմ ոչ թե դերասանական թերի խաղ, այլ կերպար, մեկին, ով կերտում է իր դերը: Ու ես վերջապես գտա` “Բանակում (“Շանթ”),, “Գերդաստան” (“Շանթ”), “Կյանքի կառուսել” (Հ1):  Հայկական այս սերիալնր կարելի է դիտել բարկությունից  չհամբառնալ, քանի որ  այս սերիալներում ես տեսնում եմ դերասանական անթերի խաղ, գրագետ խոսք: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, գուցե ոմանք չհամաձայնվեն ինձ հետ, բայց կերպարներից, օրինակ, Մխոյին, երբեք չեմ պատկերացնում ֆիլմից դուրս` որպես Հովհաննես Դավթյան: 
Չշեղվեմ թեմայից:
Այո, համամիտ եմ այն տարածված կարծիքի հետ, որ հայկական կինոն դեռևս կայացման փուլում է, բայց ինչու այս ամենը անել հեռուստադիտողի նյարդերի հաշվին: Վերջապես հեռուստաեթերը երբ կկատարի իր հիմնական` դաստիարակչական ֆունկցիան, ու մենք ստիպված չենք լինի դիտել այս աղբը, որ կա հիմա:
Ի՞նչ է ուսուցանում մեր երեխաներին եթերը, եթե մշակութային հաղորդումները, ցուցադրվում են կեսգիշերն անց: Ու՞մ համար... Այստեղ վերջակետ չեմ դնում, քանի որ սա հայերիս համար չլուծված գերխնդիր է, բայց ուզում եմ ասել` բավական է լցնել սեփական գրպանները, ուռճանալ, բավական է եթերաժամերը լցնել աղբով, ու կանխել ազգային մշակույթի տարածմանը:
Այսօր բոլորս էլ ունենք այլընտրանք և կարող ենք ապրրել առանց հեռուստացույց դիտելու, և շատերս այդպես էլ ապրում ենք, քանի որ կա համացանց, որտեղ կարելի է գտնել ու առանց նյարդերը քայքայելու դիտել ցանկացած բնույթի հաղորդում կամ ֆիլմ: Բայց մինչև ե՞րբ… Ինչքա՞ն կարելի է կուրորեն նայել այս փաստին ու փախչել, և մինչև ու՞ր փախչենք…մինչև ե՞րբ փախչենք...

Կարդացեք նաև` 

Ամանորի ամենաջերմ և հեքիաթային հանդեսն "Օրրանի" երեխաների հետ
Ձմեռային կոշիկներ "Օրրանի" երեխաների համար 
Չզարմացա, երբ հարցիս ի պատասխան լսեցի` "Իսկ էդ ով է էդ Փարաջանովը որ" 
Աննայի փախուստն ադաթներից և իրականությունից 
Ով ուր է շտապում...

Մի կտոր կարոտ
Ինչպես մնալ լավ ընկերներ



Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59