ԳՅՈՒՆՏԵՐ ԳՐԱՍՍ Բանաստեղծություններ


Աղբյուրը` Նարցիս հանդես



ԳՅՈՒՆՏԵՐ ԳՐԱՍՍ
Արձակագիր, ճարտարապետ, Նոբելյան մրցանակի դապնեկիր (2000) Գյունտեր Գրասը (1927), որը ժամանակակից գերմանացի ամենածանրակշիռ վաստակ ունեցող գրողներից մեկն է, ողջ կյանքի ընթացքում բանաստեղծություններ է գրել և այսօր էլ շարունակում է գրել: «Այն ամենը, ինչ ես գրել եմ մինչև այսօր, ծնվել է քնարական իրավիճակներից»,- խոստովանում է գրողը:
Գրասը գրական ասպարեզ իջավ 1950-ական թթ. վերջերին: 1958-ին ստացավ «47-ի» գրական մրցանակը: Մուտքը նշանավորվեց «Թիթեղյա թմբուկ» (1959), «Կատուն և մուկը» (1961) և հատկապես «Շան տարիներ» (1963) վեպերով: Դրան զուգընթաց լույս տեսան նաև «Երկաթուղային եռանկյուն» (1960), «Հարցուփորձ» (1967) բանաստեղծական ժողովածուները: Այսօրն Գրասն արդեն շուրջ տասը բանաստեղծական գրքերի հեղինակ է: Գյոթեի նման նա էլ սիրում է իր արձակ ստեղծագործությունները ողողել բանաստեղծություններով, օրինակ «Տափակաձուկ» վեպ-առակը (1977) կամ` «Առնետը» վեպը (1986):
Գյունտեր Գրասի բանստեղծական աշխարհին յուրահատուկ է առարկայական հագեցվածությունը, կենցաղի սովորական առարկաների մեջ առանձնահատում քնարականություն տեսնելու և փնտրելու միտում: Քննադատները նրա բանաստեղծական արվեստը համարում են «Նյութի «
Բանաստեղծական սույն շարքը ծաղկաքաղ է գրողի վերջին` «Գտածոներ ոչ ընթերցողների համար» հետաքրքիր ժողովածուից (1997): Գրքի բոլոր բանաստեղծությունները ուղեկցվում են գրողի կողմից արված թեմատիկ նկարներով, որոնք լրացնում են բանաստեղծությունները և նրանց հետ միասին վերածվում փոքրիկ քնարական պատմությունների:

Թարգմանիչ
Կյանքի կեսին
մտածում եմ մեռյալների մասին
որոնց դժվար է հաշվել և որոնք անուն չունեն:
ապա դուռն է բախում առօրյան,
և ցանկապատի վրայով
կանչում է այգին` կեռասն է հասել:


Կոճակների տուփից
Հանգիստ կյանք չկա:
Այս կոճակներն, օրինակ,
Խառնիխուռն բոլորն էլ խոսում են իրենց համար:


Երեկոյան
հաշվում ենք մեր վշտերը,
փոքրերը,
որոնց վրա թույլատրվում է ժպտալ,
մեծերը,
որոնց մասին ավելի լավ կլիներ լռել:


Հողի գործածության մասին
Անտառը ուսուցանում է
սեր
սարսափ:


Վեպը
որը ես չեմ գրելու,
կարող էր սկսվել այսպես. «Երբ Մալեցկեն,
ճանապարհը կարճացնելով, մտավ անտառ,
իրեն ճանաչեց մի զառամ սնկի մեջ,
որի արմատը, քանզի հանված էր հողից ու շրջված,
մատնացույց էր անում դեպի վեր` երկինքը»:


Ամեն առավոտ
դաշտի ճանապարհին անցնում եմ
մրջյունների տան մոտով, որին չեմ տեսնում,
քանզի նա զբաղված է իր գործով
և չի լսում իմ անտանելի բամբասանքները:

Գրիմի ժամանակներից ի վեր
դոդոշը նստում է տան շեմքին
և կախարդական խոսքին սպասում:
Հեյ, իշխանուհի Բետինա…
բայց ես ի՜նչ Գյոթե նրա համար:


Խոստովանություն
Անչափ փոքրիկ սենյակս
կամենում եմ պաստառել բանաստեղծություններով:
Սերտ միանալով իրար` բոլոր չորս պատերը
պետք է, որ մատնեն այն, ինչ քեզանից, սեր իմ,
մանրամասնորեն թաքցրել եմ:

Ճյուղը
հղկվել է ավազներից, տերևներն էլ
տարել է քամին:
Թույլ շնչում է ծովը:
Երջանկությունը, ասում են,
գտածո բան է:


Լավ եղանակին
երեխաները, իրենց դաստիարակչուհիների հետ, գնում են
ցանկապատի կողքով: Մի երեխա ընկել է մտքերի մեջ:
Մի երեխա միշտ ընկնում է մտքերի մեջ:


Վկայություն
Ավտոմեքենա վարել չեմ կարով
և քեզ համար, սեր իմ,
պետքական կլինեմ միայն իբրև ուղեկից,
որը կարող է թվարկել, թե ինչ ենք թողել ետևում,
և կանխատեսել, թե ինչ է գալու.
լցակայաններ,
եկեղեցու աշտարակներ,
հեռվից առկայծող դժբախտություն:


Ուշացած ցանկություն
Կաղամախիները եզրագծում են Էլբա-Թրավ ջրանցքը:
Քիչ-քիչ պակասում է երթևեկությունը:
Եթե լինեի ջրարգելակի հսկիչ, գրի կառնեի
ընդդեմ ժամանակի, թույլ կտայի միայն
որ ընթանար ավելի դանդաղ:


Նոյեմբեր
Աներեր կանգնելով մինչև իրենց վախճանը`
արևածաղիկները պահպանում են ցանկապատը:
Շուտով կկորցնեն նաև վերջին գույնը:
Եվ ինչպես օրացույցն է պահանջում,
կհագնեն սևեր:


ԽՈՀԵՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՈՒՄ Է
պետք է ձեռնասայլակ
տանը ունենալ:
Հանկարծ այցելության կգա մի հին ծանոթ թշնամի,
կգա այցելության
վայր կընկնի մեռած,
ի՞նչ ես անելու նրան:


ՋՐԱՔԵՐԹՎԱԾՆԵՐ
բանաստեղծություններ կան, որ ես
գրում եմ ջրով լցված շշերի,
ջրաներկերի,
թաց վրձինների
և բաց աչքերիս օգնությամբ.
ախ, հա` նաև թուղթ է հարկավոր:


ԱՌԻՆՔՆՈՂ, ՄԻԱՅՆ ՓՈՔՐ ԻՆՉ ԽՈՏԱԾԱԾԿ
Ինչ միշտ ծաղկում է նրա պարտեզում:
Այս քաղցր դրախտի առաջ, որ ցանկապատ ունի,
Հաճախ կանգ եմ առնում և այնտեղ գտնում նաև ինձ.
սածիլված մոլոշավարդի ու սամիթի միջև:


Բարիումի շնորհիվ
ես տեսա իմ սիրտը և նրա պսակազարդ թասը,
տեսա, որ նրա մեջ կիր է նստած,
տեսա զարկերակը և փողրակներ,
որոնց մատնացույց էր անում պրոֆեսոր Կատուսը քթի տակ երգելով,
տեսա մի կետ կայտառ, որը –
հենց փքվում էր – հրաշք էր գործում
և տեսա, թե ինչպես իմ նորոգված սիրտը
զվարճանում էր մանկական թեթև խաղով:

ԳՐՔԵՐԻ ԱՇՈՒՆԸ
Թերթ առ թերթ
Ընկույզներ են թափվում, նաև աղավնիներ,
Կարիներն անցնում են, ի վերջո կանգնում ենք
առատորեն ընծայաբերված, մերկ:


ԿՐԱԿՈՑՆԵՐ ԿԻՐԱԿԻ ՕՐՈՎ
Տղամարդիկ շներով
Բզկտում են երկինքը:
Մանրագնդակը սուլում է տանիքների վրա
Խռպոտ կանչերով մենք կանչում ենք
ծերջին թռչունների հետ - բայց ո՞ւր:

Գերմաներենից թարգմանեց ԱՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59