Չզարմացա, երբ հարցիս ի պատասխան լսեցի` “Իսկ էդ ո՞վ է էդ Փարաջանովը որ”...

Նարէ Աթոյան
Այո, չզարմացա, երբ վերջերս 19-ամյա հայ երիտասարդին ուղղված հարցիս ի պատասխան լսեցի` “Իսկ էդ ո՞վ է էդ Փարաջանովը որ”...
Նման դեպքերն ու նման անձիք արդեն ինձ չեն զարմացնում, բայց ամեն անգամ մի նոր ու ըմբոստ անհանգստության ալիք է առաջանում իմ հոգում, իմ էության մեջ…:(((
Սերգեյ Փարաջանով (Սարգիս Հովսեփի Փարաջանյան)
 Հաճախ ու երևի թե մշտապես, երեխաները չեն հասկանում, թե ինչպես են իրենք, առանց դասապատրաստման ու դասերի հաճախելու,  հասնում ավարտական դասարան, բայց հասնում են ու դառնում են Հայաստանի Հանրապետության “միջնակարգ կրթություն ստացած” անգրագետ քաղաքացիներ: 


“Նռան գույնը” (1968)
Այս տեսակ անգրագիտության տարածմանը նպաստում են հենց երեխաների ծնողները, ովքեր լցնում են ուսուցիչների ու տնօրենների գրպանները, փորերը, տները… միայն թե իրենց երեխան ստանա բարձր գնահատական ու դառնա անկիրթ ու անգրագետ  քաղաքացի: Որոշ երեխաներ հետագայում զգում են “դեբիլության քաղցրությունն”, ու մեղադրում են … պետությանը, բայց ոչ ծնողներին, չէ որ հենց ծնողներն են “դասավորել”  ավարտական “թույն գնահատականներով” ատեստատը:
 Երբ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհին ասում է. “Մեկ րոպե հիշեմ, թե որտեղ եմ լսել այդ անունը”, իսկ խոսքը ռուս մեծ գրող Պուշկինի մասին է, ես ուղղակի խենթի նման տրորում եմ աչքերս ու խոր հոգոցով համոզվում, որ սա է իրականությունը, իսկ երազ այլևս չի լինելու, քանի որ անգույն ու թախծալի է մեր ներկան…:((
Կասկած չկա, որ այս ուսանողուհին ժամանակին չի սովորել դպրոցում, ծնողներն էլ ոչինչ չեն խնայել ու ամեն ինչով փակել են նրա ուսուցիչների անկուշտ բերանները, միայն թե նա էլ ունենա բարձր գնահատականներ ու “հետ” չմնա հարևանի կամ բարեկամի երեխայից:(( 
Հայաստանի ժողովրդական արտիստ (1990)
Իսկ թե ինչու են այսքան տարածված անգրագիտության մեջ ներքաշում պետությանը, բնավ էլ հասկանալի չէ: Պետությունը չի ասում` երեխայիդ անկրթության համար օր ու գիշեր շողոքորթիր նրա ուսուցիչներին…

Երբ 15-ամյա մի գեղաչյա պարմանուհի ասում է, որ ինքը նոր է սովորել հայոց տառերն ու ուրախությամբ ավելացնում` արդեն գրում եմ անունս, ես մի պահ պարզապես քարանում եմ… իսկ իմ հարցին, թե այդ ինչպես եղավ, որ նա հասավ 9-րդ դասարան, աղջիկը պատասխանում է.  “Դե` մաման ու պապան… իրենց միակն  եմ, ու բացի այդ, ով կարար ինձ նեղացներ…”

Երգեցողություն և նկարչություն սովորելուց հետո 1946 թ ընդունվում է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ, որտեղ դասավանդում էին Ալեքսանդր Դովժենկոն, Միխայիլ Ռոմը և ուրիշներ:
 Ես ամենագետ չեմ, չեմ էլ լինի, քանի որ ամեն օր էլ սովորում եմ, ամեն օր էլ կարդում եմ, ամեն օր էլ լսում եմ ու տեղեկանում … Ու անանցանելի ցավ եմ ապրում, երբ Հայաստանի Հանրապետության “լիարժեք” քաղաքացին փորձում է իր դատարկ գլխի մեջ գտնել ինֆորմացիա` Հայաստանի Հանրապետության մարզերի քանակի ու մի քանի քաղաքների մասին… ու այդ “խեղճի” տվայտանքներից ես եմ տվայտվում, քանի որ նրա ունայն հայացքի մեջ արտացոլվում է իր իսկ սեփական ծնողների կողմից կերտած անսահման տգիտությունը… :((( 

Ուկրաինայի ժողովրդական արտիստ (1990)

Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59