Վլադիմիր Վիսոցկի



Մահացու ելքին եմ ես միշտ անհաղորդ,
Կյանքն իմ ներսում խնդում է, փթթում,
Գարնան զարթոնքն էլ է ինձ անգամ խորթ,
Թե այդսմին, ուրախ երգեր չեմ երգում:

Զզվելի է ինձ լկտին սառնասիրտ,
Ձիու հրճվանքը նրա կեղծ, շինծու,
Չեմ սիրում, երբ որ օտարը անսիրտ
Նամակս է կարդում թիկունքից, ծածուկ:

Արգելք են դնում երբ լեզվիդ, կապանք,
Խոսքդ դեռ կիսատ՝ բերանիդ զարկում,
Երբ դարանակալ եղած մի տականք
Փամփշտակալն է քո վրա պարպում

Բամբասանքը բիրտ,- որպես տարբերակ,
Կասկածանքի որդ, սին փառաբանում,
Սարսուռ պատճառող պա՜ղ փաղաքշանք,
Ապակյա ժպիտ. դա՛ էլ չեմ սիրում:

Խորթ է ինձ նաև հղփանքն ինքնագոհ -
Առավել, քան թե գոյությունն անսեր:
«Պատիվ» ասվածն է վաղուց ոտնակոխ.
Ասեկոս, զազրանքդա՛ է պատվաբեր:

Խղճմտանք հայցողն ու տիրողը բռնի՝
Ծնում են համանման զգացում.
Չե՛մ կարող խղճալ թևատ արծվին,
Խաչ հանված Տիրոջն եմ սոսկ ափսոսում:

Ատում եմ ինքս ինձ, երբ մեղկ եմ, փոքրհոգի,
Վատ է, երբ անմեղ մեկին են լլկում,
Երբ անլվա թաթով ճխլում են հոգիդ,
Սմբակահարում, հոգուդ մեջ թքում:

Ամբոխ, ասպարեզ խորթ են ինձ հավետ -
Այնտեղ արժեզուրկ գանձեր են վխտում.
Ինչ նոր հովեր էլ փչեն այսուհետ՝
Չեմ սիրի այն, ինչ ճնշում է, խեղդում:













Վերև-ներքև եմ նետվում զույզ սարցաշերտի միջև:

ճեղքել, գնալ դեպի վե՞ր, թե՞ շաղափել դեպի ցած։

Դե, իհարկե, դու՛րս պրծնել, այնտեղ` վերում հայտնվել

ՈՒ դեպի գործ՝ այն հույսով, որ կգա կանչն սպասված։



Սարցապատնեշ իմ վերի. ճարճատյունով կոտրվի՛ր.

Քրտինքի մեջ կորած եմ, ոնց մի հողվոր հոգնահար...

Սե՚՛ր իմ, քեզ մոտ կդառնամ, ինչպես նավերն իմ երգի,  

Վերհիշելով ամեն ինչ, անգամ տողերն իմ անցյալ:



Կես դար էլ դեռ չեմ ապրել, լոկ քառասուն ու մի քիչ.

Տասներկու տարի քեզնով ու Աստծով եմ ես ապրում

Եվ երգելու բան ունեմ, եթե Տերը կանչի ինձ.

Նրա առաջ ես ունեմ իմ կյանքին արդարացում:



Թե մոտիկ ընկերդ հանկարծ
Հոգուդ մեջ գցել է կասկած,
Ու ներսդ կրծում է միտքը գորշ.
Ընկե՞ր է նա քեզ, թե՝ ոչ, -
Մի՛ մեկուսացիր նրանից,
Առ հետդ, տար դեպի վեհանիստ
Լեռան սեգ գագաթը սառցակալ,-
Անդ, գտիր պատասխան:

Թե տեսքը սիգապանծ լեռան,
Չապշեցնի, չգերի նրան,
ՈՒ թե, սառցին ոտք չկոխած՝
Ընկրկի, սուրա ցած,-
Ասել է, թե կողքիդ, ցավոք,
Անձ է մի օտար, վեհերոտ,
Որը փորձության չի գնում,
ՈՒմ՝ երգեր չեն ձոնում:

Թե խեղդած նա տնքոց ու հառաչ,
Մունջ գնա փորձությանն ընդհառաջ,
ՈՒ երբ քեզ փրկելու պահ ծագի՝
Նա անձը վտանգի, -
Թե՝ նետվի դեպ բարձունք, հանց ի մարտ,
ՈՒժաթափ, բայց՝ արբած ու հպարտ,
Չընկրկի, վեր ձգտի անվարան -
Վստահի՛ր դու նրան:


 

Օրենքից դուրս է այս գիշերն ինձ համար:
Գրում եմ. գիշերով թեմաներ միշտ էլ կան:
Ինձ մոտ եմ քաշում ես հեռախոսն ու դարձյալ
0 7 հավաքում ` համարն իմ մշտական:

Ընկերուհի, բարև:
 Ձեր անունը ի՞նչ է:
Խնդրում եմ շուտ, Տոմա, մի քիչ շուտ միացրեք:
Կրկնե՜ք, տա՛նն է նա, այո՜, ես վստահ եմ:
Ահա և վերցրեց: “Սիրելի՛ս, այդ ես եմ”:

Օրենքից դուրս է այս գիշերն ինձ համար:
Չեմ քնում, չուշացնեք, ձեզ շատ եմ ես խնդրում:
Ինչո՞ւ են թանկագին, սիրելի իմ մարդկանց
Ինձ այսպես` կտրոնով ու վարկով մատուցում:

Ընկերուհի, ասեք,
Ախր ես ի՞նչ անեմ,
Չեմ կարող համբերոլ, խենթանում եմ արդեն:
Թող կորչեն գծերն այդ, ես վաղն իսկ կթռչեմ:
Բայց ահա միացավ, “Սիրելիս, այդ ես եմ”:

Հեռախոսը իմ դեմ` ասես սրբանկար,
Հեռախոսացանկը` աղոթագիրք հիմա:
Մադոննա դարձավ այն աղջիկն ինձ համար,
Կիլոմետրերն անթիվ կրճատելով մի պահ:

Ընկերուհի՜, իմ լավ,
Դեռ մի՜, մի՛ անջատեք:
Դուք` բարի հրեշտակ, խորանում մնացեք:
Գլխավորը դեռ նոր, նոր պիտի ես ասեմ:
Ահա և միացավ.”Սիրելի՛ս, այդ ես եմ”:

Ի՞նչ, էլի գծե՞րն են ինչ որ տեղ վնասվել:
Ռելե՞ն է նորից փչացել իմ բախտից:
Ինչ արած, կսպասեմ, վաղուց եմ վարժվել
Երեկոս ամեն օր սկսել 0-ից:

0 7, բարև ձեզ:
Այո՜, ես եմ էլի:
Հարկավոր չէ արդեն, միացրեք Մագադան:
Խոստանում եմ ես ձեզ, էլ երբեք չեմ զանգի,
Իմ անբախտ ընկերոջ հետ խոսեմ այս անգամ:

Օրենքից դուրս է այս գիշերն ինձ համար:
Քնելու համար չեն էլ գիշերները իմ:
Իսկ եթե քնեմ, ինձ հյուր կգա Մադոննան,
Որը, ո՞ւմ չգիտեմ, սակայն շատ է նման:

Ընկերուհի, ի՜մ լավ,
Տոմա՜, ես եմ նորից:
Չեմ կարող համբերել, ու ժամացույց չունեմ:
Այո՜, ինձ են ուզում: Դե, իհարկե, տանն եմ:

Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59