«Նա/Նե» -ն չորս տարեկան...


«Նա/Նե» չորրորդ ամենամյա մրցույթը նշանավորվեց ոչ միայն նախորդ տարիների համեմատ ներկայացված նյութերի առավելագույն քանակով, այլև մրցանակների բազմազանությամբ: 136 հեղինակի ավելի քան 240 աշխատանքից 24-ն այս տարի արժանացան մրցանակների ավանդական և հատուկ անվանակարգերում: Այս տարի ավանդական վեց` հեռուստատեսային նյութ, տպագիր հոդված, ռադիոնյութ, առցանց և բլոգի հոդված, ֆոտո ռեպորտաժ, սոցիալական և առևտրային գովազդ անվանակարգերին զուգահեռ սահմանվել էր ևս յոթ հատուկ մրցանակ: Հաղթողները արժանացան Նա/Նե արծաթե արձանիկի և դրամական պարգևի:

Ահա «Նա/Նե» մրցանակաբաշխության մրցանակակիրները

Հեռուստատեսային նյութ
Այս անվանակարգում իրենց աշխատանքներն էին ներկայացրել 15 հեղինակ: Մրցանակակիրներն են`
Առաջին մրցանակ չի սահմանվել
Երկրորդ մրցանակ- Արման Սուլեյմանյան, Սիվիլնեթ,
Երրորդ մրցանակ- Անի Հակոբյան, 12TV
Երրորդ մրցանակ – Նատալյա Օսյան, Անկյուն + 3

Տպագիր հոդված
Տպագիր հոդված անվանակարգում նյութեր էին ներկայացրել 28 հեղինակ: Մրցանակակիրներ են`
Առաջին մրցանակ- Լիանա Սիրունյան, «Հայաստանի զրուցակից» թերթ, «Դե ասա` քաղաքավարի ամուսնալուծվել եք...»  նյութի համար
Երկրորդ մրցանակ- Արթուր Հովհաննիսյան, «Հայացք» օրաթերթ, «Փարիզյան սուրճի» սեփականատերը վիրավորված ու դառնությամբ է հեռանում Հայաստանից» նյութի համար
Երրորդ մրցանակ- Հռիփսիմե Ջեբեջյան, «Առավոտ» օրաթերթ, «Ստրուկը փախավ տիրոջից» նյութի համար

Առցանց կամ բլոգի հոդված
Այս անվանակարգում նյութեր էին ներկայացրել 61 հեղինակ: Մրցանակակիրներն են`
Առաջին մրցանակ-Երանուհի Սողոյան, hetq.am, « Հայրն արգելել է աղջկան դպրոց գնալ. «Ես չեմ ուզե իմ էրեխեն 6 տղու հետ դասի նստի» հոդվածի համար
Երկրորդ մրցանակ- Լուսինե Ավագյան, ankakh.com,  « Քրդուհին ոսկու, երազանքի ու ասեղնագործ գլխաշորերի մեջ» նյութի համար

Երրորդ մրցանակ- Փառանձեմ Հովհաննիսյան, Media Lab, «Թաքնված մարմնավաճառություն. Կապանում պաշտոնապես չեն խոսում տարեցտարի ավելացող սեքս աշխատողների մասին» նյութի համար

Երրորդ մրցանակ- Սառա Խոջոյան, Media Lab, «Երկնագույն էկրանի ուժը. հայկական սերիալները կնոջ դեմ բացասական կարծրատիպեր են ձևավորում » նյութի համար


Սոցիալական և առևտրային գովազդ
Այս անվանակարգում առաջին մրցանակ չի սահմանվել: Մրցանակակիրներն են`
Երկրորդ մրցանակ- Ստատուս Հոլդինգ ընկերություն
Երրորդ մրցանակ- Արտակարգ ալիք
Ֆոտոռեպորտաժ
Այս անվանակարգում իրենց աշխատանքներն էին ներկայացրել 8 հեղինակ և գործակալություն: Մրցանակակիրներն են`
Առաջին մրցանակ- Փիրուզա Խալափյան, Media Lab, « Շների դրախտը. Երեւանում` դաշնակահար Նունեի հովանո ներքո»  ֆոտոէսսե

Երկրորդ մրցանակ- Իննա Մխիթարյան, hetq.am, Մարիամախոտ Թեղուտի Սուխուդյանին նվիրված ֆոտոպատմության համար

Երրորդ մրցանակ – Ֆոտոլուր գործակալություն` տարվա ընթացքում թեմային անդրադառնալու համար

Ռադիոնյութ
Այս անվանակարգում մրցանակ չի սահմանվել:
Հատուկ մրցանակներ

Ժյուրիի հատուկ մրցանակ – Անի Ասատրյան, Times Armenian, «Դժբախտ լինելու ազատությունս եմ ուզում» նյութի համար

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի երկու մրցանակ «Հայաստանում հղիության` սեռով պայմանավորված ընդհատումների հարցերը» թեմայով – Մարիաննա Գրիգորյան, Եվրասիանեթ, «Are Selective Abortions Behind Birth Ratio Imbalance?» նյութի համար և Փառանձեմ Հովհաննիսյան, Media Lab, «Դադարեցված կյանքի պատմություններ. սեռով պայմանավորված աբորտները` մտահոգության տեղիք» հոդվածի համար

Վորլդ Վիժն Հայաստան գրասենյակը «Երեխայի առողջությունն առաջնային է» քարոզարշավի շրջանակում հատուկ մրցանակ –  Լենա Հովսեփյան, Report.am, «Երեխան ապրի, թե ոչ` որոշում է մայրը» նյութի համար 

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա «Ուսանողական լավագույն աշխատանք» -Դիանա Բախշյան, Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիա, «… Ու բացում եմ փակ դռները» նյութի համար

Eritasard.am երիտասարդական առցանց պարբերականի մրցանակը` մեկամսյա պրակտիկայի հնարավորություն Eritasard.am օնլայն պարբերականում - Նունե Հովսեփյան, Երևանի պետական համալսարան, «Գտել եմ երջանկությունս» նյութի համար

«Մենք հանուն քաղաքացիական հավասարության» ՀԿ-ի հատուկ մրցանակը գենդերային նույնականացման և ինքնարտահայտման թեմայով լավագույն նյութի հեղինակին – Լուսինե Վայաչյան, Armversion, « Ocean-ի «Ճակատային մերկություն»-ը» նյութի համար

«Ֆեյսբուքցիների համակրանք» մրցանակ – Գրիգոր Երիցյան, «Գենդերային խնդիրներ. որքանո՞վ են կինն ու տղամարդը հավասար ՀՀ-ում» նյութի համար

ՀՀ աշխատանքի և սոցիական հարցերի նախարարության շնորհակալագիր – Հետք թերթ
Անկախ ժյուրիի անդամներն են`
Նաիրա Սուլթանյան- Երևանում Բրիտանական դեսպանատուն
Ծովինար Հարությունյան – ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Ջեմմա Հասրաթյան - Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա
Լևոն Քալանթար- Ինտերնյուս ՀԿ
Աստղիկ Ավետիսյան-ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս
Գնել Նալբանդյան – Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմնի անդամ
Հիշեցում բոլոր նրանց համար, ովքեր ցանկություն կունենան մասնակցելու 5-րդ մրցույթին:
«Նա/Նե» ամենամյա լրագրողական մրցույթը կազմակերպում են Բրիտանական խորհուրդըԵրևանում Բրիտանական դեսպանատունը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակը:  Մրցույթն իրականացվում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամիՎորլդ Վիժն Հայաստան գրասենյակի և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի հետ համատեղ:  «Նա/Նե» ամենամյա լրագրողական մրցույթին իրենց նյութերը կարող են ներկայացնել հայաստանյան տպագիր, առցանց և հեռարձակվող լրատվամիջոցների աշխատակիցները և անկախ լրագրողները: Նյութերը պետք է անդրադառնան քաղաքական, հասարակական և տնտեսական ոլորտներում կանանց գործունեությանը, ձեռքբերումներին ու խնդիրներին և գենդերային բռնությանը` այս ամենը դիտարկելով տղամարդկանց և կանանց հավասարության տեսանկյունից: 


Հետաքրքիր է`

Ձմեռային կոշիկներ "Օրրանի" երեխաների համար 
Հանդիպում ենք 14-ին G club-ում... պարելու... իսկ ինչ հագնել...
Անմոռանալի օր մեզ հետ Best Romantic Party for Valentine's Day
Չզարմացա, երբ հարցիս ի պատասխան լսեցի` "Իսկ էդ ով է էդ Փարաջանովը որ" 
Աննայի փախուստն ադաթներից և իրականությունից 
Մի կտոր կարոտ

Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59