Ես` որպես բնության մի մասնիկ` Մաշտոցի այգում

Նարէ Աթոյան
Ես բնության մի մասնիկն եմ, ու հենց այդ պատճառով ամբողջ տարին ձգտում եմ գործերս մի կողմ դնել և դուրս գալ քաղաքից` մերձենալու իմ հողի, կանաչի, ծառի ու ծաղկի հետ…  Բայց քաղաքում էլ կգտնեի մի փոքր բնություն, եթե…
Մեկն ինձ կասի, թե երբ սկսվեցին այգիներում “բուսնել” սրճարաններ: Իհարկե, այն ժամանակ, երբ մարդիկս, թողած այգիները, գնացինք ու սկսեցինք օգտվել կաֆեների անշունչ մթնոլորտից: Պողոսն էլ տեսավ, որ Գուրգենը լավ փող է սարքում անորակ սուրճ մատուցելով, և նույնիսկ  ծխախեղդ անում սրճարանում, որոշեց ինքն էլ… քանդեց իր գրախանութն ու տեղը երկհարկանի բար կառուցեց… Գուրգենին էլ նախանձեց մանկության ընկերը` Սերոբն ու նա էլ որոշեց, որ եռահարկ սրճարան կկառուցի այնտեղ, որտեղ ջահելները գալիս են զբոսնելու:  Դե այս դեպքում հավանականությունը մեծ կլինի, որ կմտնեն ներս ու մի գավաթ սուրճ կըմպեն, և իր եռահարկ սրճարանը այցելուներով կլցվի:
Ստացվեց…  ու Սերոբին նույնպես նախանձողներ եղան ու սկսեցին նրա բիզնեսի վրա քար գցել…
և ինչո՞ւ ստացվեց… քանի որ, ինչպես վերում ասացի, հայերս վարակվում ենք միանգամից… չգիտես ինչու, պատշաճ դարձավ ամեն մի նոր բացված կաֆե նետվելն ու շրջապատում գլուխ գովելը` թե ինքն արդեն այնտեղ եղել է… Ո՞րն է դրա հաճույքը, ինքս մինչև հիմա չեմ հասկանում… բայց նաև չեմ հասկանում, ինչպես կարող է ՀՀ քաղաքացին` երևանաբնակ անձը չիմանա, թե իր քաղաքում ի՞նչ այգիներ կան և որտեղ…  
Եվ հենց այստեղ այգիները դատարկվեցին…:(((

Չեմ ուզում զուտ հայկական մեր խնդիրը եվրոպականացել, բայց երբ գտնվում էի Եվրոպայում, մի օր ընկերներով վերցրեցինք քաղցրավենիք ու գնացինք մեր ժամանակավոր կացարանի մոտակա այգում նստելու… այնտեղ այնքան մարդ կար. մեկը գիրք էր կարդում, մեկն իր ընկերուհու հետ ֆիլմ էին դիտում, մեկը մտածում էր, մյուսը գրում էր… այգում նույնիսկ գործնական հանդիպում ունեցանք: Օդը մաքուր էր, փողոցը հեռու էր ու աղմուկ չկար: Դա այն տարածքն էր, որտեղ քեզ լիովին զգում էիր քաղաքի կոլորիտ հիշեցնող շենքերից դուրս` բնության մեջ: Մինչև հիմա երազում եմ իմ սիրելի մայրաքաղաքում նույնպես ունենալ այսպիսի այգիներ… ու շաաատ, այնքան շատ, որ քաղաքից դուրս նետվելու պահանջս կասեցվի, սակայն մեզ մոտ, չգիտես ինչու մարդկանց մեծամասնությունը ավելի շատ օբյեկտներում է հանգստանում, քան բնության գրկում… ինչո՞ւ, այս հարցին էլ ունեմ պատասխան, որոշ մարդկանց ներսում բնությունը դա միայն բետոնն է` շենքե՛ր, շենքե՛ր, շենքե՛ր…

Ինչու ենք կորցնում մեր ունեցածը, նայենք աշխարհին, անում են ամեն ինչ, որ ձեռք բերեն բնության կողմից չունեցած ծառը, ժայռը, գետը, անտառը, մարգագետինը… իսկ մենք էլ պետք է պայքարենք չկորցնել մեր սիրելի քաղաքի փոքրիկ այգիները` փորձելով կանաչապատ ու մարդաշատ դարձնել դրանք…

Մաշտոցի այգին ներկայումս ունի պաշտպանի կարիք… բոլորին, ովքեր ժամանակ ունեն, այցելեք Մաշտոցի այգի: Ճիշտ է, հիմա ցուրտ է, ամեն մեկս էլ վախենում ենք մրսել, բայց մեկ ժամ, երկու ժամ ներկա գտնվելը չի խանգարի… Չէ՞ որ այգին բոլորինս է, ու մեզ է սպասում` յուրաքանչյուրիս: 


Եվ բոլոր նրանք, ովքեր դուրս են գալիս զբոսնելու, առաջարկում եմ զբոսանքի համար պայմանավորվեք Մաշտոցի այգում… Այնտեղ հիմա բնապահպանների խումբն է, ակտիվիստներ են, ՀՀ քաղաքացիներ: Նրանց միանանք բոլորս, և պահանջենք դադարեցնել ապօրինի կառուցապատումը: Հանրային այգին մեր բոլորի աջակցության կարիքն ունի: Միացեք խմբին  այստեղ:
Սա մեր քաղաքն է` մեր տունն է:

Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59