Բարձրախոս բռնել իմացող ամեն մեկը չէ, որ երգիչ է...



Գրողը տանի, ամեն մի բարձրախոս բռնել սովորող իրեն երգիչ է համարում, ու հաջորդ ցանկությունը միջազգային բեմ դուրս գալն ու ճանաչում ձեռք բերելն է… Միջազգայի՛ն բեմ…  Գիտակցում է արդյո՟ք միկրոֆոն բռնողը, որ հանդես է գալու մի ամբողջ ազգի անունից, և իր խայտառակ բղավոցները լսելով, մի ամբողջ աշխարհ կարծելու է, թե մենք` հայերս, ուրիշ կատարող` երգիչ կամ երգչուհի չունենք… ձեռբազատվեք սեփական նախանձից, երբ խոսքը միջազգային բեմում հայրենիքը ներկայացնելն է… թո՜ղ գնա նա, ով արժանի է, ով խնդիր չունի ճանաչում ձեռք բերելու ո՜չ իր երկրում, ո՜չ դրսում… նրա միակ նպատակն է աշխարհին ցույց տալ, որ մենք փոքր ենք, մենք քիչ ենք, բայց մենք էլ ենք տաղանդավոր ազգ ու կարող ենք արժանավայել հանդես գալ բոլոր ազգերին համահավասար: Հենց սա է իրական սերն առ հայրենիք, երբ սիրողական մակարդակով կատարողը իրեն չի “նետում” անհավասար պայքարի մեջ, այլ հակառակը, սպանում է իր ներսում ծնունդ առած ճանաչում ձեռք բերելու անհիմն ցանկությունները (միևնույնն է ճանաչումը թերի կլինի, քանի որ անտաղանդը կրկին կհայտնվի ստվերում) և աջակցում այն երգչին, ում հզոր ձայնը դուր է գալիս նաև իրեն, բայց որոշ հանգամանքներից ելնելով, նա այդ մասին չի բարձրաձայնում:
Արդեն երկու տարի շարունակ մենք պայքարում ենք, որ “Եվրատեսիլի” բեմում Հայաստանը ներկայացնի Dorians ռոք խումբը: Մի անգամ էլ մենք գլուխներս բարձր ու հպարտ կեցվածքով դուրս գանք փողոց ու եվրոպացին, ով մեր հարևանն է, մեզ հետ կիսի իր հիացմունքը`“Այս ի՞նչ կատարում էր, այս ի՞նչ հզոր ձայն ունեք”: Ու մենք մեզ անտանելի լաաաաավ զգանք, որ ունենք նման հրաշք խումբ` DORIANS և նման հզոր ձայնով մենակատար` Գոռ Սուջյան…
Այս տարի “Եվրատեսիլի” բեմում մենք պետք է տեսնենք DORIANS ռոք խմբին ու դիմավորենք նրանց հաղթանակը, կարևոր չէ, թե որ տեղը նրանք կզբաղեցնեն` առաջին, երկրորդ, թե հինգերորդ…
եթե հարցնենք ժողովրդին, միայն այն զանգվածին իհարկե, ովքեր երբևէ լսել են կենդանի կատարումներ (դե մյուս դեպքերում շատ ցավալի արդյունք կստացվի), ապա, միանշանակ, շատ շատերն են ուզում, որ հենց DORIANS-ը հանդես գա միջազգային բեմում: 
Մենք  ձեզ հետ ենք... :)) ամեն մի գիտակից անձ նույպես ձեզ հետ է... 

Կարդացեք նաև` 

Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59