“Մենք սիրում ենք այսպես” մրցույթի արդյունքները

lifeevharmony.com
Սիրահարների տոնին ընդառաջ հայտարարել էինք “Մենք սիրում ենք այսպես” մրցույթը, որին մասնակցելու համար սիրահարները պետք է ուղարկեին իրենց ամենախենթ լուսանկարներից: Նախապես որոշված էր, որ ընտրությունը կկատարենք հենց կայքում` տեղադրելով նրանց նկարները, և այցելուները իրենք կքվեարկեն ամենախենթ զույգի օգտին: 

Հաղթող զույգը` Էդգարը և Տաթևը
Սակայն մասնակից զույգերից երեքը, այս առումով դժգոհություն հայտնեցին. պարզ է, նրանց սերը գաղտնի է: Մենք էլ հարգելով և ընդառաջելով զույգերին` այդ դժվարին գործը վերցրեցինք մեզ վրա: Ասեմ, ընտրությունն այդքան էլ դժվար չէր, քանի որ մեր սիրահարների մեծամասնության մոտ թերևս խենթություններ լինում են, բայց այդ ամենը չի լուսանկարվում… :)) դե ամեն պահի չէ, որ ֆոտոապարատ են ունենում, կամ ամեն տեղ չէ ու ամեն ձև չէ, որ թույլ են տալիս իրենց նկարել ու մի հատ էլ ուղարկել մրցույթի: ))) մի խոսքով, ընտրեցինք երկու զույգի լուսանկար` Էդգարի և Տաթևի ու Հարութի և Արմինեի: Առաջին զույգի` Էդգարի և Տաթևի գեղեցիկ լուսանկարից պարզ երևում է, որ նրանք սիրում են բնություն… 
Մրցույթին մասնակցող լուսանկարը
Նրանք իրենց անմիջական ու քնքուշ սերը հենց այսպես էլ վայելում են` բնության գրկում: Զույգին չեմ հարցրել, բայց ի սրտե կցանկանայի լսել, որ նրանք ուղարկել են հենց այս լուսանկարը` նպատակ ունենալով այլոց վրա նույնպես ներազդել` սիրելու բնությունը և հնարավորինս պահպանելու այն: Կարծում եմ Էդգարն ու Տաթևը դեռ կարձագանքեն :)))
Իսկ երկրորդ զույգը` Հարութն ու Արմինեն, “բողոքավորներից” է :))), որ չցանկացան լուսանկարը հայտնվի կայքում: Բայց ասեմ, որ նրանց սերն էլ չափազանց յուրօրինակ ու սքանչելի է ներկայացված: Երկուսով պառկած են լողափին և միմյանց պաղպաղակ են ուտացնում :)))
Էդգարն ու Տաթևն իրենց մրցանակը` հյուրասիրության տեսքով, երեկ վայելեցին CRYSTAL կարաոկե ակումբում:

Իսկ ահա Հարութն ու Արմինեն դեռևս ժամանակ չեն գտնում հյուրասիրությունից օգտվելու, բայց  նրանց հետ էլ դեռ կհանդիպենք:
Բոլոր սիրահարներին , ովքեր մասնակցել են “Մենք սիրում ենք այսպես” մրցույթին, և ովքեր չեն մասնակցել, սիրեք միմյանց ամենաանկեղծ ու նվիրական սիրով, թեկուզ այդ սերը գաղտնի մնա, թեկուզ ձեզ չթողնեն սիրել…. Դուք սիրեք, քանի որ, ինչպես Բարբե Դը Օրևիլյին է ասել. “Սիրահարվածները նման են լուսնոտներին, նրանք տեսնում են ոչ միայն աչքերով, այլև ամբողջ մարմնով”: Եվ հենց դրա համար է, որ ձեր փայլուն ու սիրով լի աչքեր, ձեր ջերմացնող մարմինը միշտ ձգտում են մոտ տեսնել սիրելիին, գրկել ու փայփայել նրան: 

Կարդացեք նաև`

... և նորից, նորից համբույրի մասին 

Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59