Երբ հարցնում են իմ տարիքը, ես հարցնում եմ` անձնագրային տվյալներո՞վ, թե՞…)))

Անձնագրային տարիք չհարցնող` Նարե

Վերջերս մի լաաաավ բան եմ բացահայտել իմ մեջ. ես հազվադեպ եմ հարցնում մարդկանց տարիքը, այսինքն` միայն այն դեպքերում, եթե դրա անհրաժեշտությունը կա, օրինակ, եթե գործնական ինչ որ հարց է, ու նրա տարիքը հաստատ կարևոր է կամ երբ տվյալ անձը որևէ խորհուրդ է հարցնում, ստիպված եմ լինում հարցնել տարիքը, որ պատասխանելու համար գոնե կողմնորոշվեմ: Եվ իրականում, ի՞նչ իմաստ կա`քանի տարեկան ես հարցի մեջ: 

Ասենք մեկն ինձ հարցնում է, ու ես ասում եմ քսաներկու, կամ` քսանինը, դրանից ինչ որ բան փոխվո՞ւմ է: Կարծում եմ, այս հարցը մեծամասամբ տալիս են տղաները, և միայն այն տղաները, ովքեր կին-տղամարդ հարաբերություններում կարևոր տեղ են տալիս  դասական` կինը պետք է փոքր լինի տղամարդուց,տարբերակին, որպեսզի, մինչև հարաբերություններ սկսելը, իրենց համար պարզեն տարիքը թույլ է տալիս շփվել, թե ոչ… )))


 դե իհարկե, միանշանակ ծիծաղելի է, երբ անձի հետ շփումը սկսում են միայն տարիքը ճշտելուց հետո))) բայց սա փաստ է, ու բոլորս էլ գիտենք…

Հիմա ուզում եմ հիշել, թե իմ ընկերներից ով քանի տարեկան է, ու նույնիսկ մի տեսակ անհարմար եմ զգում, քանի որ չի ստացվում… ))) յուրաքանչյուր մտերիմ ընկերոջ կամ մտերիմ ծանոթի տարիքն իմ ուղեղում պահեստավորված  է ըստ իրենց ակտիվության…  

Նույնիսկ շատ հաճախ մոռանում եմ, որ իմ մտերիմ ծանոթը մեծ է ինձնից օրինակ քսան կամ փոքր է տասը տարով (իհարկե, կրկին անձնագրային տվյալներով), բայց մենք շփվում ենք ինչպես հասակակից ընկերներ:
Հիմա հարց է ծագում, ես, որ երբևէ անտեղի չեմ տալիս այս հարցը` քանի տարեկան ես, ինչո՞ւ եմ օրվա ընթացքում տասը կամ ավելի անգամ լսում, ու բոլոր հնարավոր տարբերակները դիտարկելուց հետո կրկին համոզվում, որ այն անտեղի էր …

Ինքս այսպես եմ մտածում. օրինակ ծանոթացա մի երիտասարդի հետ, ու հարցրեցի նրա տարիքը, իմացա, հետո ինչ-որ բան  փոխվելո՞ւ է դրանից… ասենք, եթե նա ծերացած երիտասարդ է, մի՞թե դրանից հետո դառնալու է ավելի ջահել ու ակտիվ: 

Դե իհարկե` ոչ, ուրեմն, էլ ինչո՞ւ հարցնել… 
Սակայն, մեկ մեկ էլ կարելի է հարցնել, զուտ պարզելու համար, թե արտաքնապես երիտասարդ երևացող պատանին կամ պարմանուհին անձնագրային տվյալներով որ տարիքում է ծերացել))) կամ հակառակը, ալեհեր մազերով կինը կամ տղամարդը որ տարիքում են դեռ իրենց այսքան երիտասարդ զգում)))

Հ.Գ.
Ինձ համար կարևոր է մարդը`երիտասարդ  հոգով ու իր բոսորածին եռանդով, ու թե նրա ծնված օրից քանի տարի է անցել, դա հեչ նշանակություն չունի: Ոնց ասում են` մարդս հոգով ծերացած չլինի, թե չէ տարիքս ո՞րն է…:)))

Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59