Ձեր նամակներին պատասխանում է հոգեբանը


Նամակներին պատասխանում է "Ժեստ" հոգեբանական կենտրոնի հոգեբան Մարիամ Մեհրաբյանը

Նարինե, 17տ. ,Արմավիրի մարզ
Բարև ձեզ
Ես մի հարցով եմ դիմում ձեզ և խնդրում եմ օգնեք ինձ:
Ես մի տղայի եմ սիրահարվել, ով ինձնից մեծ է երկու տարով: Մենք շատ մտերիմ չենք, ուղղակի սովորում ենք նույն դպրոցում և ապրում ենք մոտ: Երբեմն միասին ենք գնում դպրոց: Ես ոչ մի անգամ ցույց չեմ տվել, որ նա ինձ դուր է գալիս, սակայն շատ եմ ուզում, որ մենք միասին լինենք: Խնդրում եմ, օգնեք ինձ, ես պարզապես չգիտեմ ինչպես վարվել. երբեմն մտածում եմ ամեն ինչ ասեմ նրան, բայց հետո որոշումս փոխում եմ, քանի որ գիտեմ, դրանից հետո նա իմ մասին վատ կարծիք կկազմի: Ինչու է ամեն ինչ այսքան բարդ, միթե մեղք է սիրահարվելն ու այդ մասին արտահայտվելը:
Նախապես շնորհակալ եմ

Ողջույն, Նարինե: Ես ողջունուոմ եմ քո քայլը, խնդիրները լուծել հոգեբան մասնագետի օգնությամբ: Դուք գտնվում եք այնպիսի հրաշալի տարիքում, երբ բոլոր մարդիկ սիրահարվում են և համտեսում այդ հրաշալի զգացմունքի համը: Ձեր զգացմունքը միակողմանի է, սակայն թույլ տվեք, որ այն ոչ թե Ձեզ տառապանք պարգևի, այլ  հրաշալի բերկրանքով լցնի Ձեր օրն ու առօրյան: Ինչ վերաբերում է այն հարցին, որ Դուք առաջինը խոսեք կամ ցույց տաք այն, ինչ զգում եք, Դուք պատրաստ եղեք, որ Ձեզ չեն հասկանա կամ շատ լավ կհասկանան: Մտածեք այն մասին, թե ինչու եք ընտրել հենց այդ մարդուն, արժե արդյոք, որ նա հենց այս պահին իմանա Ձեր սիրո մասին: Պատասխանը Դուք կզգաք, լսեք Ձեր ներքին ձայնին:

***


Շահեն, 20տ., ք. Աբովյան
Հարգելի հոգեբան, ես չեմ հասկանում իմ ընկերուհուն: Մենք արդեն չորս ամիս է շփվում ենք, բայց նա խուսափում է ինձնից և թույլ չի տալիս համբուրել իրեն: Ես, իհարկե, գիտեմ, որ աղջիկները ամաչկոտ են, քաշվում են, բայց ինչքան էլ փորձում եմ դա բացատրել իրեն, նա միևնույնն է, քայլ չի անում: Երբեմն նույնիսկ մտածում եմ, որ նա ինձ պարզապես չի սիրում: Իսկ չեմ արժանանում անգամ մեկ համբույրի ու այսքան ժամանակ դեռ շփվում եմ նրա հետ, քանի որ նրան անչափ շատ եմ սիրում: Խնդրում եմ, օգնեք ինձ հասկանալ նրան, թե ինչ է կատարվում նրա հետ:

Շահեն, Ձեր խնդիրը ժամանակն է, երբ նա պատրաստ լինի Ձեզ կծածկի համբույրներով: Հաճախ աղջիկները ուշ են պատրաստ լինում նման քայլերի, բայց դա բնավ չի խոսում այն մասին, որ նա Ձեզ չի սիրում: Եթե չսիրեր Դուք նրա կողքը չէիք լինի: Իսկ մյուս կողմից պարզապես նստեք և անկեղծորեն զրուցեք, հայտնեք պատասրատակամություն նրան օգնելու, քանզի միգուցե անհրաժեշտ է, որ Դուք նրան վստահություն տաք այն մասին, որ Դուք այն միակն եք, ով արժանի է նրա սիրուն և համբույրներին:

***
Անի, 19տ. ք Երևան
Ինչից է, որ երբեմն ինձ շատ ճնշված եմ զգում: Սա կարող է լինել շատ ուրախ օրվա վերջում կամ սովորական օրվա ընթացքում: Հիմնականում երեկոյան ժամերին է լինում: Մեկ -մեկ այնպիսի տպավորություն է, կարծես երկու մարդ է ապրում իմ մեջ, ովքեր լրիվ հակասական են իրար: Սրանից ես շատ եմ ճնշվում, նույնիսկ կարող եմ առանց պատճառի արտասվել: Այդ ժամանակ ինձ ահավոր մենակ ու անօգնական եմ զգում, բայց հետո անցնում է ու հետո էլի նույն սովորական ուրախ մարդն եմ դառնում: Թվում է, թե ուրախ եմ, բայց հոգուս խորքում միևնույնն է, տխուր եմ լինում, բայց տխրելու պատճառ էլ չի լինում: Օգնեք, խնդրում եմ հասկանալ, թե այս վիճակն ինչու է առաջանում և ինչ պատճառներ կարող են լինել:

Անի, Դուք ճիշտ հասցեով եք գրել, քանզի Ձեր տարիքում Դուք այդ խնդիրը պետք է կարողանայիք ինքնուրույն լուծել, սակայն եթե կա անհասկանալի մի բան, որ չեք կարողանում հասկանալ, ապա հոգեբանը Ձեզ կօգնի: Ես հնարավորինս ամփոփ կպատասխանեմ Ձեր հարցին, այն տեսանկյունից, որ կան մարդիկ, ովքեր մշտապես ունենում են տրամադրության փոփխություններ` կապված ամեն ինչի հետ, նույնիսկ ուրախալի փաստը կարող է նրանց տխրեցնել, մինչդեռ այլ պարագայում կուրախացներ:  Դուք փորձեք պատասխանել այն հարցին, թե որ միջադեպը նպաստեց, որ Դուք ունենաք տրամադրության փոփոխություններ, եթե կդժվարանաք այդ հարցում, մեր հանդիպումը անհրաժեշտ եմ համարում: Մաղթում եմ Ձեզ ներքին հոգեկան ներդաշնակություն:



Ձեր հարցերը կարող եք ուղարկել lifeandharmony@mail.ru հասցեով:

Ձեր կողմից ուղարկված հարցի պատասխանը կարող եք կարդալ կայքում:

Եթե ձեր անձի մասին չեք ցանկանում տեղեկություններ տեղադրվեն, խնդրում ենք այդ մասին տեղեկացրեք հարց- նամակի մեջ, այլապես հետո ուշ կլինի:

Մենք հարգում ենք բոլորի իրավունքները, և ձեր հարց- նամակը կայքում կտեղադրենք այն գաղտնիությամբ, ինչպես որ դուք եք ցանկանում:


Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59