Գարուն է, բայց դեռ ցուրտ է. հանեք պահարանից գլխարկներն ու շարֆերը )))


 Չնայած գարունն արդեն եկավ, բայց դեռ այնքան ցուրտ է, որ շատերս առանց գլխարկի կամ շարֆի տնից չենք կարողանա դուրս գալ: Ուրեմն պետք է զգեստապահարանի անկյուններից նորից դուրս բերել տաք գլխարկները և շարֆերը: Իսկ նրանք ովքեր նոր պիտի ձեռք բերեն կամ ցանկություն ունեն ծանոթանալ 2012թ-ի գարնան տենդենցներին և համահունչ լինեն, հուսով եմ կօգնեմ ձեզ տեղեկանալ այդ ամենին:)))))))Ինչպես նաև սպասում եմ comment-ների:)))))))))
Ի տարբերություն նախորդ սեզոնների, երբ նորաձև էին համարվում մեծ գլխարկները և վառ ակցենտ էին հանդիսանում, ապա այս սեզոն նորաձև են էլեգանտ և պարզ մոդելները
Համադրելուց նախապատվությունը պետք է տալ մի գունային գամային, որը համահունչ կլինի հագուստիդ հետ:
Այս սեզոն նորաձև են բաց գույների (թե մոխրագույնը, մարմնագույնը, թե միշտ նորաձև սևը կամ սպիտակը) և կլասիկ գործվածքով բերետները կամ նաև հաստ գործվածքից բրդյա բերետները:
Իսկ ահա նախշերի սիրահարներին առաջարկում եմ մանր ծաղիկներով գլխարկը` երկար շարֆերով- կանաչ, կարմիր և այլ վառ գույների:
Բնական կամ արհեստական մորթե գլխարկները, որը կարող ենք տեսնել Burberry Prorsum –ի հավաքածուի մեջ:
Ահա Anna Sui-ի կողմից բավականին համարձակ երիտասարդական առաջարկ` գլխարկներ կենդանիների տեսքով ` վագր, արջ, կատու 
Ակտուալ են հաստ և շատ երկար ձեռագործ շարֆերը, որոնք կարելի է մի քանի անգամ փաթաթել պարանոցին: Շարֆերը կարող են լինել և զոլավոր և վանդականախշ, վառ, ինչպես նաև չենք մոռանում միատոն և կլասիկ գույների մասին: Ինչպես գլխարկների պարագայում, այնպես էլ շարֆերի, առաջին տեղում է բնական կամ արհեստական մորթին:
Կառաջարկեմ այս սեզոն անտարբեր չմնալ շատ ակտուալ снуд-шарф труба-ներից, այն ոչ միայն նորաձև է այլ հարմարավետ:
 Այն կարելի է և պարանոցին կրել և գցել գլխին: Տաք, հարմարավետ և ոճային снуд-երը կարելի է հանդիպել այնպիսի դիզայներների մոտ
 ինչպիսիք են Diane Von Furstenberg-ը, Burberry-ին, Lacoste-ը և այլն:
Բայց չենք մոռանում, որ  շարֆերը ոչ միայն տաքացնում են մեզ, այլև ամբողջական  և ոճային տեսք են հաղորդում յուրաքանչյուր հագուստին: Look-դ ամբողջական և հետաքրքիր դարձնելու համար  քեզ  կօգնի նաև ճիշտ ընտրված շարֆը:
Դիզայներների հավաքածուներում ցուցադրությունների ժամանակ չենք կարող չնկատել, որ իրենք  մեծ  ուշադրություն են դարձնում  շարֆերին: Նրանք  շարֆերը    ներկայացնում է որպես   վառ և հետաքրքրիր  աքսեսուար, որը միշտ նորաձև է:
Oscar De La Renta-ն իր հանդիսատեսին վերջերս ցուցադրեց վառ և արտահայտիչ գույներով և տարբեր գործվածքներով շարֆեր: Շատ ճոխ էին կենդանիների մորթիներիից պատրաստվածները:
Elie Tahari-ին իր հավաքածուի մեջ գեղեցիկ հագուստներին ամբողջական տեսք է հաղորդել շարֆերով, և դրանք իրոք ընդգծում էին ստեղծված կերպարների  նրբաճաշակությունը
Դե ինչ, միշտ եղեք նորաձև, և մի մոռացեք, որ դեռևս ցուրտ է ու կարելի է հագուստի հետ կրել նաև գեղեցիկ ընտրված գլխարկ կամ շարֆ:

 Կարդացեք նաև`

Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59