ԱՐՄԵՆԻԱ ՄԱՐԻՈԹ ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ ՄԵԿ ԺԱՄՈՎ ՄԱՐԵՑԻՆ ԼՈՒՅՍԵՐԸ


ՄՈԼՈՐԱԿԻ  ԺԱՄ

Շաբաթ օրը` մարտի 31-ին, ժամը 8:30-ից Արմենիա Մարիոթ հյուրանոցում մեկ ժամով մարեցին լույսերը: Աշխարհը ևս մեկ անգամ նշեց ամենամեծ կամավորական ակցիան ուղղված շրջակա միջավայրի պաշտպանությանը: Մարիոթ Ինթերնեյշնլի նպատակն է ապահովել ամբողջ աշխարհում 500 բիզնես կառույցների մասնակցությունը այս նախաձեռնությանը, որը համընդհանուր կոչ է` ուղղված յուրաքանչյուր անհատի, յուրաքանչյուր բիզնես կառույցի և յուրաքանչյուր համայնքի` սթափվելու, համապատասխան քայլեր ձեռնարկելու և պատասխանատվություն ստանձնելու մեր բոլորի ապագայի համար:
Մոլորակի ժամը Բնության Համաշխարհային Հիմնադրամի կողմից ստեղծված ամենամյա միջազգային միջոցառում է, որն անցկացվում է մարտի վերջին շաբաթ օրը, և որը տնային տնտեսություններին և բիզնես կառույցներին կոչ է անում մեկ ժամով անջատել ոչ-էական լույսերն ու էլեկտրական սարքավորումները` նպատակ ունենալով բարձրացնել իրազեկության մակարդակը կլիմայի փոփոխությանն ուղղված անհրաժեշտ գործողությունների կարիքի վերաբերյալ: Այս նախաձեռնությունն առաջին անգամ իրականացվել է Բնության Համաշխարհային Հիմնադրամ Ավստրալիայի և Sydney Morning Herald-ի կողմից 2007թ. և 2008թ.-ին տարածվել ողջ աշխարհում: Մարիոթ Ինթերնեյշնլը միացավ այս նախաձեռնությանը 2009թ.-ին` մասնակցության կոչ անելով ողջ աշխարհի կառույցներին:
Արմենիա Մարիոթ հյուրանոցի համար արդեն ավանդույթ է դարձել այս միջոցառումը և այս տարի ևս  Արմենիա Մարիոթ հյուրանոցը մասնակցեց այս նախաձեռնությանը, որը սկիզբ է դնումԲնապահպանական իրազեկության ամիսծրագրին:

 Կարդացեք նաև` 


Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59