Մեկ էջ → 10 դրամ


Շատ էի շտապում ու կրպակի մոտ կանգնած անհամբեր սպասում էի իմ հերթին, որ հեռախոսս լիցքավորեմ… և ընթացքում էլի խոսում էի, չեմ հիշում ինչ պահ էր, բայց մի քիչ խառն էի:  Վաճառողուհուն զբաղեցնողը 80-ին մոտ մի պապիկ էր, ում խոսքերից լսեցի այսքանը. “էսա շուտ քսերոքս անեմ ու գամ”: Նա կրպակի բաց լուսամուտից մոտից հեռացավ, ու ես արագ զբաղեցրի նրա տեղը: Հեռախոսահամարս ինձ հատուկ շտապողականությամբ լցրեցի հանգիստ իր տեղը նստած կնոջ ականջների մեջ, ում համար  թարսի պես թվերից երկուսն անվերջ անհասկանալի էին, և նա ինձ 3 անգամ կրկնել տվեց: Չգիտեմ, ես էի շատ շտապում, թե կինն էր վատ լսում, բայց վերջապես հեռախոսս մի անհանգիստ տնքոցով ազդարարեց գումարի ժամանման մասին:
Ես արդեն հեռանում էի, բայց մի բան այդ պահին ինձ կիսատ էր թվում, ու ոչ մի տիպի շտապողականություն չէր կարող հաղթահարել` այդ թերին լրացնելու համար. ինքս ինձ լավ եմ ճանաչում: Մտքումս կրկնելով պապիի խոսքերը`վերադարձա կրպակի մոտ.
-         Կներեք, էն պապին, որ ասաց. “էսա շուտ քսերոքս անեմ ու գամ” , ի՞նչն էր քսերոքս անում, ինչի՞ մասին էր ասում,- անթաքույց հետաքրքրությամբ հարցրեցի ես:
-         Աղջիկ ջան, պապին թերթերն է տանում քսերոքս անում,- հանգիստ ու մի փոքր տխուր ժպիտ դեմքին պատասխանեց կինը:
-         Ո՞նց քսերոքս անում,- զարմացած հարցրեցի ես, մոռանալով անգամ, որ ես պայմանավորվածություն ունեմ ու հանդիպումից արդեն ուշանում եմ,- ինչի՞ է թերթերը քսերոքս անում, պապիի ինչի՞ն են պետք այդ քսերոքսները:
-         Է՛, բալա ջան, ո՞նց քեզ ասեմ… պապին 10 դրամով քսերոքս է անում թերթի այն էջը, որն ինքն ուզում է կարդալ, քանի որ ավելորդ 100 դրամ չունի, որ ամբողջ թերթը գնի:

Ես ապուշի պես կանգնել էի կրպակի մոտ: Անթարթ հայացքով նայում էի մարդկանց շտապող քայլերին… անհերթ ու անդադար… ես էլ մեկն էի դրանցից… այն մեկը, որ կարող էր 100 դրամ վճարել ու այդ օրը փոքրիկ ուրախություն պարգևել անծանոթ պապիկին…

Հ.Գ. պատկերացնում եմ, թե պապիկն ամեն օր ինչ հաճույքով է բացում տան դուռը, մտնում ներս, մի բաժակ սուրճի հետ վառում ծխախոտը, նստում իր սիրելի աթոռին ու սկսում կարդալ … նա վայելում է իր ազատ ժամանակն, ու նրա համար հոգ չէ, որ իր ձեռքի թերթը սահմանափակվում է ընդամենը մեկ էջով :

Կարդացեք նաև`

Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59