ԻՆՉՊԵՍ ԵՐԵՎԱՆԸ 2012 -ԻՆ ԴԱՐՁԱՎ ԳՐՔԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ



Գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրվա հաջողված փորձից հետո (որը նշվում է 1996 թվականից), ՅՈՒՆԵՍԿՕ-ն նախաձեռնեց Գրքի համաշխարհային մայրաքաղաքի նախագիծըԱռաջինը գրքի համաշխարհային մայրաքաղաք դարձավ Մադրիդը 2001թ.: Նախագիծը հաջողվեցև կազմակերպության գլխավոր համաժողովը հաստատեց «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» ամենամյա անվանակարգը:
Կնքվեց համագործակցության պայմանագիր, համաձայն որի Մադրիդից հետո գրքի մայրաքաղաքներ դարձան Ալեքսանդրիան (2002թ.) և Նյու Դելին (2003թ.):Այնուհետև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընտրական հանձնաժողովը, գլխավոր գրասենյակում դիտարկելով ներկայացված հայտերը, հաստատեց գրքի մայրաքաղաքների հետևյալ շարքը` Անտվերպեն (Բելգիա) 2004թ., Մոնրեալ(Կանադա) 2005թ., Թուրին (Իտալիա) 2006թ., Բոգոտա (Կոլումբիա) 2007թ., Ամստերդամ(Նիդերլանդներ) 2008թ., Բեյրութ (Լիբանան) 2009թ., Լյուբլյանա(Սլովենիա) 2010թ., Բուենոս Այրես (Արգենտինա) 2011թ., Երևան (Հայաստան) 2012թ. և Բանգկոկ (Թաիլանդ) 2013թ.: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, ծանոթանալով 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք Երևանի ամբողջական ծրագրին, ասել է. «Ես շնորհավորում եմ Երևան քաղաքին, որըներկայացրել է չափազանց հետաքրքիր ծրագիր` ներառելով ինքնարտահայտման ազատությանը խթանող բազմաթիվ թեմատիկ նախագծեր: Ծրագիրը նախատեսում է նաև միջոցառումներ երեխաների համար, որոնք ապագայի ընթերցողներն ու գրողներն են: Գրական աշխարհի համախմբումը`գրողներից մինչև հրատարակիչները, կդառնա երևանյան ծրագրի հաջողության և շարունակական արդյունավետության գրավականը»:
Մայրաքաղաքի ու երկրի մշակութային կյանքում Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք 2012-ը շրջադարձային ու կարևոր իրադարձություն կդառնա: Կարվի հնարավոր ամեն ինչ` մեծարելու գրքի կայացման բարդ շղթայի բոլոր մասնակիցներին` գրողին, թարգմանչին, հրատարակչին, գրադարանին,գրավաճառին և գնորդին: Մեր երկրի մշակութային հարուստ ժառանգությունը կներկայացվի աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայտնի գրողներին և հրատարակիչներին, և այդ իմացությունները համատեղ հրատարակչական-թարգմանական նոր նախագծերի հարթակ կդառնան` հարստացնելով  երկրի գրական կյանքը և ազգերի փոխադարձ ճանաչումը:

Կարդացեք նաև`

Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59