Գեղանկարչուհի Աշխեն Քուրդյանը և լռության էսքիզը



   Ժամանակակից գեղանկարչությունը միշտ էլ հետքրքիր է նրանով, երբ սկիզբ են առնում իրականության մեջ թաքնված այն խոր հոգեբանական ծալքերը, որոնք մենք էլ հաճախ չենք ուզում նկատելՄեծ կամք է հարկավոր, որպեսզի տեսածդ իրականացնես և մեկնես լսարանին

  
Աշխեն Քուրդյանն իր գունային երազով սերում է դասական գեղանկարչությունից:
Երիտասարդ նկարչուհու ինչպես գրաֆիկական, այնպես էլ կտավի վրա կատարած աշխատանքներն ունեն և՜ հուզական շեշտեր, և՜ խոհական բարձր տրամադրություն: Հաճախ նա կոնֆլիկտը բարու և չարի սահմանագծում լուծում է ոչ թե ցույց տալով բարու լույսը, այլ` անտարբերությունը, որից ծնվում է չարը: Ահա` այստեղ է հիմնականում նրա ռեալիստական մոտեցումը, ուր պատկերների ներքին էներգիան իրար է փոխանցում կարմիր երանգով:      Գունամտածողությունն Աշխենի կտավներում սկիզբ է առնում հայ մանրանկարչության ակունքներից
Կանացի քնքշությունը, հայ օրիրոդի թաքուն երազն է՜լ ավելի է համոզիչ դառնում նրան շրջապատող թե՜ բնության, թե՛ առարկաների ընդհանուր ֆոնի ճշմարիտ բացահայտումով: Որտեղ կա իրականություն, այնտեղ ամեն ինչ անսովոր է, ուրեմն` կա գունային առաձգական խոսքը, որտեղ խորությունն ու պատկերների համադրությունը ճիշտ այնպես են, ինչպես զգում ենք ինքներս մեզ` մեր ես-ի բացահայտման անվերջանալի տիրույթում:

Աշխենի կտավների յուրաքանչյուր տրամադրություն երաժշտականորեն ծավալվող, թախիծը առարկայացնող, հայկական գունային կոլորիտը հուզական շեշտերով երանգավորող հեքիաթ է, ուր ստեղծվում է գունային խաղաղ միջավայր, ուր աղոթքն ու աղջկական հրճվանքը ներդաշնակ են իրար այնպես, ինչպես դիմախաղն ու գարնան նորոգ լույսը...

Իրական կյանքի շոշափելի գծերն ու գունամտածողությունը նաև առկա է գեղանկարչուհու սիմվոլիստական տրամադրության մեջ: Կա նաև դիմային անհստակություն, սակայն նրան շրջապատող առարկաների դասավորությունը ստեղծում է խոհական ընդգծված, ամփոփ խոսք, ուր մտովի պատկերվում է դիտողի հայացքում կերպարի ասելիքն ու դիմային կոնկրետ բովանդակությունը
Գրաֆիկական աշխատանքներում լույսի և ստվերի դասական ավանդույթները չխախտելով` նա դիմել է նաև կերպարի սիմվոլիստական նկարագրման մոտեցմանը: Կարծես ոչ թե լռում է հերոսը, այլ պիտի՜ լռի:
Աշխեն Քուրդյանի գեղանկարչությունը թափառող ոգու գեղանկարչություն է, որտեղ ապրում է հերոսն իր ո՜չ միայն ասելիքով, այլև իր պարտադրվա՜ծ լռությամբ
   
                                                                                  
Կարդացեք նաև`   

Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59