Կարին Հովհաննիսյան. “Գերդաստան Ստվերաց”. հատված


Գասպարը ողջունեց կուսակցության կարմիր դրոշը: Ճանաչեց այնտեղ պատկերված կարմիր փետուրը, սուրն ու բահը` հեղափոխական կորովի վաղեմի գործիքները, որոնք այժմ սոսկ ընդհանուր ազգային հիշողության մասունքներ էին: Նյու Ինգլանդում փետուրի պակասություն չկար: ՀՅԴ-ի Հայրենիք  թերթը օրական լեցուն էր ձևավորվող սփյուռքի մասին կանխատեսումներով և բուռն քննարկումներով: Բայց շատ հայեր էլ ողջունում էին պայքարի ավելի անվախ ռազմավարությունը` սուրը: 1920-ականների քաղաքական ընդհատակում նրանք մի ցնցող ծրագիր էին մտմտում: Ծածկագրի անունը “Օպերացիա Նեմեսիս” էր:

1921 թվի մարտի 15-ին քսաներեք տարեկան մի հայ հայտնվեց Բեռլինի փողոցներում և սկսեց հետևել ձեռնափայտով մի խոշորամարմին մարդու: Մի քանի անգամ հայը կարծես թե տարակուսեց: Նա կտրեց անցավ փողոցն ու աշխույժ շարունակեց քայլել` թեքվելով, որպեսզնի ավելի լավ տեսնի դիմացի մայթի մարդուն: Բեղն անշփոթելի էր. հաստատ թուրքն էր: Հայը նորից անցավ փողոցը և երբ երկու մետրի վրա էր նրանից, հանեց ատրճանակն ու կրակեց գլխին: Մարդն ընկավ երեսնիվայր, արյունը շաղ եկավ մայթին: Մարդասպանը կոշիկի ծայրը թաթախեց արյան մեջ: Հետո վազեց դեպի ցերեկային լույսը` գոռալով. “Նա օտարական էր: Ես էլ եմ օտարական: Սա կապ չունի ձեզ հետ”: Այդ հայը ՀՅԴ անդամ և ութ տարի առաջ Կարինում իր մոր ու քրոջ բռնաբարության, սպանության ականատես Սողոմոն Թեհլերյանն էր: Սպանվածը Թալեաթն էր` Թուրքիայի ներքին գործերի նախարարը, որը 1915 թվին հղացել էր Արևմտյան Հայաստանով մեկ բռնաբարության և սպանության բովանդակ ծրագիրը:
Սողոմոն Թեհլերյանը կնոջ` Անահիտ Թաթիկյանի հետ
Գասպարը հետևում էր Սողոմոն Թեհլերյանի դատավարությանը: Գիտեր, որ Բեռլինում դատավորները պատրաստվում էին քննել ոչ միայն մեկ առանձին մարդու մեղքը կամ անմեղությունը, այլև փրկությունը բոլոր հայերի, որոնք ձգտում էին վրեժխնդիր լինել իրենց մայրերի ու քույրերի մահվան համար: 1921 թվի ամռանը հրապարակված դատավճիռը ցնցող էր: Ժամանակավոր մտագարություն, եզրակացրեց դատակազմը, բայց այն զուտ իրավական տրամաբանություն չուներ: Գերմանացիները համոզվել էին` համակրելով Թեհլերյանին և խորշելով Թալեաթի` մարդկային մի ամբողջ ցեղ վերացնելու արտառոց ծրագրից:


Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59