"Գրողի կինը". հատված Ռուբեն Զարյանի “Մայրամուտից առաջ” գրքից


  Խոսել Ալազանից և ոչ մի խոսք չասել Մարոյի մասին, թեկուզ շատ կարճ` ո՜չ ճիշտ կլինի, ո՜չ էլ արդար:
  Թվում էր` Մարոն աշխարհ է եկելԱլազանի կինը լինելու համար: Բայց Ալազանն էլ, իր հերթին, օրինակելի ամուսին էր: Նրանց միշտ կարելի էր միասին տեսնել: Առանց կնոջ Ալազանը ոչ մի տեղ չէր գնա: Դա գիտեին բոլորը ու եթե հրավիրում էին Ալազանին, ապա կնոջ հետ միասին:
  Ամենքն էլ գիտեին, որ Ալազանը, գրականության այդ եռանդուն գործիչը, ինչ խեղճ տեսք կունենար, եթե դժբախտ մի պատահարով, Մարոն հանկարծ կողքին չլիներ: Ալազանների տունը միշտ մաքուր էր, կոկ ու հավաք: Ալազանի հագուստ- կապուստը մաքուր էր , արդուկած, վերնաշապիկը` առաջին ձյան նման ճերմակ: Նայում էիր և քեֆդ գալիս էր:
  Սիրահարված էին, երբ իրենց ամուսնական բախտը կապեցին: Սիրահարված մնացին, քանի միասին ապրեցին: Այն մռայլ տարիներին, երբ մեր գրողներից մի քանիսը հարկադրված լքեցին Երևանը, Հայաստանն ընդհանրապես, և անհայտ ժամանակով բնակություն հաստատեցին երկրի անհայտ  ծագերում, ձյունապատ տայգաներում,  նրանց կանանցից մի – երկուսը լքեցին դժբախտ ճակատագրի դատապարտված իրենց ամուսիններին: Իսկ Մարոն… Նա գնաց Ալազանի ետևից, հասավ ամուսնուն և տեր կանգնեց նրան աքսորում: Ու այդ օրվանից նրա անունը մնաց “դեկաբրիստուհի”:
  Անկեղծ ասած, չգիտեմ, Մարոն ծանո՞թ էր դեկաբրիստների  պատմությանը, նրանց կանանց հերոսական արարմունքին: Ավելի շուտ` ոչ, քան այո: Ու մի պարզ հետևություն է բխում դրանից: Հոգեկան բարձր կերտվածք ունենալու, անձնազոհության օրինակ լինելու համար պետք չէ անպայման ազնվական ընտանիքում ծնված լինել: Ուրիշի համար զոհվելու վեհ քայլին ընդունակ կարող է լինել նաև որբանոցում մեծացած մի պարզ աղջիկ նույնպես:
  Մարոյի քայլն ապացույց է սիրո այն բարձր արտահայտության, երբ մարդս իրեն պատասխանատու է զգում ուրիշի համար, երբ կնոջ համար այդ մարդն ամեն ինչ է ու ինքն էլ նրա համար` կին, մայր, քույր միաժամանակ: 



Կարդացեք նաև`

Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59