Թեղուտի լոգոյով շապիկները ձեռք բերեք Մաշտոցի պուրակում


Վերջերս քաղաքում, ու նաև քաղաքից դուրս կարելի է հանդիպել երիտասարդների, ովքեր կրում են շապիկներ` վրան  Թեղուտի համար մղվող պայքարի լոգոն: Ինքս էլ որոշեցի կրել այդ շապիկներից, քանի որ շատ լավ պատկերացրեցի, թե ինչ ազդեցություն կունենա այն շրջապատի վրա, երբ պայքարի կրողը, դրա մասինլուռարտահայտվողը մարդն է, սովորական քաղաքացին:


Սիրանուշն այն կամավորներից է, ովքեր ձեռնամուխ են եղել շապիկները կարելու, լոգոն տպելու և մնացած այլ գերծերին: Նպատակ ունենք տարբեր միջոցներով հանրայնացնել Թեղուտի խնդիրը, իսկ լավագույն միջոցներից մեկը լոգոն ինքներս մեր վրա կրելն է, որովհետև օրվա ընթացքում շատ տեղեր ենք այցելում՝ աշխատանքի, ընկերական միջավայր, երթուղային տաքսիներ ենք նստում և այլն”:

Իրոք որ, այս շապիկներով շրջելիս, հազարավոր հայացքներ ես բևեռում քեզ վրա, իսկ մարդկանց աչքերում, ովքեր տեղյակ չեն Թեղուտի խնդրի մասին, նկատում ես նույն հարցը. “Ի՞նչ է Թեղուտը”: Շատերը նույնիսկ մոտենում են ու փորձում են իրենց հուզող հարցին պատասխան ստանալ:

Թեղուտի շապիկով շրջելիս հետաքրքիրն այն է, որ տղաները հիմա ստիպված չեն լինի ժամ հարցնելով խոսակցություն սկսել աղջիկների հետ, հիմա սկսում են այսպես՝ կներեք, Թեղուտն ի՞նչ ա․․․/կատակ/ հետաքրքրությունը մեծ է, և Թեղուտի լոգոյով շապիկ կրողը պետք է խնդրի մասին գոնե բազային գիտելիքներ ունենա, որ հարց տվողին բավարարի և վերջինս էլ պատկերացնի խնդրի լրջությունը ու ինքն էլ փորձի ինչ որ կերպ նպաստել Թեղուտի փրկությանը․․․”,- իր տեսակետն է հայտնում Սիրանուշը:

Շապիկներ ցանկացողները շատ են, և կամավորները փորձում են ավելի շատ ժամանակ տրամադրել, որ կարողանան քանակ ապահովել.
Իրոք, մեծ հետաքրքրություն կա շապիկների նկատմամբ, քանի որ այն վաճառում ենք ինքնարժեքով /կտոր+ներկ/, բայց մտադիր ենք այսուհետ ինքնարժեքից բացի մարդկանց տեղեկացնել Թեղուտի պաշտպանության ֆոնդի մասին և որ ավել վճարելով կնպաստեն որոշակի ծախսեր հոգալուն”:

Բոլոր ցանկացողներին խորհուրդ ենք տալիս հետևել այն բոլոր միջոցառումներին, որ իրականացվում են Մաշտոցի պուրակում, իսկ այսօր` հունիսի5-ին ժամը 17:00-ից մինչև 20:00-ն Մաշտոցի պուրակում կարող եք ձեռք բերել Թեղուտի լոգոյով շապիկներ:

Ինչպես գիտեք, Մաշտոցի պուրակը շարունակում է միջոցառումների հարթակ մնալ ու հենց այնտեղ էլ այսօր պայմանավորվում ենք հանդիպել՝ շապիկներ ձեռք բերելու համար”:

Բոլորին, ովքեր դեռևս տեղյակ չեն Թեղուտի խնդրի մասին, բայց ցանկություն ունեն ինչ-որ կերպ աջակցել կամ լինել տեղեկացված, մեր զրուցակիցը խորհուրդ է տալիս.

Թեղուտի խնդրի մասին մարդկանց տեղեկացնելու տարբերակներ շատ կան, կազմակերպում ենք Թեղուտի խնդրին նվիրված ֆորումներ, տեսանյութեր ենք պատրաստում ու տարածում ինտերնետով, մարդկանց խորհուրդ ենք տալիս կարդալ Հակոբ Սանասարյանի «Աղետաբեր Թեղուտը» գիրքը, որով ամբողջական պատկերացում կկազմեն Թեղուտի պրոցեսի մասին”:

Կարող եք միանալ նաև ֆեյսբուք սոց. ցանցում գործող 


 Միասին փրկենք Թեղուտը 
Կարդեցեք նաև`
Եվ մի գեղեցիկ օր որոշեցինք ու…
հորաչափ փորավորներն ու Թեղուտի պաշտպանությունը
"ՄԷԿ ԿԱԴՐ" կինոփառատոնի բացումը. ծրագիր- մայիսի 25
“Անտարես” հրատարակչությունը և “Հայ գիրք” գրախանութների ցանցը կայցելեն Հայաստանի բոլոր մարզեր
Ժամանակակից հայ արձակի քննարկում կլոր սեղանի շուրջ
Նարե Աթոյան "Մեր օրերի հեքիաթը"
ՀԱՅԱՍՏԱՆՍ, ԵՍ ՈՒ ՀԵՔԻԱԹՍ...

Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59