Երեկ` Սիլվա Չոբանյանի "Թերապիա"-ն, իսկ այսօր... "ՄԷԿ ԿԱԴՐ" միջազգային կինոփառատոն 2012. մրցանակաբաշխություն



Այսօր “ՄԷԿ ԿԱԴՐ”  փառատոնի վերջին օրն է. սա նշանակում է, որ պատմության գիրկն են անցնում 10-րդ հոբելյանական մէկշաբաթյա (24.05.2012-31.05.2012) բազմաբովանդակ կինոդիտումները, թեժ քննարկումները, բարիդրացիական հանդիպումներն ու… անվերջանալի զրույցները)))

Մէկ շաբաթն անցավ աննկատ: Բոլոր կինոսիրողներիս մոտ պայքար էր ժամանակի դեմ, որը միշտ բավարար չէ, ու շատերիս օգնելու եկավ նախապես ձեռք բերած ծրագիրը, որի շնորհիվ ինչ որ չափով կարողացանք դիտել այն ֆիլմերը, որոնք չդիտել մեծ էկրանին` “ՄԷԿ ԿԱԴՐԻ” շրջանակներում, “չի թույլատրվում”:
Երեկ անցկացվեց “ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՁԱՅՆ” անվանակարգի քվեարկությունը, որի ընթացքում փառատոնին մասնակցող հեղինակները հնարավորություն են ունենում իրենց  ձայնը տալ ֆիլմերից մեկին:

Այս տարի “ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՁԱՅՆ” անվանակարգում հաղթեց Սիլվա Չոբանյանի “Թերապիա”-ն: Այսօր, մրցանակաբաշխության արարողության ժամանակ Սիլվային կհանձնեն “ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՁԱՅՆ” հատուկ դիպլոմը:

Վերջին չորս տարիներին հետամուտ չլինելով` ինքս այս տարի չմասնակցեցի “ՄԷԿ ԿԱԴՐ” փառատոնին, բայց փառատոնի ընթացքում մտածում էի, եթե ես էլ ձայն ունենայի, որ ֆիլմի համար կքվեարկեի, ու միանշանակ, կազմած ցանկում, մի քանի ֆիլմերի կողքին նշել էի նաև Սիլվա Չոբանյանի “Թերապիան”:

Մենք էլ մեր կայքի անձնակազմի կողմից շնորհավորենք Սիլվային, մաղթենք նոր մտքեր և անսպառ էներգիա:
Հիշեցնեմ, որ այսօր փառատոնի վերջին օրն է, և ժամը 17:00-ից մինչև 18:30-ը բոլոր ցանկացողները կարող են գալ ՆՓԱԿ և դիտել “ՄԷԿ ԿԱԴՐ” 2003- 2011 թթ-ի ԸՆՏՐԱՆԻՆ: 

Իսկ մրցանակաբաշխությունը կսկսվի այսօր` մայիսի 31-ին, ժամը 19:00-ից:

Հանդիպում ենք նույն վայրում` ՆՓԱԿ-ի կինոսրահում
Հասցե` Փավստոս Բուզանդի 1/3
Հեռ. 56 82 25 կամ 56 83 25




Կարդացեք նաև`

Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59