"ՄԷԿ ԿԱԴՐ" կինոփառատոնի բացումը. ծրագիր- մայիսի 25


Ամեն տարի մայիս ամսին Նորարար Փորձառական Արվեստ Կենտրոնում (ՆՓԱԿ) անց է կացվում “ՄԷԿ ԿԱԴՐ” միջազգային կինոփառատոնը: Այս տարի մայիսի 24-ին Փառատոնը բացվեց արդեն 10-րդ անգամ:
2003-ին ունենալով ընդամենը 13 կադրի հայտ` Գագիկ Ղազարէն սկիզբ դրեց կինոփառատոնի, որը տարիների ընթացքում ընդլայնվեց, ու այսօր ներկայացվող ֆիլմերի թիվը հասել է 300-ի:

“Պահանջը կար, ու արդյունքը, որը մենք հիմա տեսնում ենք, հենց դրա ապացույցն է”:- նշեց Գագիկ Ղազարէն: 

“ՄԷԿ ԿԱԴՐ” կինոփառատոնին իրենց ֆիլմերն են ներկայացրել տարբեր  մասնագիտություն ունեցող անձինք, քանզի, ի սկզբանե որևէ սահմանափակում այս առումով դրված չի եղել:

Ինչպես նշեց կինոգետ Րաֆֆի Մովսիսյանը. “Կինոաշխարհում քիչ չեն այն հայտնի ռեժիսորները, ովքեր չունեն համապատասխան մասնագիտություն, բայց աշխարհին հայտնի են իրենց նկարած ֆիլմերով”:

“ՄԷԿ ԿԱԴՐ” կինոփառատոնի ընթացքում հետաքրքիր ու բուռն քննարկումներ են անցկացվում ցուցադրվող ֆիլմերի վերաբերյալ, և արդյունքում հնարավոր է լինում բացահայտել հեղինակների մտքերը, գաղափարները, որ նրանք ցանկացել են արտահայտել ֆիլմի ընթացքում: 

Կինոգետ Զավեն Բոյաջյանի կարծիքով, մեկ կադրերն այնքան կարճ են, որ ինքնին անհասկանալի է կռահել հեղինակի մտքերը, այդ իսկ պատճառով քննարկում-զրույցններն անխուսափելի են. “Հենց քննարկումների ընթացքում է ձևավորվում վերաբերմունքը այս կամ այն ֆիլմի նկատմամբ, քանի որ դիտում ես կադրը, բայց քանի որ այն շատ կարճ է, բնական է, հարցեր են ծագում, որոնց միայն հեղինակը կարող է սպառիչ պատասխան տալ”:

Զավեն Բոյաջյանը նաև նշեց, որ Հայաստանում շատ ստեղծագործողներ դժվարությամբ են հաշտվում քննարկում երևույթի հետ, որի պատճառով էլ այս դաշտը, չի զարգանում:

“Մասնակիցներ կան, որոնց ֆիլմերը քննադատվել են, բայց նրանք չեն կոտրվել, ու փորձել են կրկին, մասնակցել են նաև հաջորդ տարիներին, ու հասել են դրական արդյունքների”:- ասաց փառատոնի հիմնադիրը` Գագիկ Ղազարէն:

Հուսանք, այս տարի նույնպես “ՄԷԿ ԿԱԴՐ” կինոփառատոնի քննարկումները թեժ կանցնեն, բացի քննարկվող ֆիլմերի հեղինակներից ներկա կլինեն նաև մարդիկ, ովքեր քիչ թե շատ հետաքրքրվում են արդի կինոարտադրությամբ կամ սիրում են դիտել տարբեր ժանրերի ու ձևաչափի ֆիլմեր:

Հիշեցնեմ, որ “ՄԷԿ ԿԱԴՐ” կինոփառատոնը կտևի մինչև մայիսի 31-ը:

Մայիսի 25-ի ծրագիրը

ՄԱՅԻՍ 25 / ՈՒՐԲԱԹ
ՑՈՒՑԱՍՐԱՀ 

13:00 - 24:00 - ԿԻՆՈ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ
ՆԱՐԻՆԵ ԶՈԼՅԱՆ - ԴԵ ԺԱ ՎՅՈՒ / 90:00 /  DV / ՀԱՅԱՍՏԱՆ
ՊԻԵՏԵՐ ԳԻՆԵՆ - ՏԵՂԱՓՈԽՈՒՄ / 23:00 / DV / ԲԵԼԳԻԱ
ԷԴԳԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ  - ՊԱՐԱԴԻԳՄ / 02:02 / ԱՆԻՄԱՑԻԱ / ՀԱՅԱՍՏԱՆ
ՄԷԿ ԿԱԴՐ - ՄԷԿ ՐՈՊԵ 2003 / ՀԻՄՆԱԴԻՐ ՖԻԼՄԵՐ / ՀԱՅԱՍՏԱՆ
ԿԻՆՈԹԱՏՐՈՆ 

17:00 - 18:00   ԿԱՐՃ ՖԻԼՄԵՐ
ԵԿԱՏԻՐԻՆԱ ՆՈՍԻԿ, ԴԱՐԻԱ ՆՈՍԻԿ - ՄԵՆՔ ԿԻՍՈՒՄ ԷԻՆՔ ՆԱՐԻՆՋԸ / 25:00 / PHONE / ՌՈՒՍԱՍՏԱՆ
ՖԵՐՆԱՆԴՈ ԹԻԲԵՐԻՆԻ - ԾՆՈՂՆԵՐ /10:40 / HD / ԻՏԱԼԻԱ
ԻՍԱՀԱԿ ԲԵՌՈԿԱԼ - ԱՆԲՆԱԿԱՆ / 12:00 / HDV / ԻՍՊԱՆԻԱ
ԲԱՅԱՆԴՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆ - ԳԱՐՈՒՆ Ա / 02:05 / PHONE / ՀԱՅԱՍՏԱՆ

18:00 - 20:00  ՄԷԿ ԿԱԴՐ  -  ՄԷԿ ՐՈՊԵ, 2012
82 ՖԻԼՄԵՐ -  61-ը ՄՐՑՈՒՅԹՈՒՄ, 21-ը ԱՐՏԱՄՐՑՈՒՅԹ

20:00 - 22:00 / ՔՆՆԱՐԿՈՒՄ
ԿԻՆՈԵՐԵԿՈ

22:00 - 24:00   ԴԵԲՈՇԻՐ ՖԻԼՄ ՓԱՌԱՏՈՆ / ՌՈՒՍԱՍՏԱՆ / ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ
ՎԱԴԻՄ ՎԻՆԵՐԿԱՂԱՄԲ ԿՏՐՈՂԸ / 09:00 / ՌՈՒՍԱՍՏԱՆ
ՎԼԱԴԻՄԻՐ ՄԱՎՈՒՆԻԱ-ԿՈՒԿԱ - ԼԱՐ ԿԻՆԸ / 15:00 / ՖՐԱՆՍԻԱ
ԻՐԻՆԱ ԳՈՒՆԴՈՐԵՑԵՎԱ - ՉԱՂՈՆ / 08:00 / ԱՎՍՏՐԱԼԻԱ
ՍՎԵՏԼԱՆԱ ՖԻԼԻՊՈՎԱ - ՈՐՏԵՂ ՄԱՀԱՆՈՒՄ ԵՆ ՇՆԵՐԸ / 12:00 / ՖՐԱՆՍԻԱ
ԱՆՏԱՆԱՍ ԶԻԳԱՎԻՑԻՈՒՍԹՈՂ ԼԻՆԵՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ/ 07:30 / ՄԲ
ԺՈԱՆ ՔԵՄԼԱ - ԲԺԻՇԿ ՆԱՑԻՍՏԸ / 15:00 / ՖՐԱՆՍԻԱ


Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59