Շնչառական խնդիրներ. նամակին պատասխանում է մասնագետը


Բարև ձեզ,
Ես շնչառության հետ կապված խնդիր ունեմ, եթե հնարավոր է, խնդրում եմ, օգնեք ինձ:
Իմ շնչառական օրգաններն ընդամենը 25 տոկոս են աշխատում, և դա ինձ շատ է խանգարում, երբեմն նույնիսկ փակ տարածքներում շնչահեղձ վիճակ է առաջանում մոտս: Ինձ խորհուրդ են տվել վիրահատել քիթս, բայց ես դեռևս չեմ համարձակվում: Մտածում եմ, որ վիրահատությունն ինչ- որ ձևափոխություններ առաջ կբերի, և դրանք խորթ կլինեն ինձ համար:
Խնդրեմ ասեք, առողջական ինչ խնդիրներ առաջ կգան, եթե ես մոտ ժամանակներս վիրահատության չգնամ և շարունակեմ այդպես շնչել:
Կանխավ շնորհակալ եմ
Հարգանքներով` Գեղամ, 26 տ.”


Հարգելի Գեղամ, ձեր հարց-նամակին պատասխանում է "Աերոֆլեքս"կենտրոնի շնչառական մարմնամարզության մասնագետ
Լիլիթ Հակոբջանյանը

“25%ը բավականին վտանգավոր ցուցանիշ է, այն էլ 26 տարեկան երիտասարդի համար: Երկարատև այդ վիճակը հանգեցնում է թթվածնաքաղցի, որի ժամանակ լինում են գլխացավեր, հոգնածություն, թուլություն, տոնուսի անկում, շնչարգելությունանգամ գլխապտույտներ, վախեր, զգայարանների`հատկապես տեսողության, համի և հոտի, զգայունակության նվազում Ձեր մոտ նկատվող շնչահեղձությունը արդեն խոսում է  առկա թթվածնաքաղցի  և դրանից բխող անխուսափելի խնդիրների մասին:
   Եթե խնդիրը առաջացել է քթի անատոմիայի խախտման հետևանքով (թեքված միջնապատ, ադենոմա, պոլիպ), ապա անհրաժեշտ է վիրահատական միջամտություն , իսկ դրանից հետո` առաջացած թթվածնաքաղցի վերականգնում շնչառական մարզումների միջոցով:
    Եթե խնդիրը կապված չէ քթի անատոմիական շեղումների հետ, որը առավել հաճախ է հանդիպում և պատճառը ոչ ճիշտ շնչելն է ( հիմնականում լինում է հևոցային, մակերեսորեն շնչառություն) , ապա պետք է զբաղվել շնչառական մարզումներով: Վերջինիս շնորհիվ կվերանա Ձեր թթվածնաքաղցը և դրա հետևանքով առաջացած շնչահեղձությունը և մնացած բոլոր առողջական խնդիրները:
     Ժամանակին դիմեք մասնագետին, եղեք հետևողական, որպեսզի խուսափեք հետագա բարդացումներից: Բուժման որոշակի էտապումԱերոֆլեքսշնչառական մարզումների և ֆիզիկական կատարելության կենտրոնը  մեծ սիրով կօգնի Ձեզ վերականգնել Ձեր առողջությունը”:

Կարդացեք նաև`
«Ով կիսատ է շնչում, նա կիսատ է ապրում» Արևելյան ասացվածք
Էլենը պայքարում է հիվանդության դեմ` նա ամեն օր նկարում է առողջություն
Ինչ ուտել աշխատավայրում 
Տղամարդկանց "անթերի" կենցաղը

Ստեղծեք "ֆիլմային" վիճակ, խորհուրդ են տալիս սեքսոպաթոլոգները
Պահպանենք մարմնի մաքրությունը


Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59