Գեղանկարչուհի Արփինե Նաղդալյանն ու գույների խաղը



   Արփինե Նաղդալյանի գեղանկարչությունը չի պատկանում օրերիս այն հոսանքներին, որոնցում մոդեռնիզմն ու էքսպրեսիոնիզմն իրար ոչ ձուլված են, ոչ էլ անկախ են միմյանցից, այսինքն՝ կորցրել են իրենց բուն նշանակությունը: Նրա գունամտածողությունը ազատ է, ռեալիստական ուղղությանը հատուկ, ծագում է դասական գեղանկարչության մտածողության գեղեցիկ տարրերից

Չի նմանակում ոչ մեկի, քանզի տեսնում է իր ճանապարհի հետագիծը: Պատկերների համադրությունը և պատկերային մտածողության խորքը ձուլվում են իրար և դառնում իրականության մի թանձր գույն-հատված: Կտավներում  “դատարկտարածությունները լցվում են կանաչ ու կարմիր գույների երազային երանգներով, և բանաստեղծականը ստեղծագործություններում պահում է իր ներքին հավասարակշռությունը


Կարմիրը և՜ ստվեր է Արփինեի կտավներում, և՜ տեսանողի անձուկ տխրություն: Իդեալի թափանցիկ տեսիլքը Արփինեն աշնան գույների զարկի մեջ է ամփոփում, որով և՜ արևելյան և՜ եվրոպական գեղանկարչությունների մի կարևոր համադրություն է ընդգծում: Ժամանակի զգացողությունը նրա կտավներում հերոսների գործողության մեջ է, նրանց սիրո և տառապանքի պոետական ներշնչանքում


Բնությունն Արփինեն ընկալում է տեսանողի հմուտ կարողությամբ. նա այնտեղ է` ծառերի, տերևների անհոգ խաղի մեջ: Բնանկարների մեջ կա դիպվածը` իր առօրյա թաքուն հույզերի, զգացողությունների պսակումը, որն էլ նկարներում ներկայանում է մեզ խիստ, բայց միևնույն ժամանակ քնքշանքի բացառիկ խոսք ու զրույցով...

                                                      
Կարդացեք նաև`


Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59