Ժամանակակից հայ արձակի քննարկում կլոր սեղանի շուրջ

Նարէ Աթոյան

Այսօր Սոնայի հետ, ով մասնագիտությամբ մշակութաբան է, և թղթակցում է նաև “Երևան” օնլայն պարբերականին, պայմանավորվեցինք, հանդիպեցինք և, 72 համարի ավտոբուսը հազիվ կանգնեցնելով,գնացինք  “Հայ-ռուսական (Սլավոնական)” համալսարան: Այնտեղ ժամանակակից արձակին նվիրված քննարկում էր: Երկուսս էլ լինելով շատ ճշտապահ, մի քիչ ամաչելով բացեցինք դուռը, քանի որ քսան րոպե ուշացել էինք, բայց ներկաների ջերմ ընդունելությունից ոգևորված, միանգամից տեղավորվեցինք ու փորձեցինք միանալ քննարկվող թեմային:
Ժամանակակից արձակից տեղափոխվեցինք 19-րդ դարի գրականություն, հետո այդ նույն գրականության հետ հայտնվեցինք  անկախության շեմին, երբ պատերազմի ու հաղթանակի որոտն էր թնդում Հայաստանում ու, գրականությանը տեղյակ, գրական ասպարեզում կայացած անհատները եկան այն եզրահանգման, որ արդի գրականության մեջ պակասում է պետության ներկայությունը, ինչն էլ խոչնդոտում է հայ ժամանակակից գրականության ձևավորմանը: Եվ որ ամենակարևորն է, չկա ընդհանուր գաղափար, որի շուրջ կստեղծագործեն բոլոր գրողները:
Այստեղ հարց է ծագում, իսկ մի՟թե ամեն մի գրող է իր ստեղծագործությունների մեջ որևէ գաղափար տեսում, թե գրում է այն, ինչ անվանում են հոգու պոռթկում:
Այս հարցի շուրջ էլ բուռն քննարկում ծավալվեց, և ներկաներից շատերը համակարծիք էին այն մտքին, որ գրողը պետք է նախ և առաջ ասելիք ունենա, որը կհետաքրքրի նաև ընթերցողին, այլապես էլ ինչու է նա գրող կոչվում, եթե իր գրածները միայն իր համար են տպագրվելու:

Պարոն Ազատ Եղիազարյանը հավելեց.“Այսօր մենք դեռ չունենք այնպիսի գրողներ, ում գրքերին ընթերցողները սպասում են անհամբեր”: Այսինքն, կրկին հանգեցինք այն դառը իրողությանը, որ ընթերցանության և գրքի հանդեպ իրականում մեծ սեր չկա, ինչպես տարիներ առաջ է եղել, բայց, ինչպես նշեց Արքմենիկ Նիկողոսյանը, օրեր առաջ Արամ Պաչյանի “Ցտեսություն, Ծիտ” վեպը երեք ժամում վաճառվել է մոտ 160 օրինակով, որը բավականին լավ ցուցանիշ է: Սակայն, երբ կազմակերպվում են նմանատիպ քննարկումներ, ու ներկա չեն լինում հենց իրենք` գրողները, էլ ինչ պահանջել ընթերցողից, ով, ցավոք, չգիտի, թե ժամանակակից գրողներից ում գործերը կարդա, երբ նրանց հետ հանդիպման ակնկալիքներն անգամ չեն արդարացվում: Ինչ-ինչ պատճառներով ժամանակակից արձակագիրները ներկա չէին այս քննարկմանը, բայց փոխարենը կլոր սեղանի շուրջ, որը միչև վերջ կատարեց իր  գաղափարական դերը, ներկաների մեջ ես նկատեցի իրենց գործում արդեն կայացած անձանց` Արքմենիկ Նիկողոսյանին, Կարինե Խոդիկյանին, Դավիթ Մուրադյանին և այլոց:



“Մենք միշտ ասումենք, որ գրական քննարկումների պակաս կա, և ահա սա լավ առիթ էր, որ գային և քննարկմանը մասնակցեին, սակայն… այսօր իհարկե լավ անցավ, բայց քանի որ կան այնպիսի դեպքեր, որ քննարկումները վատ են անցնում, կա նաև նախապաշարմունք, որ կարող է էլի վատ անցնի: Գրողները միշտ սիրում են մեղադրել, թե իրենց չեն անդրադառնում, քննարկումներ չեն լինում և այլն, բայց գային ու ներկա լինեին, կտեսնեին փաստն ու այլևս չէին մեղադրի: Կարծում եմ չգալու պատճառներից է նախ այն, որբուհը կենտրոնից հեռու է և երկրորդ, որ գրողների մեծ մասն այս  ժամին աշխատում են”: - ժամանակակից գրողների ներկա չգտնվելն այսպես մեկնաբանեց գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը:

Իսկ մեր այն հարցին, թե ի՟նչ տվեց քննարկումը հենց իրենց, գրաքննադատ Ա.Նիկողոսյանը նշեց.“Ես ավելի շատ եկել էի տալու, քան վերցնելու:Եթե, այնուամենայնիվ, վերցնելու մոտիվացիան նշեմ, ապա կուզենայի տեսնել ավելի առարկայական` դեմ առ դեմ հանդիպում, որովհետև գրողները շատ հաճախ վիրտուալ են.իրենք գրում են, դու գրում ես իրենց մասին, իրենք կարդում են, հետո արձագանքում կամ չեն արձագանքում: Պարզապես այս կարգի կլոր սեղանները հնարավորություն են տալիս, որ ընթերցողը, քննադատը, գրողն իրար հետ դեմ առ դեմ շփվեն, ասեն այն, ինչ որ մտածում են, և իսկապես կարողանան որոշակի պատկեր ստեղծել արդի արձակի մասին ”:

Ասեմ, որ Արքմենիկ Նիկողոսյանը գրականության այն նվիրյալներից է, ով ջանք չի խնայում և անում է ամեն հնարավորը, որպեսզի երիտասարդության մեջ գրքի ու գրականության հանդեպ սերը չմարի: Նա նաև «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիրն է, որտեղ նույնիսկ մարզերի հետ կապված ծրագիր են մշակել.
“Մի քանի ծրագիր ունենք, բայց պետք է նաև մարզերի կողմից հետաքրքրություն լինի: “Անտարես” հրատարակչության հետ թերևս հուլիս ամսից սկսած ամեն ամիս կայցելենք մարզեր, գրքերի վաճառք կիրականացնենք, ներկա կլինեն նաև հեղինակները, նաև կունենանք այս տեսակ քննարկումներ: Առաջին այցը կլինի Գյումրի, հետո պարբերաբար կլինենք Հայաստանի բոլոր մարզերում”:

Սա, իհարկե, շատ ուրախալի լուր էր ինձ համար, քանի որ ես հաճախակի եմ լինում տարբեր մարզերում և ցավով եմ նայում այն մշակութային կենտրոններին, որոնք ոչնչացվում են կամվերածվում են ավելի ժամանցի վայրերի: Հուսանք, այս տեսակ միջոցառումները կունենան շարունակություն, և մարզերի երիտասարդները նույնպես կունենան հնարավորություն ծանոթանալու արդի գրականությանը, հեղինակներին և մասնակցելու տարբեր քննարկումներին:

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են Արքմենիկ Նիկողոսյանի` մարզերում անցկացվելիք միջոցառումների ծրագրերով, կարող են գրել նրան այստեղ:


Հ.Գ. Շտապելով Հուսիկ Արայի գրքի շնորհանդեսին, մեր զրույցը թերի մնաց, չնայած որ ամբողջ քննարկումը տևեց գրեթե երկու ժամ, այնուամենայնիվ, ես խնդրեցի ժամանակակից գրականության (և ոչ միայն) գիտակ,գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանին խորհուրդ տալ ընթերցասեր հասարակությանը, թե ժամանակակից նոր սերնդի արձակագիրներից ում գործերն արժե կարդալ:
Արքմենիկ Նիկողոսյանը նշեց Հրաչյա Սարիբեկյանի, Արամ Պաչյանի, Մհեր Բեյլերյանի, Համբարձում Համբարձումյանի, Աննա Դավթյանի, Հովհաննես Թեքգյոզյանի, Նառա Վարդանյանի, Լիլիթ Կարապետյանի, Սարգիս Հովսեփյանի անունները: Հիշեցնեմ, որ Հայ ժամանակակից գրականությամբ հետաքրքրվողները ժամանակակից գրողների ստեղծագործությունները կարող են կարդալ www.granish.org  կայքում:

Կարդացեք նաև`

Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59