Գեղանկարչուհի Աննա Սուքիասյանի հերոսը


Հեղինակ`բանաստեղծ  Ռաֆայել Մեջլումյան

Տարածական արվեստում, և առհասարակ, հույզն ու խոհը ներդաշնակ են իրար այն դեպքում, երբ գիտես ինչ-ը և ինչու-ն. հուզական շեշտերը տարածվում են ողջ կտավով, զգում ես խոհական բարձր տրամադրությունը, գույների խաղը վերածվում է Բառի. ահա մի այսպիսի երանգ կա Աննա Սուքիասյանի գեղանկարչության գունամտածողության մեջ։ 



Նրա հերոսը մեզ հանդիպող այն թաքուն ես-ն է, որի ներսում ներքին ազատությունն է իր դրոշմը դրել գույն ու ստվերի սահմանագծին։ Լուսավոր մի խաղաղություն կա այստեղ, և միևնույն ժամանակ այս ամենի կողքին զարթնում է Անքնությունը. հերոսի ներքին պաթոսի շուրջ ծավալվում է խոսքն ու զրույցը, որոնողն ու անհանգիստը կապույտ անդորրի մեջ կարմիրով ընդգծում է նաև իր հեռացումը պատրանքներից։ 

Ո՞րն է իր հերոսի առօրյան... գուցե իր ներկայությո՞ւնը իր իսկ ձեռքով կերտած հերոսի սրտում, գուցե կանաչ երանգի մեջ ծավալվող գարնան անո՞ւրջը, գուցե հենց իր երազի լռությո՞ւնը, որն աղջկական քնքուշ մի խաղով խնկարկում է գույն-բառով... 

Հոգեբանական ապրումների և մտորումների ստեղծագործական ընդհանրացումները նկարչուհու մոտ ներքին դրամայից ձգվում են մինչև աղոթքը, ներքին լարումները կուտակվում են գունային շերտերի ներդաշնակության մեջ, գրեթե ամենուր կա կարոտ, սիրելու և սիրված լինելու թախիծ, որոնք ամբողջանում են գունակերտվածքի մի անհայտ բարբառով ու տրամադրությամբ։ 



Աննայի գիծն այնքան կենդանի է, որ կարծես գունային հորինվածք ունի, գրաֆիկական աշխատանքներում սիրո տիեզերականն ու խոհը մարմին են հագնում նո՛ւյն լույսի ներքո։ 


Կատարողական մշակույթի հետ կա նաև համառությունն ու հաստատ կամքը, ներքին հավատը դեպի փոթորկող լույսն ու, ընդհանրապես, առ Աստված։ Քնարական մեղմ զգացումները դիտողի հոգին ակամա պսակում են նկարչական լեզվամտածողության մեղեդային հմայքով։ 


Եվ չես կարողանում հայացքդ կտրել կտավներից, քանզի առօրյա հոգսը մոռացած` դառնում ես նրա նկարակերտման լուռ վկան, ուր երևակայությունը իրականության մեջ ծնում է նորն ու անսովո՜րը...

Կարդացեք նաև

Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59