Հատված Պարոյր Հայրիկեանի “Լոյսի ճանապարհին” գրքից



Գլուխ ԺԳ
“Այդ դո՛ւ ես, դու եկե՛լ ես”

Ինձ թուաց, թէ լուսամուտիդ աղօտ երևացող վարագոյրը շարժուեց: Աչքերիս չհավատացի, երբ ապակու հետևում որպես ուրուապատկեր նշմարուեց դէմքդ: Ինձ թուաց, թե ես երազում եմ և նոյնիսկ վախ ապրեցի: Յետոյ դու դէմքդ մօտեցրիր լուսամուտին և երևի տենելով, որ ես եմ, նետուեցիր դուրս: Ճերմակ գիշերազգեստով ու հողաթափերով դու վազեցիր ինձ մօտ և մեղմաձայն բացականչեցիր.
-         Այդ դո՛ւ ես, դու եկե՛լ ես:
Դու այնպես նետուեցիր իմ գիրկը, այնպես փարուեցիր, ինչպես երբեք չէիր փարուել ինձ: Եվ համբուրում էիր, և գգվում քնքշանքով և այնպես սեղմում քեզ, ասես տարիներ իրար չէինք տեսել: Ցերեկուայ սառն ու անհաղորդ Լուսինէից ոչինչ չկար քեզանում: Ես չէի հասցնում խօսել: Դու համբոյրների միջև ընկած երկվայրկեաններն օգտագործում էիր ուղղակի և հռետորական նոր հարցեր տեղալու համար:

-         Գիտե՞ս` ինչ ահավոր երազ տեսայ քո մասին: Անպես էի անհանգստանում: Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ես եկել: Չէ՛, լավ է, որ եկել ես, թե չէ մինչև վաղը ես կխենթանայի: Վաղո՞ւց ես այստեղ, սուլե՞լ ես:
Արցունքներդ թրջում էին դէմքս:
-         Մի՜ արա, ես այստեղ եմ, Լուսինէ, ես այստեղ եմ, Լո՜ւս ջան, ամեն ինչ լավ է,- մի կերպ կարողանում էի տեղավորուել ինձ տրամադրածդ ժամանակային միջանցքներում:
Դու յուզմունքից և թերևս նաև ցրտից դողում էիր: Արագ հանեցի վերարուս. գցեցի ուսերիդ:
-         Կմրսես,- շշնջացի ականջիդ:
-         Դու կմրսես, մի՜ հանիր,- անհանգստացար քո հերթին և հետոյ յայտնագործութիուն արած մարդու պէս ասացիր,- գնանք, գնանք ներս:
Ես նմի պահ վարանեցի: Յետոյ հետևեցի քեզ ու յայտնուեցի ձեր գողտրիկ բնակարանում:
-         Լոյս չվառենք, լա՞վ,- ասացիր դու:
-         Ինչպես կամենաս,- այնպիսի զգացողութիուն ունէի, ասես երազից մէկ այլ երազ էի փոխադրուել:
Չեմ կարող ասել, թէ որքան տևեց մեր ինքնամոռացումը, բայց այն ուղեկցեց ինձ ամիսներ, տարիներ, տասնամեակներ… Ես մոռացա, որ քեզ լուրջ բան ունէի ասելու: Դու ամէն կերպ օգնում էիր հասկանալու, որ դրանք քեզ, մեզ պէտք չեն:
-         Ո՞վ կա տանը,- հարցրի ես առաջին սթափեցումից յետոյ:
-         Ոչ ոք, քուրիկս ասել է, որ կուշանայ: Ընկերուհու տանն է:
Մենք իրար փաթաթուած, կանգնած էինք ձեր բնակարանում` դռան մօտ և ասես վախենալով իրար կորցնել` քարացել էինք տեղում: Վերարկուս սահելով ընկավ քո ուսերից: Զգալով, թե ինչպես ես մրսում, քեզ առաջարկեցի անկողին մտնել:
-         Իսկ ես կնստեմ քեզ մօտ.- տագնապ չառաջացնելու համար ավելացրի շտապ:
Դու քեզ հետ բացարձակապէս կապ չունեցող հարիուրամեայ կնոջ փորձառութեամբ ծիծաղեցիր և մայրական գուրգուրանքով ասացիր.
-         Ի՞նչ խելօք տղայ ես,- ու անմիջապէս գորովալի հեգնեցիր,- կնստես կողքիս:
Յատակից բարձրացնում էիր վերարկուս: Ես շտապեսցի օգնել: Դու ձեռքս բռնած կիսախավարում քայլելով ինձ ու քեզ տարար քո մահճակալի մօտ: Նստեցիր անկողնուդ և առանց ձեռքս բաց թողնելու ուսերիդ գցեցիր ծածկոցը:
-         Ինչ լավ արեցիր, որ եկար,- դու արդէն հանգիստ էիր: - Այսօր ես քեզ շա՞տ վշտացրի:
-         Չէ՜, դու ճիշտ էիր:
-         Գիտե՞ս, չէի հասկանում, թե ինձ հետ ինչ էր կատարվում, բայց հիմա գիտեմ: Գիտեմ:
Մի պահ լռեցիր, մինչդեռ ես սպասում էի, ակնկալում, որ կասես: Այդ ասելիքդ պիտի ինձ համար ինդուլգենցիայի` փրկութեան գրավական լինէր: Սակայն դու այլ բաներից խօսեցիր.
-         Վախենում էի` հավատայիր ինձ ու այլևս չգայիր: Ես քո գնալուց յետոյ հասկացայ, որ կխելագարուեմ առանց քեզ: Ես չգիտեմ, ես կարծում էի, թե սէր կոչուածը ինձ չի վերաբերում ու չի վերաբերի, բայց հիմա,- դու կրկին մի պահ կանգ առար, թվում էր, մտքերդ ճիշտ արտահայտելու համապատասխան բառեր գտնելու համար և շարունակեցիր,- գիշեր- ցերեկ քեզ հետ եմ, նոյնիսկ երազում: Քիչ առաջ զարթնեցի մի վախենալու երազից: Երկուսով ինչ-որ այրուող դաշտում էինք: Կրակը երեք կողմից մօտենում էր: Դու ինձ ետ ուղարկելով մի փայտ վերցրիր և սկսեցիր դրանով կանգնեցնել կրակի առաջխաղացումը: Մի տեղ հանգցնում էիր, միուս տեղից կրակը շարունակում էր առաջ գալ: Գնում էիր այլ տեղ, քո հանգցրածը նորից էր կպչում: “Մարդ չկա՞յ էստեղ,- գոռացիր բարձրաձայն,- ձա՜յն տուր մարդկանց”: Բայց մօտակայքում ոչ ոք չկար: Ետևում կրակի երկու ճիուղեր մօտենում էին իրար ու պատրաստվում օղակել մեզ: Դու, նայելով այդ ուղղութեամբ, գոռացիր. “Արագ ե՜տ կանգնիր”: “Գնանք միասին”,- խնդրեցի ես: “Գնա՜, մի՜ խանգարիր,- կոպտելու աստիճան հրամայական խօսեցիր դու և ավելացրիր,- իմ մասին մի՜ մտածիր, կրակի միջով էլ լինի, կանցնեմ, կգամ”: Մխրճուեցիր ծխի ամպի մէջ: Ես արդեն խեղդվում էի ու վազելով հեռացայ: Կրակի օղակից դուրս գալով` սպասեցի քեզ: Դու չկայիր: Ես այրուող ծառերի ու մացառների եզրով վազելով, գոռում էի. “Վարուժա՛ն, Վարուժա՛ն”: Մի քանի անգամ փորձեցի առաջ վազել, բայց անմիջապես էլ ետ մղուեցի. օդ չկար, շնչահեղձ էի լինում: Յոգնած ու յուսահատուած ընկայ ծնկներիս ու արդէն չէի կանչում, այլ հեկեկում էի` Վարուժա՛ն, Վարուժա՛ն: Մէկ էլ դու կիսաայրուած հագուստներով, մրոտուած դուրս եկար ծխից ու ծիծաղելով ասացիր. “Այստեղ եմ, ի՞նչ ես իրար անցել”: Զարթնեցի, պարզվում է, իրականում էլ լաց էի եղել: Այնքան կենդանի երազ էր: Յիշեցի խօսքերդ. “Այստեղ եմ” ու վազեցի լուսամուտի մօտ: Պատկերացնո՞ւմ ես զարմանքս. դու  իսկապես այստեղ ես: Ինձ թվուաց, եթե մի վայրկեան էլ ուշանամ, կանյայտանաս: Դրա համար անմիջապէս դուրս նետուեցի:

 Կարդացեք նաև`


Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59