Հունիսի 1-ը “Օրրանում”

Հեղինակ` Նարե Աթոյան
Լուսանկարները` Մուշեղ Գասպարյանի


Հունիսի 1-ը ես անցկացրեցի իհարկե “Օրրանում”: Այստեղ միշտ են ժպտում, իսկ հունիսկմեկյան “Օրրանը” դարձել էր Ժպիտների կացարան. ժպիտ կար բոլորի դեմքին. ես էլ մտա “Օրրանի” հյուրընկալ դռներից ներս ու իմ դեմքին էլ միանգամից ժՊԻՏ նկարվեց :)) Ինչպես չուրախանալ, երբ կողքդ հրաշք երեխաները թռչկոտում են, պարում, վազվզում, երգում… 


Նրանք պատճառ ունեն ուրախ լինելու, չէ որ իրենց տոնն է, ու իրենք լիքը նվերներ են ստացել տարբեր կազմակերպությունների կողմից` համեղ ուտելիքներ, պաղպաղակ, խաղալիքներ և այլն: Իսկ երեխաների համար ավելի հեքիաթային էր այն, որ այդ բոլոր կերակրատեսակները, Արմենիա Մարիոթ հյուրանոցի շեֆ խահարար Ռոլֆ Գրաբերի գլխավորությամբ, իրենց համար պատրաստում էին հայ աստղերը, այն սիրելի մարդիկ, ովքեր միշտ անհասանելի են եղել իրենց համար.  Աշոտ Ղազարյանը, Քրիստինե Պեպելյանը, Արմինկան, Էմմին, Նառան, Արթուր Իսպիրյանը  և այլոք, եկել էին “Օրրանի” երեխաներին շնորհավորելու և իրենց ներկայությամբ ավելի գունավոր դարձնելու նրանց տոնական օրը:


“Օրրանի” բակում, մի կողմում պատրաստվում էին համեղ կերակուրները, իսկ մյուս կողմում` ծառների ստվերների տակ նստած էին երեխաներն ու հյուրերը:
-         Սա երազ չէ,- ասաց Աստղիկն ու մոտեցավ ընկերներին, ովքեր  լուսանկարվում էին Քրիստինե Պեպելյանի հետ` իրենց ֆոտոալբոմում ավելացնելու թանկ ու գունագեղ ևս մեկ օր:


Իհարկե, երեխաների համար ցանկալի չէր բաժանվել սիրելի հյուրերից, բայց նրանք խոստացան, որ կրկին կայցելեն “Օրրան”, որպեսզի մասնակիցը դառնան այն ժպիտների, որ միշտ պետք է լինեն մանկական աչքերում:   


կարդացեք նաև`



Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59