Խոստացանք, որ ոչ մեկս չենք տարվելու գրքերով, այլապես…հաստաաատ գործ չէինք անի))


Լուսանկարները` Piratsha -ի


Ես, Արփան ու Աշխենը “ՄԷԿ ԿԱԴՐ” միջազգային կինոփառատոնի ընթացքում մի օր հանդիպեցինք ՆՓԱԿ-ի գրադարանում (կարծեմ փակման օրն էր) և որոշեցինք հանդիպել հունիսի 8-ին` ՆՓԱԿ-ի գրադարանը մաքրելու, արժեքավոր ու սիրելի գրքերը փոշուց ազատելու համար:

Հունիսի 8, առավոտյան 10:20

Ես նստած սպասում եմ Արփային և Աշխենին: Հետո ձանձրանում եմ, ու որոշում եմ բարձրանալ ՆՓԱԿի մոտ գտնվող թթի ծառն ու թութ ուտել:))
Ուտում եմ թութը, մի քիչ էլ հավաքում եմ նփակցիների համար, ու նաև ձեռք եմ բերում լուսանկար` Սոնա Աբգարյանի կողմից, ով որոշեց որ “սա պատմական պահ է”))) Լիքը մերսիներ Սոնային այս հրաշք լուսանկարների համար



22:50 տաք սուրճի բաժակները ձեռքներիս իջնում ենք գրադարան

11:00 հագնում ենք “ռաբոչի” հագուստն ու դիմակները և հանձնվում սուրբ գործին…
Ես, որ առավոտյան 22:20-ից վարժվում էի թթի բարակ ճյուղերի վրա, մեծ սիրով վերցնում եմ գրադարանի վերևի հարկերը մաքրելու և դասավորելու գործը… ))



11:01 երեք կամավորներով անցնում ենք գործի ու հենց սկզբից որոշում, որ մեզ դեռ ամենաքիչը մեկ ամիս հարկավոր է ողջ գրադարանը կարգի բերելու համար…

Աջ ու ձախ` գրքեր, գրքեր, գրքեր… դե արի խոստումդ կատարիր ու ոչ մի գրքի ոչ մի էջ մի թերթիր… ախր ո՟նց, կարելի է մի՟թե այդպես զսպել սեփական քաղցր ցանկությունները, բայց խոստացել ենք մեկմեկու, ու մենք շարունակում ենք ասել-խոսելով կատարել մեր ոչ ամենօրյա ու ոչ միօրինակ աշխատանքը:
Աշխեն- Pirate-ը հասցնում է նաև մեզ լուսանկարել… շնորհակալություն նաև Աշխենին:


13:00 կարճ ընդմիջում ենք անում և, նայելով արված աշխատանքին, միաձայն որոշում, որ մի երկու շաբաթն էլ բավարար կլինի գործն ավարտին հասցնելու համար:


13:05 նորից հագնում ենք դիմակներն ու … այս անգամ արդեն առանց որևէ գրքի որևէ էջ բացելու տարվում գրքերի ու դարակների մաքրությամբ… դե մինչև այս պահը ես որ հաստատ “թաքուն” մեկ- մեկ բացում էի ու ծանոթանում ձեռքս ընկած գրքերի հետ… )))



14:50 հոգնածությունից ձայներս դուրս չի գալիս ու հավեսով տնքում ենք, քանի որ երեքս էլ գիտակցում ենք, որ շաաաատ լաաաավ գործ ենք արել.

-         Արփա
-         Ահա
-         Հենց գրադարանը սկսի գործել, առաջին ընթերցողները մենք ենք չէ լինելու:
-         Իհարկե


15:00 գրադարանը մաքուր է, գրքերը դասավորված են:

Մենք ծիծաղում ենք, քանի որ սկզբից որոշեցինք տրամադրել մեկ ամիս, հետո մի երկու շաբաթ, իսկ հետո… ուղղակի չէինք պատկերացնում միասնաբար օգտակար գործին տրվելու առավելությունը:



ՆՓԱԿ-ի գրադարանի մաքրության գործին աջակցեցին նաև Համլետը, Իրինան Վահրամը և Գագիկը

Շատ շուտով ՆՓԱԿ-ի գրադարանը կբացվի, և բոլոր ցանկացողները կարող են օգտվել գրքերից:  Մանրամասների մասին տեղեկացեք այստեղ:

Կարդեցեք նաև`



Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59