Վագինիզմ- երբ անձը խուսափում է հարաբերություններից



Վագինիզմի մասին թերևս շատերը չեն լսել, իսկ ովքեր էլ լսել են` հիմնականում երևույթի մասին, բայց թե ինչ անվան տակ է այն հանդես գալիս, բնականաբար, չգիտեն: Ուրեմն` ինչ է ՎԱԳԻՆԻԶՄԸ- հակառակ սեռի հետ մտերմիկ հարաբերություններ ունենալու վախ: Այսինքն` ՎԱԳԻՆԻԶՄՈՎ տառապող անձի հոգեկան աշխարհում հարաբերություններ սկսելու մտքից անգամ առաջանում է տագնապ: Վագինիզմի առաջացման պատճառները բազմաթիվ են` հոգեբանական, օրգանական և այլն:

Տարածված պատճառներից են նաև սեռական և «Քնած դիցուհու» կամ «Մոխրոտի» բարդույթը, երբ աղջկան թվում է, որ մի օր վերջապես, հայտնվելու է սպիտակ ձիով ասպետն ու փրկելու է իրեն ձանձրալի և  տաղտկալի իրականությունից: Սա այն վիճակն է, որը խորանալով տարածվում է  նաև մարմնական շփման վրա:
Լավատեսորեն կարելի է ենթադրել, թե վագինիզմով տառապող անձի մոտ ամեն ինչ ժամանակի ընթացքում կկարգավորվի, սակայն, իրականում ամեն ինչ ավելի բարդ է, քանի որ վագինիզմն այն վիճակն է, որը չի անցնում ոչ ալկոհոլի ազդեցությամբ, ոչ ժամանակի հետ, ոչ էլ ինքնուրույն ջանքերով: Վագինիզմով տառապող անձը պետք է գիտակցի իր մոտ առկա խնդիրը և փորձի հնարավորինս շուտ ազատվել դրանից, քանզի ժամանակի ընթացքում այն ավելի է խորանում, իսկ բուժումը բարդանում է:
Վագինիզմի առաջացման համար անձը մեղավոր չէ և, հասկանալով իր մոտ առկա խնդիրը նա չպետք է կաշկանդվի և համակվի մեղավորության զգացումով, հակառակը, պետք է լինի ուժեղ և միանգամից այցելի համապատասխան մասնագետի` հոգեբանի մոտ:
Այսպիսով, սիրելի կանայք և աղջիկներ, եթե դուք ձեզ մոտ բացահայտում եք նման երևույթ` վախենում եք հարաբերություն սկսել հակառակ սեռի հետ, միանգամից դիմեք մասնագետի, քանի որ, ինչպես վերևում նշեցի, այս երևույթից ազատվել ձեզ չի կարող օգնել ոչ ձեր մտերիմ ընկերուհին, ոչ հարազատ մարդը, ոչ էլ առավել ևս դուք:
Եղեք խելամիտ, վերջ տվեք անլիարժեք գոյությանը, վայելեք սերն իր բոլոր գույներով:

Կարդացեք նաև`

Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59