Մեր ամենաԱՆկրկնելի երիտասարդությունը )))



-         Յախք, արա, էս ինչ գեշ ես…
-         Գեշը քո տուտուզաձև դեմքն ա…
-         Լո՟ւրջ, Վարդուշ տոտա… գոնե գիտե՟ս, որ 12 տարեկան հավայի մալալետկի ռոժ ունես. թե չգիտես, ասա, էն Կարենին տամ գլխիդ…
-         Հերիքնազ տոտա, էս ինձ քրոջդ հետ ե՟ս խառնել… Շատ լավ կնիկ ա` քո պես:
-         Արա, որ մի լավ բան լիներ տունը, քեզ դհոլ չէին ասի…
-         Այ զուգարանի հոտով թուղթ, ի՟նչ ես զուգարանաձև ռեխդ բացել…
-         Առավոտ, որ զուգարան ես էթում, ամեն օր վախենո՟ւմ ես… Ասենք` մտածում ես տղա ես, էն էլ հակառակն է դուրս գալիս…
-         Չգիտեի, որ աղջիկներն էլ տենց բան ունեն… Ավելի ճիշտ` գիտեի ունեն, բայց ոչ էդ ձև… Արա, աչքիս, դու որ չունես, գիտես սաղ տղեքը չունեն…
-       տու..... տու............. տու...........
-         Ֆսյո, ռա՜դ, էլ իմ ընկերը չես…
-         Թե չե դու իմ ընկերն էիր, այ անդարդ կարտոլ…

Սա երկու հասուն տղաների “զրույց” է.
Հասուն, ակտիվ և մի քիչ խենթ ու մի քիչ էլ NOստանդարտ երիտասարդների…
Այսպիսին է մեր թիթեռաթև երիտասարդությունը, որ դեռևս հստակ չի գիտակցում, ուր է գնում, և ինչու է դոփում, երբ իրեն հրմշտում են ամբոխի մեջ… բայց սա մենք ենք, մենք` անկախ, անվախ ու համարձակ…
Համարձակ` մտքեր արտահայտելիս, համարձակ` գործի մեջ…

   Ես չեմ ուզում որևէ խոսք ասել վերևում մեջբերված ամենաՏԱՐՕՐԻՆԱԿ զրույցի մասին, բայց առանց երկմտելու կասեմ, որ մեր երիտասարդ սերունդը լավն է ու կլինի ավելի լավը, եթե ցանկանա: Պարզապես ոմանք  ծնվել են Հայաստանի համար ոչ բարենպաստ ու դժվարին շրջանում, և նոր ու հին դարաշրջանների միջև ստացել են միմյանցից շատ տարբեր դաստիարակություն, որից էլ միգուցե մի քիչ անսովոր, մի քիչ անընդունելի, մի քիչ տարօրինակ են դարձել մեծահասակների համար:

    Եթե ես ասեմ, վայ ինչ “ջրիկ” են “հիմիկվա” մեր երիտասարդները, դա կնշանակի, որ ես տեսել եմ նաև նախորդ սերունդներին, բայց այդպես չի եղել: Թեկուզ և տեսած էլ լինեի, հիմա-ն` հիմա է, անցյալը` անցյալ: Ես մի բանում համոզվել եմ, ինչքան թերագնահատում ենք մեր եկող սերնդին, այնքան ավելի շատ ենք նրանց դրդում այն տաղտկալի մտքին, որ իրենք ոչ մի բանի պիտանի չեն և ոչինչ չեն կարող անել: Բայց դա այդպես չէ. պետք է ուղղակի հիշել, որ ոչ բոլորն են ծնվում ֆիզիկոս կամ հանճար, և յուրաքանչյուր ոք պետք է պարզապես գտնի իր իսկական դերն ու տեղը այս մոլորակի վրա: Միայն լավ ու հոգատար մայր լինելով էլ մարդը կարող է համարել, որ իր առաքելությունն այս մոլորակի վրա կատարել է արժանավույն:

  Մեր խնդիրն այն է, որ շատ երկար տարիներ մեզ ստիպել են մտածել նույնը, անել նույնը, լսել ու տեսնել նույնը և այլն: Բարեբախտաբար վաղուց արդեն ազատվել ենք “ենթակա” լինելու կարգավիճակից, բայց որոշ մարդիկ դեռ  շաաաատ ակտիվ և մյուսներին չնմանվող երիտասարդներին “պիտակում են” “տարօրինակ կամ գիժ” անվամբ:  

Համարձակներն, ովքեր գիտեն իրենց անելիքը, իրենց տեղն ու դերն այս աշխարհում, այդ “պիտակների” վրա անգամ աչք չեն գցում. ժամանակը թանկ է, իսկ նրանք դեռ շաաատ բան ունեն անելու: Իսկ ահա ոմանք ուզում են այսպես ասած`“գիժ” լինել, բայց երկմտում են` լինել, թե… ամեն դեպքում չհայտնվել “պիտակվածների” ցուցակում: Հենց այս երիտասարդներն էլ վախենում են ակտիվ կյանքից ու իրենց առօրյան լցնում են դատարկությամբ, քանի որ այն անցնում է միօրինակ, ու այստեղից էլ սկսվում է սերիալների ու հարևանների բամբասանքածին հավաքների պահանջարկը` ապրել գոնե հերոսների ու ավելի հետաքրքիր ու լեցուն առօրյա ունեցողների կյանքով:
Իսկ ինչո՟ւ, դիմում եմ “պիտակվածների” ցուցակում իր անունը գտնել վախեցողից, ինչո՟ւ չապրել օրն այնպես, ինչպես ցանկանում ես ինքդ:

Օրինակ, այ այսպես դու էլ կարող ես ձեռք բերել անվաչմուշկներ ու հայտնվել էքստրեմալ իրավիճակներում


Կամ ընկերներիդ հետ փոքրիկ պիկնիկ կազմակերպել այգիներից մեկում, անպայման վերջում հավաքելով աղբը:


Կամ վերցնել տեսախցիկը կամ հեռախոսն ու նկարահանել` հետաքրքիր ու յուրահատուկ կադրեր, հետո էլ մասնակցել փառատոնի կամ որևէ լուսանկարչական մրցույթի


Դու էլ կարող ես մասնակցել արշավների, սիրողական պարերի, սպորտային խաղերի ու շփվել տարբեր մարդկանց հետ, նոր ծանոթություններ ձեռք բերել:


Դու մի կարծիր, թե նրանք` ակտիվ կյանքի սիրահարները, միլիոններ ունեն, որ կարողանում են օգտվել այս ամենից. բնավ ոչ, նրանք պարզապես ունեն շաաատ մեծ ցանկություն, և շատերն անգամ չափից ավելի շատ են աշխատում, որ կարողանան գումար վաստակել ու վայելել կյանքը:


Դու էլ մի սարսափիր “պիտակներից”, դրանք ստեղծողները միշտ էլ կան` թեկուզ քո կյանքը հանդարտ գետի նման հոսի.


Ու ինչքան էլ ՏԱՐօրինակ թվա սկզբում մեջբարված զրույցը, ես համոզված եմ, որ մենք շաաատ լավն ենք, պարզապես պետք է ավելի շատ սիրենք մեր հողն ու ջուրը, մաքուր ու անարատ պահենք այն, և սիրենք մեզ` սիրելով ու ընդունելով մեզ շրջապատող մարդկանց այնպիսին, ինչպիսին որ նրանք կան` նրանցից ակնկալելով նույն վերաբերմունքը մեր անձի նկատմամբ:

Ստեղծեք "ֆիլմային" վիճակ, խորհուրդ են տալիս սեքսոպաթոլոգները

Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59