Արթուրո Սայան "ՍԹԵՆԼԻ ԿՈւԲՐԻԿ Կ Ա Մ ՕՐՎԱ ԿԱՐԳԱՑՈւՑԱԿԸ ՈՐՊԵՍ ԶՈւ գլխավոր ԳԵՐԽՆԴԻՐ"


Հատված Արթուրո Սայանի  "Խեղկատակի Զառանցանքները" գրքից

Ի՞նչ ասել է կուբրիկ: Բանակում դա զորանոցի /մեր լեզվով ասած կազարմայի/ ննջասենյակն է: Կուբրիկ` ծառայող տղերքն են տենց կնքել էդ սենյակի անունը:
Խե՛ղճ Սթենլի ԿուբրիկԳիտե՞ս, էն ժամանակ, երբ դու էդտեղ` Ամերիկաներում ՙպոռճավարի՚ քո բազկաթոռին մեկնված էիր լինում, էստեղ` չաստում, ինչե՛ր էին կատարվում, քո ազգանունն էստեղ օրվա ընթացքում մի հազար անգամ հոլովվում էր հայ զինվորների կողմից: ՙԿուբրիկի ուբորշիկ՚ և ՙԿուբրիկները կարգի բերեք՚ տերմինն ու հրամանը էստեղ առհասարակ հնչում են շատ հաճախ: Բայց թե ինչո՞ւ հենց կուբրիկՆԵՐԸՀա՛, հասկացա, էդ երևի շատ հարգելու նշան ա, որ քո ազգանունը հոգնակի թվով ա տրվում: Լավ, սկսենք սկզբից
Առավոտ ՙքշերհանա՚ /լոռեցու ասած/, դիվիզիոնի խեղճ հերթապահը փորձում է քնից հանել նշված սերժանտներին, է՛, ողբամ զքեզ, սերժանտ հայոց… 06:10-ից մինչև 06:25 կրտսեր հրամկազմի նշված անձինք ճմլկոտալով ելնում են տեղներից, դանդաղկոտ քայլերով հագնվումԱյ քեզ բա՛ն, եթե դո՜ւք եք այդքան դանդաղ շարժվում, ապա ինչպե՞ս պիտի ղեկավարեք և քնից հանեք ձե՜ր ենթակա անձնակազմին: Ինչևէ… 06:30-ին տվյալ օրվա օրապահներից մեկը իր ՙտապոռ՚ ձայնով, երբեմն ահազդու-սարսափազդու բասով, երբեմն էլ ճըղճը՛ղ-թույլ, հազիվ լսելի ձայնով գոռում է ՙՎերկաց՚, այն էլ երեք անգամ, որ լավ հասնի` շատ կան մարդիկ, որոնց մոտ ամեն ինչ երեք անգամից է: Վեր են կենում, կուբրիկում ի՛նչ հոտ, մի բույր, որի համար ֆրանսիական օծանելիքի հայտնի ֆիրմաները գյուլլա են գցելու, դեռ ո՞ւր եքՄի կերպ, հազիվհազ նստում են, սկսում հագնվել` նազ ու տուզով, օրոր-շորորալով, պիտի իբր հասցնեն, որ տասը րոպե անց սկսվի ՙֆիզո՚-ն` առավոտյան մարմնամարզությունը: Եթե դիվոզիոնում տվյալ օրվա պատասխանատու սպան ՙուստավ է՚` անձնակազմն այս ողջը, սկսած սերժանտական վերկացից մինչև ընդհանուր վերկաց, անում է կարգացուցակին համապատասխան և ՙսաղ տոչնի՚ սկզբունքով, իսկ եթե էնպիսի սպա է, որ ՙուստավը նրա էքստրեմիտասին չէ՚, ուրեմն վերկացն էլ զինվորների ՙէքստրեմիտասներին՚ չէ, իսկ մարմնամարզությունն այդ ժամանակ սկսվում է այն պահին, երբ օրենքով պետք է ավարտվի, այսինքն չի էլ սկսվում: ՙՖիզոյից՚ հետո այդ մոտ 350 հոգին պետք է լվացվեն, հարդարեն անկողինները, շատերը լվանում են նաև իրենց ատամները, մարդիկ կան` ոչ, կան որոշները, որ ատամ են մաքրում օրվա ընթացքում 4-5 անգամ, դրանք արդեն սուտ մաքրասերներն են: Վերոնշյալ մոտ 350 զինծառայողները պետք է այդ ամենը կատարեն 20 րոպեում, չնայած բացօթյա լվացարաններն ընդամենը երկուսն են, իսկ ծորակներից աշխատում են լավագույն դեպքում տասը: Դե, մարդ ես դիմացիր: Լավ, ընդունենք 350 հոգուց 50-ն առհասարակ լվացվել չի ցանկանում կամ հավես չունի /իրենք միշտ մաքուր են, էլի, ազնվացեղ/, բա էն 300-ը
07:50-ին հերթական ձևականությունն է` առավոտյան ստուգատես, նշված հրամկազմը ստուգում է զինվորների արտաքին տեսքը` թրաշները, կանտովկաները, պադշիվների /ճոռոմաբանորեն` ենթաօձիքների/ և կոշիկների մաքրությունը: Տասը րոպեից տղաների համար գալիս է ՙճշտի ժամը՚` օրապահը գրեթե միշտ սխալ գոռում է ՙԴիվիզիո՜ն, շարվիր ընթրիքի՚, և նրանք գնում են նախաճաշելու, որն, իհարկե, շատերի կողմից վերածվում է ՙկիշկության՚: ՙԵս քիչ քաշեցի՚, ՙԷս իմ փայն էր՚, ՙԻնձ քամած կլցնես՚, ՙՔի՜չ կեր, այ կիշկա՚, ՙՀաց փոխանցեք՚ /երկու-երեք անգամ, որ սեղանի մյուս ծայրում լավ հասնի/, ՙԷս մի չայը երեք հոգու ա՚ /որովհետև լինում է, որ բաժակներից մեկը ծակ է լինում/ այս և այլ արտահայտություններն անպակաս են զինվորական ճաշարանից, որը զինվորների առջև իր հյուրընկալ դռներն է բացում օրը երեք անգամ: Նախաճաշից հետո գրագետ, բազմակողմանի զարգացած, նաև հազիվ տառաճանաչ զինվորները յանի մարզվում են` թերթ-մերթ են կարդում, շարային-մարային քայլում և իջնում շարահրապարակ /պլաց/` առավոտյան տողանի: Հրամանատարի ՙՈղջույն ձեզ՚ և անձնակազմի ՙՈղջույն, պարոն գնդապետ՚ կարճ-թռուցիկ ՙբարև-բարլուսից՚ հետո հրամանատարը կես ժամ շարունակ /լավագույն դեպքում/ սպայակազմին օրվա խնդիրներն է առաջադրում, իսկ զինվորները շարքերում կամ քնում են, կամ ձանձրույթից երգում ու խոսում, հետո էլ կասեն` ՙԶինվոր, շարքում ուղիղ կանգնիր՚: Ժամը 09-ից մինչև 14:50 պարապմունքների ժամ է, չհաշված յուրաքանչյուր անց 50-ից մինչև կլոր ժամ դասամիջոցը /պերեկուռը/` զուգարան գնալու, ծխելու համար, եթե իհարկե ծխելու լինի, իսկ հաճախ էլ զինվորներն ընկնում են Չերչիլ ծաղրածուի օրը:
Ժամը 14:50-ին խեղճ զինվորները Հավաքակայանից ափալ-թափալ, վազեվազ, շնչակտուր գալիս են զորանոց, կուբրիկից /ա՛խ, դու Սթենլի Կուբրիկ/ վերցնում են լվացվելու պարագաները և վազում են վերոնշյալ տասը ծորականի սուշիլկաները` լվացվելու, քանի որ ընդամենը տասը րոպեից, այսինքն ժամը 15-ին, կրկին գալիս է, ինչպես նախօրոք որոշել էինք անվանումը` ՙճշտի ժամը՚, ու նորից ճաշարանում հնչում են այն նույն անդուր ու լկտի արտահայտությունները, որ դրանից նույնիսկ հաց ուտելդ չի գալիս ու փակվում է ախորժակդ
Ժամը 15:30-ից 16-ը կարգացուցակով ետճաշյա հանգիստ է: Մի հարցնող լիներ` քա՞ր են քաշել էդ խոխեքը, ի՞նչ հանգիստ, ի՞նչ բան: Այստեղ կարգացուցակը խախտվում է: Քանի որ դա սպայակազմին ձեռնտու լինելու համար է և խախտվում է նրանց կողմից, դրա վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Այ, եթե այդ ՙչեպե՚-ն լիներ զինվորի կողմից ու նրա ցանկությամբ, դա կվերածվեր համազգային գոյամարտի /Աստված չանի/: Այսպես, կարգացուցակն, ինչպես ասացինք, խախտվում է` 15:50-ին սկսվում է տողանը, հիմա էլ դիվիզիոնի հրամանատարն է ժամերով խոսում, խոսում, խնդիրներ առաջադրում իր ենթակա անձնակազմին ու սկսվում է ռազմական տեխնիկայի խնամքը, չէ՞ որ երկաթեղենն էլ մեր հոգածության կարիքն ունի, թե չէ մեկ էլ տեսար ժանգի մեջ փտեց ու փչացավՎա՛յ, բա պատերազմի ժամանակ ո՞նց ենք կռվելու
Ժամը 17-ին սկսվում է ինքնապատրաստությունը, այս անգամ նույնպես Սթենլիի մոտ, ասել է թե` կուբրիկում: Ահավոր նեղ, անչափ անհարմար կուբրիկի միջանցքում նստում են զինվորները և սկսում պարտականություններ սովորելիբր, որը շուտով վերածվում է շուխուրի, ՙվակզալի՚, սպայակազմը հետզհետե լքում է դիվիզիոնը, ժխորը, ղժի-բժին ավելի ու ավելի է սաստկանում, կուբրիկներում արդեն սկսում են պառկել կոյկեքին /գրական լեզվով` մահճակալներին, չնայած հիմա որ զինվորի մոտ ասես մահճակալ, մոռացած կլինի, որ տենց բառ կա ու թե դա ինչ է նշանակում/, որոշ մարդիկ սափրվում են, ծխում, ՙՉերչիլներն՚ ու ՙՉիպ-ուխ՚-ները կրկին հայտնվում են ծխարանի փոսերում և ոչ միայն: Ա՛յ հիմա, ճիշտ ժամանակն է բացահայտելու ՙոչ միայն՚-ի իմաստը` նրանք ծխվում ու հայտվում են կուբրիկի կոյկեքի ճաղերի մեջ /նորից հիշոց Սթենլիի հասցեին, sorry Stanly/, պատուհանագոգերի տակերը, պատերի ճաքերի ու բաց անցքերի մեջ
Դու իմ տկար ու մեղկ Կուբրիկ, ախր սիգարետի ծուխը վնաս է քեզ, իմ լավ Սթենլի, չէ՞ որ միայն հայ ռեժիսորներն ու արվեստագետներն են լինում անլվա, անթրաշ, չխնամված, երբեմն ծակ շալվարով, անչափ շատ ծխող, այնքան շատ, որ հարյուր մետրից ուժե վանյատ ա անում տուֆթա սիգարետի հոտըԻսկ արտասահմանյան ռեժիսորները, հանձին քեզ, լինում են լավ խնամված, վարդաջրով օծված, արտակարգ ու նորաձև հագած-կապած` կոստյումով /հայավարի ասած` կասծյում-շըլվարով/, որոշ բարձրաշխարհիկ արվեստի գործիչներ նաև արծաթազօծ ձեռնափայտ են ունենում, արիստոկրատ ակնոց դնում /քիչ էր մնում գրեի ակնոցներ/, որոշներն ականջօղ են կրում, ոմանք էլ եթե ծխում են, ապա միայն իրենց պալոժ աԲրանք` սիգար կամ էն մի բանից` թանկարժեք խոտ, ինչին Հայաստանում փոխարինելու է գալիս էժանագին պլանը
Ա՛խ, դու իմ թանկագին, իմ իմաստուն, իմ գժոտ Կուբրիկ, ախր ես քեզ անձամբ չեմ ճանաչել ու չեմ ճանաչի, ցավոք չհասցրեցի, ասա խնդրեմ ինչպիսի՞նն էիր դու, իմ հանճարեղ գլուխ, արվեստի մե՛ծ գիտակ
Է՜հ, գիշերը կրկին մեր կուբրիկը վերագտնում է իր իսկական կերպարանքը, և այնտեղ նորից տարածվում է այն նույն բույրը, որի համար ֆրանսիական օծանելիքի հայտնի ֆիրմաները գյուլլա են գցելու
Հիմա ավելի լուրջ, պատմվածքը նվիրում եմ մեծն կինոռեժիսոր, հանրահայտ Սթենլի Կուբրիկ հանճարին, ով ունի ստեղծած բազում իմաստալի ու սկանդալային ֆիլմեր, որոնցից նշեմ ընդամենը մեկը, որն արժե բյուր գանձեր և ըստ իս գեղարվեստական գլուխգործոց է:
Սթենլի Կուբրիկ ՙԼայն փակված աչքերով՚Մեզ մոտ կուբրիկում էլ պառկում ու քնում ենք լայն փակված աչքերով, քանի որ միշտ մեր հիշողության մեջ ու երազներում են մեր թանկ ծնողներն ու հարազատները, ովքեր մեզնից այդքան հեռու են


Կարդացեք նաև`

Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59