Թեղուտ. ճանաչենք և փրկենք մեր անտառները



Այս խումբը ստեղծվել է Թեղուտը հանքարդյունաբերական ավերից պաշտպանության նպատակով: Այս խմբին զուգահեռ գոյություն ունի Թեղուտի կազմակերպչական աշխատանքների օնլայն տարածք, յուրաքանչյուր ցանկացող կարող է միանալ այդ խմբին և ստանձնել որևէ աշխատանք (աշխատելը պարտադիր պայման է). միանալու համար դիմել ադմիններին



Թեղուտը Լոռվա մարզում է: Այն Հայաստանի ամենալավ պահպանված անտառն է: Թեղուտի հանքարդյունաբերական ծրագիրը, որը հաստատվել է 2007 թ. ՀՀ Սահմանադրության, օրենքների և միջազգային կոնվենցիաների բազմաթիվ խախատումներով, իր չափերով և նախատեսվող ավերածությունների ծավալով ամենամեծն է անկախ Հայաստանի պատմության մեջ: Վերանալու և թունավորվելու է ավելի քան 1500 հեկտար էկոհամակարգ` իր անտառով, գետերով, հազվագյուտ կենդանական ու բուսական տեսակներով: Շուրջ 70 հա անտառ արդեն հատվել է և ընթանում է հանքի ենթակառուցվածքների շինարարությունը: 2012 թ. գարնանը նախատեսվում է սկսել պայթեցումները հանքի տարածքում: Թեղուտում կառուցվելու է կովկասյան տարածաշրջանի ամենամեծ պոչամբարը` 500 միլիոն տոննա խիստ թունավոր թափոններով, որոնք շատ մեծ հավանականությամբ օդի, ջրի, հողի միջոցով թափանցելու են մարդկային օրգանիզմ` առաջացնելով նյարդային, թոքերի, սրտանոթային հիվանդություններ, մաշկի քաղցկեղ, սաղմի զարգացման արատներ և այլն:

Հանքարդյունաբերական գաղութների վերածված պետությունների (աֆրիկյան, հարավ-ամերիկյան, ասիական) փորձից հայտնի է, որ այդ երկրների բնակչության բարեկեցությունը չի ավելացել, հարստությունը լցվել է կոռումպացված պաշտոնյաների և մասնավոր բիզնեսի գրպանը: Երկրները վերածվել են զարգացած պետությունների հանքահումքային կցորդների, իսկ բնակչությունը մնացել է կոտրած տաշտակի առջև` կորցնելով թե՛ բնական ռեսուրսները, թե՛ շրջակա առողջ միջավայրը: Միջազգային այս փորձի վկայությունն են հանդիսանում նաև ՀՀ-ում գործող բոլոր հանքերը:

Բոլորս դեպի Թեղուտ ... ոչնչացման ենթակա անտառի 95 տոկոսը դեռ կանգուն է:

--------------------------------------------------

This group is established in order to protect Teghut (Armenia) from mining destruction. In parallel to this group, an online space for organizational issues has been established. Every interested person is welcome to join this working space and make his/her contribution to the cause - please, contact admins.

Teghut is one of the best preserved forests, located in the North of Armenia. In 2007, the Armenian government approved copper & molybdenum mining project in Teghut, with massive violations of the Constitution, national laws and international conventions. Teghut mining project is the largest and most dangerous one in the history of post-soviet Armenia. More than 1500 hectares of ecosystem will be poisoned or destroyed, including forest, rivers, rare species. More than 70 hectares of forest is already clear cut for mine infrastructure construction. In spring 2012, explosions are planned to start in the mining area.

In Teghut, the largest tailing damp in the Caucasus will be constructed, with 500 million tones of extra toxic waste, which will penetrate into human bodies through polluted water, soil and air and will cause major neurotic, lung, heart and blood diseases, skin cancer, etc. Debed river, which flows to Georgia, has an extremely high risk of pollution.

International experience proves that populations of mining colonies do not earn prosperity and welfare from mining industries - national wealth is being captured by corrupted officials, private business and corporations, who earn huge profits, while the people lose everything - their healthy environment and natural resources. All mining businesses in Armenia are a proof of this.

Wake up and join this struggle for Teghut... 95% of the forest is still alive.

...................................................................................


«
Փրկենք Թեղուտը - Save Teghut» խմբում հաղորդակցման, հղումներ և մեկնաբանություններ անելու, քննարկումներ ծավալելու սկզբունքները:

Խմբի մասնակիցներն ազատ են ներկայացնել և քննարկել աշխարհում և մասնավորապես Հայաստանում առկա միայն հանքարդյունաբերության հետ կապված խնդիրները, կարծիքները, տեղեկությունները և լրատվական նորությունները, սակայն այս խմբում մեր գերակայությունը Թեղուտի հիմնախնդիրն է և մենք խնդրում ենք, որ խմբի մասնակիցները ուշադրության կենտրոնում պահեն հատկապես Թեղուտի հարցը:

Խմբում հաղորդակցման ընթացքում, խնդրում ենք ընդունել և հարգել այս պայմանավորվածությունը:

Խմբում մենք հարգում ենք բոլորի կարծիքը և չենք հանդուրժում վիրավորանք այլ մասնակցի հասցեին:
Խմբում մենք գրում ենք հայատառ, որովհետև մեր լեզուն հայերենն է:
Մենք չենք սիրում ֆեյքերին, բոտերին և սովորաբար բացահայտում ենք և վնասազերծում:
Մեկնաբանություններ կամ գրառումներ անելիս զերծ ենք մնում ֆլուդ, սփամ, օվերփոսթ, մուլտիփոսթ երևույթներից, այսինքն՝ հնարավորինս հակիրճ ու չկրկնվող մեկնաբանություններ ու գրառումներ ենք թողնում։
Խումբն ունի ադմիններ, որոնք ուշադիր հետևում են այս սկզբունքների պահպանմանը: Նրանք կարող են ջնջել այն բոլոր գրառումները, որոնք չեն համապատասխանում մեր վերոնշյալ խնդրանքին: Բացի այդ այն օգտատերեը, որոնք մի քանի զգուշացումից հետո կշարունակեն , կհեռացվեն խմբից:

Այս խումբը ստեղծվել է «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» կողմից:

Նախաձեռնության կազմում կարող են ընդգրկվել բոլոր այն մարդիկ, ովքեր անվերապահորեն կիսում են այն տեսակետը, որ Թեղուտի տարածքում հանքի շահագործումը անթույլատրելի է (բաց, փակ կամ որեւէ այլ եղանակով):

Միացիր կազմակերչական խմբին
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունն ունի Թեղուտի կազմակերպչական աշխատանքների խումբ, որին դուք կարողեք ներգրավվել և ստանձնել ցանկացած աշխատանք Թեղուտի անտառը, շրջակա էկոհամակարգը և դրա հետ կապված՝ Հայաստանի բնակիչների հիմնարար իրավունքները պաշտպանելու նպատակով:

Ստեղծա-Գործիր Առցանց և ինքնուրույն
Եթե Դուք ապրում եք ուրիշ երկրում կամ այլ պատճառներով չեք կարող մասնակցել խմբի հանդիպումներին, բայց համարում եք, որ այս պայքարը նաև Ձեր պայքարն է, ապա դուք կարող եք միանալ շարժմանը Ձեր երգի, քանդակի, հոդվածի, պարի, տեսահոլովակի, կոչի, ֆիլմի, կերպարվեստի, լուսանկարչության, մասնակցության, խոսքի, պահանջի, ակցիայի, ստորգարհավաքի, Թեղուտի լոգոյով բանդանա կամ շապիկ կրելու և այլ միջոցներով
:


Նաև`


Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59