Դուք դեռ չեք եղել Հայաստանի ամենահրաշալի մարզերից մեկում՝ Սյունիքում…


Այդ բացը կարող եք լրացնել հունիսի 15-ին՝ միանալով մեր ճանապարհորդությանը դեպի Սյունյաց աշխարհ…  Իհարկե մեկ օրում հնարավոր չի լինի տեսնել Սյունիքի ողջ հմայքը… Մենք կլինենք 8-րդ դարի վերջերին Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստ դարձած Տաթևի վանական համալիրում, կտեսնենք Հալիձորը, 30 մ երկարությամբ և 60 մ լայնությամբ բնության հուշարձան Սատանի կամուրջը, ցանկացողները կարող են անցնել աշխարհի ամենաերկար“Տաթևեր” ճոպանուղիով (5.7 կմ): Կայցելենք նաև  XVIII դ. 20-ական թթ. հայ ազգային-ազատագրական շարժման ղեկավար Մխիթար Սպարապետի գերեզմանին, կանցնենք հին Խնձորեսկի երկու ափերն իրար կապող կապող 162 մետր երկարությամբ և 63 մ բարձրությամբ ճոճվող կամրջով: Հետդարձի ճանապարհին կլինենք Զորաց Քարերի առեղծվածային համալիրում, որտեղ  մեր սեփական աչքերով կհիանանք բրոնզ-երկաթի դարաշրջանի առավել խոշոր և խիստ ինքնատիպ մեգալիթյան կառույցներով (դամբարաններ, դամբարանանաբլուր) և շարքով ներկայացված ավելի քան 220 մենհիրներով...
Երևան կվերադառնանք կեսգիշերին:
Սյունյաց աշխարհի այս հիանալի ուղևորության արժեքը մեկ անձի համար կազմում է 7000 դրամ: Սնունդը ամեն ոք վերցնում է իր հետ, այն ինչ ինքն է ցանկանում ուտել :))
Հիշեցնեմ նաև “Տաթևեր”  ճոպանուղու գները
Միակողմ՝ 3000 դրամ
Երկկողմ՝ 4000 դրամ

Մնացած բոլոր հարցերի համար զանգահարել 093 69 23 20 Նարէ



Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59