Աննկարագրելի արշավ դեպի Ստեփանավան, Լոռի բերդ-ամրոց, Հնեվանք, Դենդրոպարկ, Ս. Շահումյանի տուն- թանգարան, Սբ. Սարգիս եկեղեցի...

Հունիսի 29-ին՝ շաբաթ օրը, գնում ենք Լոռու մարզ, քաղաք Ստեփանավան

Կայցելենք Լոռի բերդ- ամրոց, որտեղ, ըստ պատմական ակունքների, ապրել է հայոց մեծ արքա Աշոտ-Երկաթ Բագրատունին, ում պատվին էլ բերդաքաղաքն անվանել են նաև Աշոտ Երկաթի բերդ,  կտեսնենք Ձորագետի չքնաղ կիրճը, Միսխանա գետի երկու ափերը գրկող 10-րդ դարում կառուցված քարե կամարակապ կամուրջը… 
Կլինենք 7-րդ դարում կառուցված Հնեվանք վանքային համալիրումՀայաստանի բնության ամենաուշագրավ վայրերից մեկում՝  առինքնող և առողջարար Դենդրոպարկում, որը հիմնադրել է Էդմոն Լեոնովիչը 1931թ.-ին: Դենդրոպարկի տարածքը կազմում է շուրջ 35 հա։
Ներկայումս այստեղ ներկայացված է ավելի քան 500 բուսատեսակ: Հիշեցնեմ, որ Ստեփանավանի անտառներում հիմնականում փշատերև սոսիներ ենորոնց առկայության շնորհիվ էլ տարածաշրջանի օդը բավական ապաքինող և կազդուրիչ է:
Այնուհետև կտեղափոխվենք նոր քաղաքորի հիմնադրությունը սկզբնավորվել է 12-րդ դարիցառհավատչյան քաղաքում գործող ՍՍարգիս եկեղեցին էիր ուրույն ճարտարապետական կառուցվածքովԿլինենք նաև հեղափոխական գործիչ Ստեփան Շահումյանի տուն- թանգարանում:
Միացեք մեզ, բացահայտեք Ստեփանավան քաղաքի տեսարժան վայրերը, ձեռք բերեք նոր ծանոթություններ, ևս մեկ օրը դարձրեք էլ անմոռանալի:
Գինը մեկ անձի համար՝ 5500 դրամ: Սնունդը ամեն ոք վերցնում է իր հետ այն, ինչ կամենում է:

Այլ մանրամասների համար զանգահարեք 093 69 23 20 կամ գրեք այստեղ











Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59