Դեռահասի հետ պետք է խոսել, բացատրել ու հասկանալ նրան, ոչ թե բռնանալ կամ "անառակ" անվանել


Մեր երիտասարդ ծնողներից շատերն այդպես էլ չեն գտնում միջոցներ իրենց երեխաների հետ սեռական կյանքից խոսելու համար: Էլի ասում ենք, ինտերնետի դար է, կարդան, իմանան, բայց նախ դեռահաս  տարիքի երիտասարդներն այդքան էլ չեն սիրում կարդալ, հետո էլ ոնց որոշեն, թե ինչը կարդան, ինչը՝ ոչ: Ու այսպես խեղաթյուրվում են դեռահասի իմացած և չիմացած ինֆորմացիաները` սեռական կյանքի վերաբերյալ: Մի քանի ամիս առաջ մի հետաքրքիր նամակ ստացա սոց ցանցով, որոշեցի պատասխանել, ու այդպես, ծանոթացա 17 –ամյա պատանու հետ: Նա ինձ թույլ տվեց մտնել իր անձնական կյանք: Գեղեցիկ ու հմայիչ երիտասարդ ու այդքան կոմպլեքսավորված: Մեկ -մեկ ասում եմ, տես հա, շատ մի տարվիր ակումբներով, թե չէ սիրուն ու անփորձ ես, դու կփորձես աղջկա հետ ծանոթանալ ակումբում, իսկ մեկ ուրիշը՝ փորձառու որևէ “տղամարդ” կփորձի “կպցնել” քեզ…  ինքը ծիծաղում է, իհարկե, բայց ես սա կատակով չեմ ասում: Երբեք չենք կարող ենթադրել, ուր կհասցնի երիտասարդին այդ հազարավոր հարցերին կոնկրետ պատասխաններ չգտնելու ցանկությունը: Փորձառու “տղամարդը” տեսնում է դեռևս ինքն իրեն փնտրող երիտասարդին, թևի տակ է առնում նրան, ու … հետո, երբ երիտասարդի  ծնողներն իմանում են, թե իրականում ինչ “շեղվածություն” ունի իերնց որդին, նրան մեղադրում են, ամոթանք տալիս, դուրս վռնդում տնից… և այլն, և այլն… ու հարց է առաջանում, ծնողներ ջան, ճիշտ եք անում, որ ամոթալի եք համարում այն, որ ձեր ծանոթներն ու բարեկամներն իմացան ձեր  “տղայի”, կամ աղջկա ոչ աղջիկ կամ ոչ տղա լինելու փաստը, բա ինչու չէիք ձգտում կանխել այդ ամենը… ավելի լավ չէր լինի ամոթը մի կողմ դնել ու խոսել սեփական զավակի հետ… չէ՞ որ դեռահասները՝ սկսած 12-13 տարեկանից, պատմելու շատ բան են ունենում, միայն հարկավոր է կտրվել առօրյա հոգսերից, անավարտ ցանկություններից ու շաբաթվա  մեջ գոնե մի քանի անգամ նստել ու պարզապես ընկերական զրուցել երեխայի հետ: Հասկանալի է, ձեզ հետ նման բան չի եղել, ոչ մայրը, ոչ հայրը չեն խոսել ձեզ հետ այդ թեմաներից, քանի որ “ամեն ինչ” հետո ինքն իրեն եղել է… բայց ժամանակը թելադրում է իրենը: Ձեր ժամանակներում,օրինակ, սեռական բնույթի լուսանկարներ, թերևս, հազիվ եք կարողացել գտնել… իսկ հիմա դրանք ամենուր են… մի խոսքով, շատ չեմ ուզում ծավալվել, տեղից էլ այս թեմայի շուրջ կարելի է անվերջ գրել, ուղղակի խոսեք ձեր երեխաների հետ, մի բռնացեք, թույլ մի տվեք, որ ձեր երեխաները, կյանքի անախորժ ու իրենց համար արդեն անտանելի ու զզվելի վիճակներից դրդված, փորձեն վերջ տալ իրենց կյանքին:


Այդ վիճակները շատ են, օրինակ, ամենատարածվածը՝ տղան համոզել է աղջկան ու նրանց միջև սեռական հարաբերություն է տեղի ունեցել, ինչը չէր կարելի, կամ դպրոցում համադասարանցի տղաները մերկացրել են տուժածին ու ծիծաղել են վրան և այլն: Այս միջադեպերից ստեղծված բարդ հոգեվիճակները հաղթահարելի կարող են լինել ինձ համար, մյուսի, երրորդի, բայց կյանքի փորձ չունեցող ու դեռևս որոնումների մեջ գտնվող պատանին կամ պարմանուհին չեն կարող միայնակ գլուխ հանել:  Նրանց հարկավոր է հենց ծնողի օգնությունը, և միայն այն ծնողի, ով ոչ թե տնից դուրս կվռնդի “անառակ” աղջկան կամ որդուն, այլ կփորձի հասկանալ և ընկերական խորհուրդներ տալ ապագայի համար:

Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59