Ինչ էի ուզում ասել. այսօր այնքան ուրախացա, երբ իմացա, որ մեր արշավների ընթացքում ծանոթացած երիտասարդներից արդեն զույգեր ունենք… )))



Ամեն անգամ, երբ մի ուղղությամբ արշավ եմ կազմակերպում, հենց սկզբի առաջին օրն էնքան մարդ է հավաքվում, որ մտածում եմ, ոնց եմ բոլորին էլ տեղավորելու… բայց դա միայն սկզբում… հետո գալիս է շաբաթվա կեսը՝ էն մի կեսը գործերը չեն կարողանում հետաձգել, դե բոլորս էլ աշխատում ենք, չենք կարողանում օրը հարմարեցնել,  ու նոր մասնակիցներ են հայտնվում:

 Ամեն անգամ, իհարկե հետաքրքիր է նոր մարդկանց  հետ ծանոթանալ, շփվել… Եվ առհասարակ, շատ են լինում նման հարցեր, թե ինչու եմ ես կազմակերպում նման արշավներ ու երեկոներ...




Ուրեմն՝  ճիշտ է, մենք ունենք վիրտուալ աշխարհ, որը տալիս է անսահման շփման հնարավորություն, բայց որտեղ նորմալ, կարելի է ասել մարդավարի, ռեալ շփումը գրեթե բացակայում է. հա, միգուցե կարող ենք տասից հազիվ երեքի առաջարկած վիրտուալ շփումը համարել խելքին մոտ, բայց…
Տեղից էլ այսօր մեկուսացման ենք ենթարկվում, նոր տեխնոլոգիաները մեզ ստիպում են նայել էկրանին ու ժպտալ, զարմանալ, հիանալ, նույնիսկ համբուրվել…

Դեմ չեմ այս ամենին, բայց դեմ եմ մեկուսացմանը… իսկ ինչպես մարդուն հանել իր սենյակից, կտրել գործերից ու բերել մարդկանց մեջ, իհարկե, միայն նմանատիպ արշավներով ու երեկոներով:
Երիտասարդները սիրում են շփվել, իսկ ո՞վ ստեղծի նրանց համար այդ ռեալ շփման տարածքը…

 Բայց չգիտեմ ինչու, միշտ աղջիկներն ավելի ակտիվ են մասնակցում, քան տղաները… Էս վերջերս էլ (հունիսի 15-ին) գնացել էինք Սյունյաց աշխարհը բացահայտելու… և ինչպես միշտ, աղջիկները շատ էին… ու հետաքրքիր է, թե տղաներն ինչու են պասսիվ… ինչ որ է, սա էլ հարցական է մնում… գուցե մի օր էլ այս հարցիս պատասխանը կիմանամ, չնայած տարբեր վարկածներ արդեն ունեմ)))

Ինչ էի ուզում ասել. այսօր այնքան ուրախացա, երբ իմացա, որ մեր արշավների ընթացքում ծանոթացած երիտասարդներից արդեն զույգեր ունենք… )))

Պատկերացնում եք, եթե ամեն արշավից հետո մի զույգ “ծնվի”, ինչքան շատ Սեր կլինի մեր հայրենիքում… ես էլ ինձ շատ լավ եմ զգում, քանի որ այն ամենն ինչ կազմակերպում եմ, տալիս է իր պտուղները… 

Հաջորդ արշավի մասին կարդացեք այստեղ՝


Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59