Պարույր Սևակ "ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՄ"

Ես խուսափում եմ
Թեթև դերերից,
Էժան սերերից
Եվ ամեն տեսակ
Ու ամեն կարգի բոլոր տերերից,
Եվ այն նորերից,
Որ հաստատվելիս
Ու թուխս նստելիս
Միշտ հինն են ծնում,
Եվ այն օրորից,
Որ քուն չի բերում,
Այլ, ավելի շուտ, քուն է փախցնում…
Միշտ խուսափելով,
Ճիշտ խուսափելով`
Պիտի չհասնեմ և այն դրության,
Երբ փափուկ բանի հեշտ կտրվելը
Վերագրվում է թրի սրության.
Լողալ չիմացող մարդու խեղդվելը`
Լճի խորության.
Ստիպողաբար կռվում հաղթվելը
Սրտի բարության.
Օժտված մարդու հաջողությունը
Քաջնազարության.
Իր սկզբունքին հաստատ մնալը`
Մտքի քարության…
Ես խուսափում եմ դեռ շատ բաներից:
Ես խույս եմ տալիս
Թեթեվ բաներից վիրավորվելուց.
Շատ եմ ինքնասեր.
Եվ անպատասխան սիրահարվելուց.
Սիրառատ եմ շատ.
Եվ շիլ դառնալուց`
Իմ խեղճ անվերջ չռվելուց.
Զարմանում եմ դեռ…
Ամեն կշեռքի թաթին դրվելուց.
Իմ քաշը գիտեմ.
Ամեն առիթով իսկույն սրվելուց.
Եվ ինչ եմ տաշում,
Լոկ ինձ եմ մաշում…
Չեմ ուզում տրվել ամեն մի կրքի,
Չեմ ուզում տրվել.
Ես շատ եմ կրքոտ.
Չեմ ուզում կռվել կռվել հիմարների հետ,
Չեմ ուզում կռվել.
Էլ ջիղ չմնաց.
Ուզում եմ ծռվել` բան չի ստացվում
Եվ չի ստացվի.
Բունս է հաստացել…
Գուցե վտարվել ուրախ շրջանից,
Հաճախ եմ տխրում,
Գուցե վթարվել մեքենայի պես,
Մաշվում եմ անվերջ.
Գուցե կտրվել այս խոկումներից,
Ես ել եմ հոգնում…
Ես խույս եմ տալիս և զուր այրվելուց,
Ուր եք, մրսողներ,
Մոտ եկեք գոնե,
Ես խույս եմ տալիս և զուր լարվելուց,
Դեռ շատ գործ ունեմ,
Որ չափվի գուցե…
Ես խույս եմ տալիս
Ամեն քամոցով իսկույն թորվելուց,
Ջուր եմ հանքային:
Բայց չեմ վախենում շուտ պղտորվելուց,
Աղբյուր եմ լեռան
Ես խույս եմ տալիս,
բայց չեմ սարսափում և խորտակվելուց,
ճամփա կգտնեմ…
…եվ չխուսափել այն դրությունից,
Որ լոկ գալիս է մեր խլությունից:
Խուլին ասում են,
«ցուրտ է, չես մրսում »:
Խուլն էլ ասված խլաբար լսում
Եվ ի պատասխան իրենն է ասում.
«հա, ճիշտ ենք լսել, մեր անտեր ցուլը
Կա - չկա կարծեց, թե փորոտիք է`
զարկեց ու պատռեց մեր գինու տիկը…»:
ես խույս եմ տալիս ոչ թե խուլերից,
այլ կարաս ջարդող
ու տկճոր պատռող
բոլոր անմակդիր նման ցուլերից …
1.X.61 Երևան

Աղբյուրը՝ http://www.paruyrsevak.net

Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59