“The Laboratory”-ն և Արյունաբանական կենտրոնը ներկայացնում են "Դարձի՛ր հերոս, նվիրի՛ր արյուն" համերգ-ակցիան.

Ս. թ. հունիսի 20-ին ժամը 16:00-ին Հյուսիսային պողոտայում Արյունաբանական կենտրոնը և The Laboratory-ն ներկայացնում են բացօթյա համերգ` նվիրված Արյան դոնորների միջազգային օրվան: Համերգին իրենց մասնակցությունը կունենան հայ շոու բիզնեսի ներկայացուցիչները, այդ թվում՝

1.
Հասմիկ Կարապետյան
2.
Էրիկ Կարապետյան
3.
Արամ Mp3
4. DJ SERJO
5.
Նիկ Էգիբյան
6. Misho
7.
Աիդա Արամի
8.
Մարինե Հակոբյան
9. R.P.
10.
Նարինե Դովլաթյան
11.
Աիդին Դաուդի
12. DJ Lazzaro
13.
Ալին Գոյան
14. DJ Vakcina
15.
Սոնե Սիլվեր
16.
Սյուզի Մելիքյան
17. DJ Leon Gris
18. Arni Rock
19.
Արսեն Գրիգորյան
20.
Սուրեն Առուստամյան
21. EVA (E.V.A. RockBand )
22. M-Dance studio
և այլոք:

Ծրագիրն, իհարկե, ժամանցային է, բայց կրում է տեղեկատվական բնույթ և ուղղված է արյան դոնորության վերաբերյալ հասարակական իրազեկման բարձրացմանը:
Մեր գործընկեր ռադիո ՎԱՆ-ի եթերում հնարավոր կլինի ուղիղ միացմամբ ունկնդրել այս համերգը: Ծրագրի մեջ ներառված են խնդրի հետ կապված լիարժեք ինֆորմացիայի ներկայացում, որը կիրականացնեն պրոֆեսիոնալ հաղորդավարներ Եգոր Գլումովը, Ժակը, Լուլուն և Սիման:
Խնդրի բարձրաձայնումը կարևոր է մեր երկրի համար, հատկապես երիտասարդության շրջանում ճիշտ մոտեցում ձևավորելու նպատակով, այդ իսկ պատճառով նման միջոցառումները կարևոր ու անհրաժեշտ են: Տեղեկացնենք, որ արյան տարբեր հիվանդություններով տառապող շուրջ 2500 հիվանդների, այդ թվում մոտ 500 երեխաների, բուժման համար անհրաժեշտ են մեծ քանակությամբ արյան բաղադրամասեր:
Այս համերգի գլխավոր աջակիցն է Կոկա-Կոլա Հելենիկ Բոթլս ընկերությունը, գործընկերներն են հանդիսանում Ռադիո ՎԱՆ-ը, «Պարադիզ» տպագրատունը, «Individum» Casting-ը, Հայկական արյունաբանական ասոցիացիան: ինֆորմացիոն աջակցություն են ցուցաբերել Վիվա Սել ՄՏՍ-ը, Doctors.am առողջապահության և բժշկության հայկական պորտալը, news.am և bravo.am լրատվական կայքերը
Այս լինքով կարող եք միանալ միջոցառմանը Ֆեյսբուք սոց- ցանցում



Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59